fbpx
Ժամանց

Սուրճն անհետացման վտանգի տակ է

Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ բոլոր տեսակի վայրի սուրճերի տեսակներն աշխարհում անհետացման վտանգի տակ են:

Forbes-ը, վկայակոչելով Science Advances-ին, գրում է, որ ըստ հետազտության՝ սուրճի տեսակների 60 տոկոսը անհետացման վտանգի տակ է, այդ թվում արաբիկան, որը համաշխարհային արտադրության 60 տոկոսն է կազմում:

Աշխարհում վայրի սուրճի տեսակների մեծ մասը հանդիպում են Աֆրիկայում և Մադագասկարում, որտեղ անտառազրկումը, մարդու գործունեությունը և հիվանդությունները ավելի հաճախ են ոնչացնում վայրի սուրճի բույսերը: Սուրճի երկու հիմնական տեսակները, որոնք խմում են ամբողջ աշխարհի մարդիկ Coffea Arabica և Coffea canephora են:

Արաբիկա սուրճը դժվար է աճեցնել, նրա աճի համար հատուկ պայմաններ են պահանջվում: Փորձագետների մեծ մասը համակարծիք է, որ սուրճի ապագան զգալի չափով վտանգված է կլիմայի փոփոխությունների պատճառով: Ենթադրվում է, որ 2010-ին հողերի 50 տոկոսը, որոնք օգտագործվում են սուրճի աճեցման համար, վերամշակման համար անպիտան կլինեն: Մինչ աշխարհում բոլոր տեսակների բույսերը պետք է հաղթահարեն տաքացումը և կլիմայի փոփոխութունները, սուրճը հատկապես խոցելի է այդ փոփոխություններից: Միջինում ընդամենը մի քանի աստիճանի փոփոխությունը վնասում է արաբիկա սուրճի որակը:

Ակնհայտ է, որ ապագայում սուրճի ինդուստրիան, որի տնտեսական ազդեցությունը ավելի քան 200 մլրդ ԱՄՆ դոլար է, լուրջ խնդիրների հետ կբախվի: Սուրճի սիրահարնեը կարող են սուրճի ավելի բարձր գների և վատ որակի հետ բախել, քանի որ կլիմայի փոփոխությունը շարունակում է խնդիրներ ստեղծել այդ խոցելի մշակաբույսի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ