Երևի կազմակերպչական-կառավարման սխալներ ենք արել. գնում ենք էդ սխալներն ուղղելու ճանապարհով

Ամենադիտվածներ

Այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում  վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, թե թյուրընկալում կա, որ առողջապահական համակարգը պետք է պայքարի վարակի դեմ։

Փաշինյանն ասաց, որ առողջապահական համակարգը պայքարում է դրա հետևանքների դեմ, իսկ վարակի դեմ պետք է պայքարեն բոլորը։

Իսկ այդ բոլորին վերահսկելու համար, ըստ Փաշինյանի, ոստիկանությունը նման թվակազմ չունի։ Փաշինյանի խոսքերով՝ մարդիկ իրենք պետք է հսկեն հակահամաճարակային կանոնները։

Փաշինյանն ասաց, որ ինքն էլ է սխալվել ինչ-որ տեղ, ինչի հետևանքով վարակվել է ու վարակել ընտանիքին։

Ավելին, ըստ Փաշինյանի, հնարավոր է՝ իրենք նաև կազմակերպչական ու կառավարման մակարդակի սխալներ են արել, բայց հիմա գնում են այդ սխալները ուղղելու ճանապարհով։

Ըստ Փաշինյանի՝ հիմա ամեն մարդ իր սխալները պետք է ուղղի։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1012656615859181/?__xts__[0]=68.ARAQJlOYcFU30jAoSuv1lO92RD0QKMABj8JvX8zPQ60lOos8urbMaESmXjpDa3nthqTHjXq84VHa91RAZkoPb0LTlo6I-h2usoO1jornZbXkVmwEOrFPoqw4IxGVdHBUdMXqosJkOkWMvsdV2pEiyUIwf2GQEcA3dmud4fjCZlrxlUUIUkXY_HAOH6v_XSc7H8BSVs4dDqjLqQKGq9U_nt6utwy5VIABVoYPqdwJJ3uFxGotZoaKkOCPJXDABFbHr-APLd_y-qkDImmP_iGaMNI1KNzSO2K_oB7QGEdRToAw0nDWoYMilVOA5RNkEHnxeN8NkxI9yNzEqZxnbJ9u9m6V_IrXS-TWdtnUN9j-&__tn__=-R

Ամենաթարմ