ազատ տվ
«Դիլիջան» ազգային պարկում կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր․ Բնապահպանի տուն
««Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ տնօրինությունը տեսախցիկների առաջ բազմիցս կրկնել է, որ իրենց մոտ ծառահատումներ չկան, կա միայն թափուկի՝ քամատապալ ծառերի հավաքում, որն իրենց անմիջական հսկողության տակ է ամեն վայրկյան: Իսկ հիմա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերը նշված քամատապալ ծառերը և դրանց առաջացման տարբերակներից ընդամենը մեկը: Այս վիդեոն արվել է «Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում: Կտրվել…
Ռեալ մադրիդը ցույց է տվել Վատագույն ցուցանիշը՝ սկսած օգոստոսից
Մադրիդի «Ռեալի»՝ Իսպանիայի Լա Լիգայի 18-րդ տուրի հանդիպումն այնքան էլ մեծ հետաքրքրություն չի առաջացրել երկրպագուների շրջանակում: «Արքայական» ակումբը 0:2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսյեդադին»: «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ներկա էր 53412 երկրպագու: Սա մրցաշրջանի վատագույն ցուցանիշն է՝ սկսած օգոստոսից, երբ «Խետաֆեի» հետ խաղին ներկա էր 48446 հանդիսական: Տնային վերջին 4 խաղերում «Ռեալը» չի կարողանում մարզադաշտ բերել 60000…
Գերմանական երկու ակումբ Մորատայի տրանսֆերը գնելու առաջարկ է արել
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ է ակումբը լքելուն: Marca-ն հայտնում է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն «Սևիլիան», այլ նաև գերմանական երկու ակումբներ: Իսպանացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Բորուսիա Դորտմունդը» և «Բավարիան»: Երկու ակումբներն էլ շաբաթ օրը տրանսֆերային առաջարկ են ուղարկել լոնդոնյան ակումբին: «Թոշակառուները» դեռևս պատասխան չեն տվել: Ավելի վաղ նշվում…
Պեսկովը հաստատել է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը Դմիտրի Պեսկովը հաստատել է Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էդողանի հանդիպումը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Առաջնորդները պայմանավորվել են, որ հադիպումը շուտով կկայանա, սակայն հստակ ամսաթիվը դեռ պարզ չէ», – ասել է Պեսկովը: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հունվարին կկայանա երկու երկրների նախագահների միջև հանդիպում, որի շրջանակներում…
«Կյանքումս առաջին անգամ դիմում եմ ԱԱԾ», – Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր համացանցից տեղեկացա, որ Արցախում դաժան ծեծի է ենթարկվել ֆրանսահայ միասեռական։ Լուրը շատ տխրեցրեց, հիշեցի Շուռնուխի դեպքն ու մտածում էի, թե ինչպիսի, ամենավատ իմաստով, պահպանողական հասարակություն ունենք։ Սակայն քիչ առաջ կարդացի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կողմից տարածված, լուրը քարը քարի վրա չթողնող,…
Կանխատեսվող տիեզերական աղետի հետևանքով Արեգակնային համակարգը կարող է դուրս մնալ Ծիր Կաթինից
Դարեմի համալսարանի աստղաֆիզիկոսները եկել են այն եզրահանգման, որ նոր աստղային աղետը կարող է սև անցք «արթնացնել» Ծիր Կաթինի կենտրոնում և հանգեցնել նրա տասնակի մեծացման, տեղեկացնում է Sky News-ը։ Գիտնականները զգուշացրել են, որ բախումը Մագելանի Մեծ ամպի և մեր գալակտիկայի միջև կարող է տեղի ունենալ շատ ավելի վաղ, քան հարևան Անդրոմեդայի գալակտիկայի հետ սպասվող բախումը։ Փորձագետների…
Սպանել են Մեքսիկայի քաղաքաներից մեկի քաղաքապետին
Մեքսիկական քաղաքներից մեկի քաղաքապետին սպանել են՝ աշխատանքի գնալու ճանապարհին, պաշտոնն ստանձնելուց 1,5 ժամ հետո։ Այդ մասին հաղորդել է նահանգի դատախազությունը։ Պաշտոնն ստանձնելուց հետո նոր քաղաքապետը ուղևորվել է քաղաքապետարան՝ խորհրդակցության, որի ժամանակ նրա վրա զինված հարձակում է տեղի ունեցել և կրակոցներ են արձակվել հրազենից։ Սկսվել է նախաքննություն, կասկածյալներից մեկը ձերբակալվել է։
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան
Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17:00-ից։ Սուրբ Ծնունդը սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ։ Հետաքրքիր է, որ Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս.…
Ավելի քան 45 տարվա դադարից հետո կրկին տիեզերական սարքավորում է վայրէջք կատարել լուսնի վրա
Չինական զոնդն այսօր վայրէջք կատարեց Լուսնի հակառակ կողմում Սա, թերևս, պատմական վայրէջք էր, քանի որ վերջին տարիներին բազմաթիվ տիեզերական սարքավորումներ անցել են Լուսնի կողքով, մոտեցել են նրան, բայց դրանցից ոչ մեկը չէր իջել Լուսնի մակերեսին։ Լուսնի վրա իջած վերջին սարքավորումը «Ապոլոն-17» – ն էր, բայց դա տեղի էր ունեցել 1972 թվականին, իսկ վայրէջքը կատարվել էր…
Բոլոր ռեստորանները մեկ օրով կփակվեն
Կայացել է «Հայկական ռեստորանների միության» հերթական ժողովը: Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունվարի ընթացքում մեկ օր բոլոր ռեստորանները փակելու են իրենց դռները՝ այդպես իրենց բողոքն արտահայտելով նոր հարկատեսակներից։ «Բոլոր մասնակիցները վճռական են` ի բողոքի նշանք մենք կփակենք մեր դռները մեկ օրով 2019 հունվարին», – նշված է միության հայտարարության մեջ: «Հայկական ռեստորանների միությունը» զգուշացնում է, որ սննդի…
«Ինձ համար Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է», – Յուրգել Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է. «Ինձ իսկապես շատ է դուր գալիս Պեպը, և ես հիանում եմ նրա աշխատանքով, նա անհավանական է: Ինձ համար Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է, և ես սա ասում եմ ոչ այն պատճառով, որ նա մեզ Եվրոպայի կամ աշխարհի…
Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են։ «Ազատության» հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը փոխանցեց, որ արտահանձնման թղթերն արդեն ուղարկել են Պրահա։ «Դեկտեմբերի 26-ին հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել», – հավելեց Խաչատրյանը: Հանձնման…
Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ն ընկած հատվածում Հայաստանում ՃՏՊ-ներից զոհվել է 4, վիրավորվել` 32 մարդ
2018 թվականի դեկտեմբերի 31-ին և 2019 թվականի հունվարի 1-ին Հայաստանի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 4 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2019 թվականի հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է. Դեկտեմբերի 31` Երևան – 6 դեպք,…
Բակո Սահակյանը Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու, հայկական երկու հանրապետությունների միջև կապերն ամրապնդելու համար…















