Վահագն Խաչատուրյանը մարզպետի հետ քննարկել է Սյունիքի զարգացման ծրագրերը

Հրապարակող՝

,

Վահագն Խաչատուրյանը մարզպետի հետ քննարկել է Սյունիքի զարգացման ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակը, ընթացիկ զարգացումները և բազմաճյուղ ոլորտային ծրագրերը: Մարզպետը ներկայացրել է մարզի բնակիչների կենցաղային պայմանների բարելավման նպատակով հաստատված և արդեն մեկնարկած ծրագրերի ընթացքը:

Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Սպանդարյան ջրանցքի վերանորոգման ռազմավարական նշանակությանը, որի համար նախատեսվում է օգտագործել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում ստացված միջոցները: Նախագահը կարևորել է Սյունիքում իրականացվող աշխատանքների շարունակականությունն ու արդյունավետությունը՝ ընդգծելով, որ մարզի կայուն զարգացումը շարունակում է մնալ պետական քաղաքականության առաջնահերթություններից:

 

Ամենաթարմ