Մարտի 17-ին, ժամը 00.10-ին, Դոհա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ 26-ամյա Տիգրան Խաչատրայնը։
Նա «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին է տեղափոխվել։
Նշվում է, որ Տիգրան Խ-ն 2018 թ. օգոստոսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: