ազատ տվ

  • Նոր Զելանդիայում մզկիթները բացվել են քաղաքացիների համար

    Նոր Զելանդիայում մզկիթները բացվել են քաղաքացիների համար

    Նոր Զելանդիայի ոստիկանությունը քաղաքացիների համար բացել է Քրայսթչրչի այն մզկիթները, որտեղ նախորդ շաբաթ ահաբեկչություն էր իրականացվել: Այնուամենայնիվ՝ ոստիկանությունը կշարունակի հերթապահություն իրականացնել մզկիթների մոտ: Մարտի 15-ին Քրայսթչրչի մզկիթներում տեղի էր ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով զոհվել էր 50 և վիրավորվել նույնքան մարդ: Քրայսթչրչի ահաբեկչությունից հետո Նոր Զելանդիայի ոստիկանությունը խնդրել էր փակել քաղաքի բոլոր մզկիթները՝ կոչ անելով քաղաքացիներին…

  • Այսօր Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է. ՄԻՊ-ը կոչ է անում կոտրել կարծրատիպերը

    Այսօր Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է. ՄԻՊ-ը կոչ է անում կոտրել կարծրատիպերը

    Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի անդամ երեխաներին ու ծնողներին: Արման Թաթոյանը նշել է, որ պետք է կոտրենք դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ առկա կարծրատիպերն իրազեկման միջոցով և գործադրենք ջանքեր, որ նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ՝ բացահայտելով նրանց կարողությունները: Դաունի…

  • Ռուսական ուժերը Իդլիբում հարվածներ չեն հասցրել. ՌԴ ՊՆ

    Ռուսական ուժերը Իդլիբում հարվածներ չեն հասցրել. ՌԴ ՊՆ

    ՌԴ ՊՆ-հերքել է ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե ռուսական Ռազմատիեզերական ուժերը Իդլիբի ապառազմականացված գոտում հարվածներ են հասցրել. հայտնում է ТАСС-ը: Գերատեսչությունում նշել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ հարվածների մասին հայտնել էր ռուսական Коммерсант-ըիր աղբյուրներին հղումով: Ըստ պարբերականի նման քյալի պատճառ է դարձել այն, որ իսլամականները խախտել են հրադադարի ռեժիմը:

  • Փողոցը փակած հայ բլոգերները ձերբակալվել են

    Փողոցը փակած հայ բլոգերները ձերբակալվել են

    Մոսկվայի դատարանը հունվարի 18-ին 10 օրով ձերբակալել է տեսահոլովակի նկարահանման համար Մոսկվայի կենտրոնում փողոցը փակած երկու բլոգերներին։ Այս մասին հայտնում է «Ռուսարմինֆո»-ն։ «Պրեսնենսկի շրջանային դատարանի որոշմամբ Դավիթ Մանուկյանն ու Կարինա Լազարյանցը ճանաչվել են մեղավոր վարչական իրավախախտման համար։ Յուրաքանչյուրի համար սահմանվել է վարչական կալանք 10 օր ժամկետով»,- հայտարարել է դատարանի մամուլի քարտուղար Ալեքսեյ Չերնիկովը։ Նման արարքի…

  • Թբիլիսիի կենտրոնում հնարավոր է երկաթգիծն այսուհետ անցնի 8 կիլոմետր երկարությամբ թունելով

    Թբիլիսիի կենտրոնում հնարավոր է երկաթգիծն այսուհետ անցնի 8 կիլոմետր երկարությամբ թունելով

    Թբիլիսիի կենտրոնում հնարավոր է երկաթգիծն այսուհետ անցնի 8 կիլոմետր երկարությամբ թունելով: Ըստ վերջին ժամանակաշրջանում անցկացված հետազոտությունների՝ «Վրաստանի երկաթուղին» ունի նման ծրագիր, սակայն թունելի շինարարության մասին վերջնական որոշումը պետք է կայացնեն կառավարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը: «Վրաստանի երկաթուղու» կորպորատիվ կառավարման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Գիորգի Զազաշվիլու հայտարարությամբ՝ թունելի շինարարությունը օպտիմալ որոշում կլինի, որը կբարելավի երկաթուղու տեխնիկական չափանիշները: Թունելի…

  • Նիկոլ Փաշինյանը կայցելի Գերմանիա և Ռուսաստան

    Նիկոլ Փաշինյանը կայցելի Գերմանիա և Ռուսաստան

    Դավոս այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Գերմանիա: Նա տեղեկացրել է, որ այցը տեղի կունենա փետրվարի 1-ին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով։ Նիկոլ Փաշինյանը նաև այցելելու է Մոսկվա։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության ստանձման կապակցությամբ նա ելույթ կունենա ԵԱՏՄ հանձնաժողովի կենտրոնակայանում։

  • Ռուսաստանում թալանել են հայ գործարարի տունը

    Ռուսաստանում թալանել են հայ գործարարի տունը

    Նոր Մոսկվայում թալանել են գործարար Սերգեյ Ղազարյանի տունը, որը զբաղվում է էլիտար բնակավայրերի շինարարությամբ: «Հանցագործները մտել են անտառի կողմից՝ ներխուժելով քոթեջ պատուհանից: Տեղեկության համաձայն՝ հանցագործները գողացել են ոսկյա զարդերով երկու չհրկիզվող պահարան և 1․5 մլն ռուբլի», – հաղորդում է РЕН ТВ-ն : Նշվում է նաև, որի հանցագործները տեսահսկման խցիկների ձայնագրությունները նույնպես տարել են։ Տուժողը ներկա…

  • Արսենալ-Չելսի. հավանական մեկնարկային կազմեր

    Արսենալ-Չելսի. հավանական մեկնարկային կազմեր

    Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթսում» կընդունի «Չելսիին»:  Հանդիպումը կկայանա հունվարի 19-ին, Երևանի ժամանակով 21:30-ին: Խաղը կսպասարկի Էնթոնի Թեյլորը, նրան կօգնեն Գարի Բեսվիկը և Ադամ Նանը: Չորրորդ պաշտոնյան կլինի Կրեյգ Պոուսոնը:  Հիշեցնենք, որ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ ապաքինվում է վնասվածքից: Լոնդոնյան դերբիին ընդառաջ միջազգային մամուլը ներկայացրել է կողմերի հավանական մեկնարկային կազմերը. Տեղակացնում…

  • Պուտինի վստահության վարկանիշը նվազել է՝ հասնելով պատմական նվազագույնի

    Պուտինի վստահության վարկանիշը նվազել է՝ հասնելով պատմական նվազագույնի

    Ռուսները դադարել են վստահել իշխանություններին: Ինչո՞ւ են ընկնում Պուտինի, ինչպես նաև Շոյգուի ու Լավրովի վարկանիշները: Ըստ ВЦИОМ-ի հարցման արդյունքների՝ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշը նվազել է 33.4% -ով՝ հասնելով պատմական նվազագույնի: Այդ մասին հաղորդել է Дождь-ը: Պուտինի առաջին 15 տարվա գործունեության նվազագույն վարկանիշը եղել է 2005 թ. մարտին: Ըստ ВЦИОМ-ի հարցման արդյունքների՝ 2018թ դեկտեմբերի տվյալներով՝ Պուտինին վստահում…

  • Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար

    Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար

    Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ  Աննա Աստվածատրյան-Տուրկոտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Թալինում Բաքվի հիշատակի անտառ» խորագրով դրամահավաք է սկսել: Դրամահավաքի նպատակն է  Հայաստանի Թալին քաղաքի մոտակայքում 2 հա մակերեսով տարածքում ծառատունկ իրականացնել: Նա նախաձեռնության մասին գրել է, որ նախագիծն իրականացվելու է «Հայաստան ծառատունկ ծրագրի» հետ միասին և նվիրված է լինելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ու վերապրածներին: Այս մասին հայտնում…

  • «Վրաստանին ձեռնտու է ռուսական գազի տարանցումը Հայաստան», – Մամուկա Բախտաձե

    «Վրաստանին ձեռնտու է ռուսական գազի տարանցումը Հայաստան», – Մամուկա Բախտաձե

    «Վրաստանին ձեռնտու է ռուսական գազի տարանցումը Հայաստան: Վրաստանը կշարունակի Ռուսաստանից Հայաստան բնական գազի տարանցման իր գործառույթը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նա ընդգծել է, որ Թբիլիսին շահագրգռված է ռուսական գազի տարանցմամբ օգուտ ստանալու հարցում: Նրա խոսքերով՝ «Գազպրոմ»-ի հետ արտահանման հետ կապված նախորդ պայմանավորվածության ժամկետը լրացել է, և «եթե նոր պայմանագրում փոփոխություններ կատարվեն, ապա Վրաստանի…

  • Երբ խաղում են արձանները – 2

    Երբ խաղում են արձանները – 2

    Հարություն Այնտապյանը, ով զբաղվում է դիզայնով, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Երբ խաղում են արձանները» պաստառների երկրորդ շարքը։ Այս անգամ Հարությունն օգտագործել է համաշխարհային ճանաչում ունեցող արձանների պատկերները, ի տարբերություն նախորդ շարքի, որը պատրաստել էր հայկական արձանների օգնությամբ։ Պատկերներն Այստեղ։

  • Արարատի մարզում չպայթած ականանետի արկ է հայտնաբերվել

    Արարատի մարզում չպայթած ականանետի արկ է հայտնաբերվել

    Հունվարի 18-ին՝ ժամը 12:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի Սևակի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում, զինամթերք է նկատվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրատեխնիկական «Բ» խումբը: Հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ (չպայթած վիճակում): Փրկարարները սահմանազատել են…

  • Ռուսաստանը պարզաբանումներ է ակնկալում Բաքվից

    Ռուսաստանը պարզաբանումներ է ակնկալում Բաքվից

    Այսօր ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որով պարզաբանումներ է ակնկալում Բաքվից՝ այդ երկրի տարածք ծագումով հայ ռուսաստանցիների մուտքի արգելման յուրաքանչյուր միջադեպի շուրջ: Այս մասին գրված է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքում: «Ծանոթացանք Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության արձագանքին՝ կապված մեր կողմից արված հայտարարությանը՝ այդ երկրի տարածք հայկական արմատներով ՌԴ քաղաքացիների մուտքի արգելմանը: Նշում ենք,…

  • Գանձասար-Կապանը խոշոր հաշվով հաղթեց տարվա առաջին խաղում

    Գանձասար-Կապանը խոշոր հաշվով հաղթեց տարվա առաջին խաղում

    «Գանձասար-Կապանն» այսօր` հունվարի 18-ին, ընկերական խաղ է անցկացրել է Առաջին խմբում հանդես եկող «Լոկոմոտիվի» հետ և 7:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել: Հետաքրքրական է, որ առաջին կեսն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Նարեկ Ասլանյանի խփած գոլին երևանյան թիմը պատասխանել է Գեղամ Թումբարյանի դիպուկ հարվածով ու թիմերն այդպես էլ գնացել են ընդմիջման: Երկրորդ կեսում, սակայն, «Գանձասար-Կապանի»…