fbpx
Խորհրդարան
10:50 13/11/2019

Խորհրդարանը չընդունեց ԱԺ նախագահին ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք տվող նախագիծը

Խորհրդարանը չընդունեց ԱԺ նախագահին ԱԽ նիստերին մասնակցելու իրավունք տվող նախագիծը

Այսօր Ազգային ժողովը հերթական նիստի ընթացքում քվեարկել է մի շարք նախագծերի շուրջ, որոնք քննարկվել էին նոյեմբերի 12-ի նիստի ընթացքում:

Նախագծերից բոլորը ընդունվել են, բացի «Իմ քայլը» խմբակցության պատմգամավոր Աննա Կարապետյանի նածագծից, որով առաջարկվում էր առաջարկում է խորհրդարանի նախագահին օրենքի ուժով իրավունք տալ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:

Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 20: Այսպիսով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ չընդունվեց, քանի որ հարցի ընդունման համար անհրաժեշտ էր 80 կողմ ձայն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ