Այսօր` հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ մարզում կորոնավիրուսով վարակված է 60 մարդ, որոնցից 18-ը բուժում են ստանում Կապանի ԲԿ-ում, իսկ մնացածը մեկուսացված են տներում:
«Ուրախալի է, որ Սյունիքում դեռ կորոնավիրուսի հետևանքով որևէ մահ չենք ունեցել»,- ասաց Բաբայանը։
Հարցին՝ ինչու մարզպետը չի եկել ԱԺ, փոխմարզպետն ասաց, որ Հունան Պողոսյանը կոնտակտավոր անձ է և ինքնամեկուսացված է:
«Երեկ եմ խոսել պարոն Պողոսյանի հետ, իրեն նորմալ էր զգում, սիմպտոմներ չուներ»,-հավելել է փոխմարզպետը։