Հունան Պողոսյան
Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից
Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ընթացքում։ Ավելի վաղ Հունանյանը հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ու չի կարող համակերպվել եղած իրողությունների հետ։
Չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ․ Հունան Պողոսյան
Հրաժարականի դիմում ներկայացրած Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույն է, չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ։ 30․11․2020թ․ դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին՝ ինձ իմ դիմումի համաձայն ՍՅՈՒՆԻՔԻ մարզպետի պաշտոնից ազատելու խնդրանքով։ Սա էր 16․11․2020թ․ նշածս միանշանակ…
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։ Նշենք, որ Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա այդ պաշտոնին նշանակվելուց առաջ եղել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը։
8 միլիոն եվրո բյուջեով «ՊՏԱԾ֊Հ» ծրագրի իրագործումը` Սյունիքի մարզում
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: ԱՎԵԼԻ ՔԱՆ 8 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ԲՅՈՒՋԵՈՎ «ՊՏԱԾ֊Հ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպում է ունեցել մարզպետ Հունան Պողոսյանի հետ։ Վահե Ջիլավյանն ու Հունան Պողոսյանը քննարկել են Շրջակա միջավայրի նախարարության կողմից Սյունիքի մարզում իրականացվող «Պահպանվող…
Սյունիքի մարզպետը ինքնամեկուսացել է. նա կոնտակտավոր է
Այսօր` հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ մարզում կորոնավիրուսով վարակված է 60 մարդ, որոնցից 18-ը բուժում են ստանում Կապանի ԲԿ-ում, իսկ մնացածը մեկուսացված են տներում: «Ուրախալի է, որ Սյունիքում դեռ կորոնավիրուսի հետևանքով որևէ մահ չենք ունեցել»,- ասաց Բաբայանը։ Հարցին՝ ինչու մարզպետը չի եկել ԱԺ, փոխմարզպետն ասաց, որ Հունան Պողոսյանը…
Հունան Պողոսյանը հանդիպել է բողոքի ցույցի մասնակիցների հետ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Կապանի ոստիկանության մոտ լարված իրավիճակ է։ Մայիսի 24-ին՝ ժամը 9։40 րոպեին, Քաջարանի երեք բնակչի՝ Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին և Լևոն Համբարձումյանին, բերման են ենթարկել Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Ոստիկանության մոտ հավաքվածները դեմ են բերման ենթարկվածներին Երևան տեղափոխելուն և պահանջում էին, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպի իրենց հետ։ Հունան Պողոսյանն…
Սյունիքում կորոնավիրուսով վարակված 25 անձ կա. Մարզպետ
Հանրային հեռուստաընկերության եթերում Սյունիքի մարզպետը նոր տեղեկատվություն է հայտնել մարզում կորոնավիրուսով վարակվածների մասին: Հունան Պողոսյանը նշել է, որ մարզում վարակված է 25 մարդ, և 9 անձ էլ մեկուսացված է: «Սկզբնաղբյուրը, որպես կանոն, Կապանում և Մեղրիում գրանցված դեպքերն են, բոլոր դեպքերն են գրեթե փոխկապակցված են։ Ունենք նաև Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր հայրենակցի մոտ հաստատված դեպք։ Ինքնամեկուսացման…
Սյունիքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Մեղրի
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը աշխատանքային այց է կատարել Մեղրի համայնք։ Մարզպետը համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ եղել է սուբվենցիոն ծրագրերով այստեղ իրականացվող շինաշխատանքների տարածքներում՝ Մեղրի քաղաքի մանկապարտեզում, որտեղ ավարտվում են առաջին փուլի՝ շենքի ուժեղացման աշխատանքները, ծանոթացել է նաև քաղաքային զբոսայգուն, որը շուտով ավարտուն տեսք կստանա։ Հունան Պողոսյանն այցելել է նաև Մեղրու մաքսակետ և Մեղրու տարածաշրջանային…
Սյունիքի մարզպետը հանդիպել է Վիենի փոխքաղաքապետի հետ
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր այցելել է «Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոն», որտեղ հանդիպում է ունեցել Գորիսի քույր քաղաք Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի հետ։ Վերջինս մարզպետին պատմել է Վիենի մասին, ինչպես նաև ներկայացրել 1992-ից սկիզբ առած Գորիս-Վիեն բարեկամության շրջանակներում անցած տարիներին իրականացված ծրագրերը, կատարված համատեղ աշխատանքը, համագործակցության արդյունքներն ու ընթացիկ և ծրագրված անելիքները։ Համագործակցությունը հիմնականում կրթական,…
Լոլիկի արտահանումից մինչև դատական քաշքշուկ. քաղաքացին մեղադրում է Հունան Պողոսյանի եղբոր հիմնադրած ընկերությանը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 25-ին Երևան քաղաքում տեղակայված արագաչափերից մեկի սյան վրա բարձրացել էր քաղաքացի Տիգրան Զալինյանը, որը դատական քաշքշուկի մեջ է հայտնվել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ, և պնդում է՝ դատարանն անարդար որոշում է կայացրել։ Այսօր հրավիրված ասուլիսում Տիգրան Զալինյանը պատմեց, որ Հունան Պողոսյանի եղբոր հիմնադրած «Արսուգրիգ» ընկերությունը, որը զբաղվում է…
Տղամարդը բարձրացել է արագաչափի վրա և բողոքի ակցիա է իրականացնում
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա է անում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Նա բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»: Տղամարդը ներկայանում է որպես բեռնափոխադրող: Նրա խոսքերով` ինքը 2 տարի առաջ լոլիկ է փոխադրել ՌԴ, ճանապարհին լոլիկը փչացել է և նրան դատի են տվել` պահանջելով որպես…
Մտավախություն բացարձակ չունեմ. Սյունիքի մարզպետը՝ անցումային արդարադատությանբ մասին
Մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին հարց ուղղեցին նաև անցումային արդարադատության վերաբերյալ: Նրանց հարցրին, թե արդյոք մտավախություն չկա՞, որ այն կիրականցվի նաև մարզպետների շրջանում: «Բացարձակ մտավախություն չունեմ»,- պատասխանեց մարզպետը: Լրագրողների նաև հարց ուղղեցին ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքի մասին: Վերջինիս պաշտպանն ասել էր, որ պետք է հարցաքննվի նաև…
Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրի համաժողովը
Սյունիքի մարզում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրի համաժողովը: Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ Սյունիքում նման ձևաչափով համաժողով առաջին անգամ է կազմակերպվում և հավելեց, որ հույս ունի, որ նախաձեռնությունը համախմբելու է մարզի գործարար ներուժն ու նրա տնտեսության զարգացմանը նպաստելուն…
Գրեթե բոլոր ոլորտների մասով կան ներդրումային ծրագրեր. Սյունիքի մարզպետ
Մայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը նշեց, որ Սյունիքում շատ խնդիրներ կան, և լուծվում են գրեթե բոլորը, համենայնդեպս իր թիմը ձեռնամուխ է եղել այդ խնդիրների լուծմանը։ Սակայն մարզպետը չցանկացավ բացահայտել, թե ինչ ներդրումներ են նախատեսվում «Ներդրումային ծրագրեր շատ կան, բայց մենք ցանկանում ենք դա պահել հատուկ ամսի 25-ին, մայիսի 25-ին մեզ մոտ…













