Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան որոշել է մարզիչների համար միջազգային մասնագիտական որակավորման դասընթացներ կազմակերպել՝ առցանց ձևաչափով։ Դասընթացներում տևելու են 2 օր։
Ֆեդերացիայի 66 հրահանգիչները տեղակայված են ամբողջ աշխարհում ու դասընթացները կկազմակերպեն տարբեր լեզուներով։
2021 թվականի հունվարի 1-ից որակավորման հավաստագիրը կարևոր պայման կլինի՝ մարզիչներին միջազգային պաշտոնական մրցումներում հայտավորվելու համար։