ախ
ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ նիստում քննարկեց ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության հարցը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի հանդեպ վերահսկողությու ապահովելու հարցը։ Նիստից հետո ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշեց, որ այս պահին ամենահրատապ հարցը կրակի դադարեցումն է, որի վերաբերյալ կա պայմանավորվածություն, սակայն այդպես էլ՝ չպահպանված։ ՌԴ ներկայացուցիչն ընդգծել է, որ ամենակարևոր հարցը կրակի դադարեցման վիճակի վերահսկողության ապահովումն է։ Նեբենզյան նշել…
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը նիստ կանցակցնի՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ քննարկումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումների հիման վրա։ Ըստ աղբյուրի՝ քննարկումը կկայանա երկուշաբթի օրը՝ ժամը 15:00-ին։ Այն լինելու է փակ ձևաչափով։
Բաբայանը տղամարդկանց կոչ արեց հավաքվել մեկ մարդու պես
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում տղամրդկանց կոչ արեց հավաքվել զինկոմիսարիատներում։ Նա ասաց, որ ժողովուրդը պետք է հանգիստ լինի և լինել ապահով տեղերում։ Բաբայանը խնդրեց, որպեսզի տղամարդիկ մեկ մարդու պես հավաքվեն ու չհասցնեն նրան, որ «տուն-տուն մտնեն հավաքեն»։
Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում․ վարչապետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նախորդ նիստի ընթացքում մենք ընդունեցինք Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, և հատկանշական է, որ այդ…
Ադրբեջանը հայտ է ներկայացրել՝ պետական մակարդակով ահաբեկչություն անելու․ Գրիգորյան
Կառավարության նիստից հետո ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զրուցել է լրագրողների հետ, որի ընթացքում Գրիգորյանին տրված հարցերից մեկը վերաբերվել է Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի հայտարարության վերաբերյալ։ Հարցին ի պատասխան ԱԽ քարտուղարը նշեց, որ ադրբեջանական հայտարարությունները ամբողջովին տեղավորվում են ահաբեկչական պետության տրամաբանության շրջանակներում ու Ադրբեջանը պետական մակարդակով ահաբեկչություն իրականացնելու հայտ է ներկայացրել։ Գրիգորյանը ավելացրեց նաև,…
Առանց Արցախի լիարժեք ներգրավման՝ բանակցություններում չի լինի էական առաջընթաց․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Արթուր Թովմասյանը, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հանդես են եկել…
Սամվել Բաբայանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել, որոնց մասին խոսել է ուղիղ եթերում։ Նա նշել է, որ Սամվել Բաբայանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար, Մասիս Մայիլյանը՝ Արտաքին գործերի նախարար, ԱԱԾ պետ Սամվել Շահրամանյանը` Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, նախկին ոստիկանապետ Կամո Աղաջանյանը` ԱԱԾ պետ։ https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/383587119264236/?__xts__%5B0%5D=68.ARD4vI0RnEnGLl2Cjqi8iOstEopLQNNFqxZ5SY2vo_CAs2E41yiuZUqoqOZwGOfKqLR1MMzpOjuwpqaHb970VXEGClq7gC4qp7tXTArpJK8kqO3_vaN1JSkg_M4LTwPPZZv7c0bSC4amfj_h-LVZY2x_PCxh4j6nwSQu-jUV96e8ZkDft9CiKoTDf7gb8vanBuvoHQV5Fdorx7tlorKi1a75Ih7nXvf73dwx8uZZqAXzy9TtTAK0tvSrxI_QU1413ZTmuY27iyyBRvk2gI-vIj4to51vDmZu-zSzsNdf8VbRpGW9eVcndY2OmN7wdNDsx47YUCa9xVX9KU-7CaD5mg0x0kMxx7_6&__tn__=-R
Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից
Արցախի Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով՝ Արշավիր Ղարամյանը ազատվել է ԱՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից։ Այս մասին հայտարարություն է տարածվել ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։ «Մայիսի 18-ին նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», – ասված է հայտարարությունում:
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա․ Զաս
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքները, մտքեր փոխանակվեցին դրանց արդյունքների շուրջ։ Քննարկվեցին ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և…
Խորհրդարանը չընդունեց ԱԺ նախագահին ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք տվող նախագիծը
Այսօր Ազգային ժողովը հերթական նիստի ընթացքում քվեարկել է մի շարք նախագծերի շուրջ, որոնք քննարկվել էին նոյեմբերի 12-ի նիստի ընթացքում: Նախագծերից բոլորը ընդունվել են, բացի «Իմ քայլը» խմբակցության պատմգամավոր Աննա Կարապետյանի նածագծից, որով առաջարկվում էր առաջարկում է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով իրավունք տալ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին: Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 14,…
Այսօր Գևորգ Էմինի 100-ամյակն է․ վարչապետը ասմունքում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր լրանում է հայ անվանի բանաստեղծ Գևորգ Էմինի 100-ամյակը: ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով շնորհավորել է բանաստեղծի ծննդյան տարեդարձը: Էմինի 100-ամյակի կապակցությամբ՝ վարչապետը նաև ասմունքել է «Ախ՛, այս Մասիսը» բանաստեղծությունը: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/518248182273956/?notif_id=1569825072676500¬if_t=live_video_explicit
Նիկոլ Փաշինյանը գոհ չի եղել Արթուր Վանեցյանի աշխատանքից․ Արմեն Գրիգորյան
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի աշխատանքից ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը գոհ չի եղել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Պատասխանելով հարցին՝ ինչու է հրաժարականի ներկայացրել Արթուր Վանեցյանը, ԱԽ քարտուղարն ասաց. «Նշանակովի պաշտոններում հրաժարական չի լինում, ազատման դիմում է լինում։ Վարչապետն է այդ պաշտոններում նշանակումներ և…
Աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել Անվտանգության խորհրդի գրասենյակում
Այսօր Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման շրջանակներում ԱԽ գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետևյալ ներկայացուցիչների հետ՝ Անժելա Խաչատրյան՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, Բագրատ Եսայան՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն», Գոռ Հակոբյան՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն, Սուրեն Սահակյան՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն, Հայկ Գրիգորյան՝ «Ազգային առաջընթաց» կուսակցություն: Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ԱԱՌ կառուցվածքի նախագիծը։ Հաջորդիվ տեղի…
Թարս բուսնած խիյարների մասնագետը խոսում է արժեքների մասին․ ԱԽ քարտուղարը՝ Սերժ Սարգսյանին
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Facebook-յան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ էր հղել, որում նաև անհասցե դժգոհություններ էր հայտնում։ Տոնը չփչացնելու համար որոշեցի այսօր պատասխանել այդ տրտունջներին։ Սկզբից մտածում էի, թե ինչ գրեմ աշխարհի վրա դառնացած և արդեն 1,5 տարի հայ ժողովրդի կողմից մերժված մարդու մասին: Հետո հասկացա, որ ընդամենը…














