անցակետ
ՊԵԿ շնագիտական կենտրոնի ծառայողները շուրջօրյա աշխատում են Մեղրում և Բագրատաշենում
Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնում հատուկ պատրաստություն անցած ծառայողական շները և կինոլոգները սեպտեմբերից շուրջօրյա հսկողություն են իրականացնում Բագրատաշենի անցակետում: Նախկինում կենտրոնի ծառայողներն, ըստ անհրաժեշտության, գործուղվում էին Հայաստանի սահմաններ Երևանից: ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շրջանակում վարժեցված շներն ու կինոլոգներն արդեն մշտական ծառայություն են իրականացնում ինչպես Մեղրիի, այնպես էլ Բագրատաշենի մաքսակետում, ինչը բարձրացնում է…
Բռնություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ. ԱՀ ոստիկանություն
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 27-ին ժամը 18:40-ի սահմաններում «Զառուն բաղ» կոչվող տեղանքում առկա ոստիկանության անցակետում ծառայություն իրականացնող ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերակարգերի ստուգման ժամանակ նշված անցակետին է մոտեցել «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան, որի ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Ա. Դ.-ն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ, ինչպես նաև դուրս…
Դեպի Արցախ սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր. կարգելվի քաղաքացիների մուտքը ԱՀ
2020 թվականի հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր: Միաժամանակ՝ կարգելվի Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես և ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվության հիման վրա առանձին դեպքերի: Մասնավորապես՝ «Արարողակարգի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետով…
ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով: «Ելնելով անվտանգությունից՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն: Կոմիտեն նաև հայտնում է, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, այս մասին պայմանավորավծություն է ձեռքբերվել նաև Վրաստանի…
Քաղաքացու մոտ հայտնաբերվել է 358 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ-ը շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները Ներքին անվտանգության վարչության և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ Բագրատաշենի մաքսային…
Այգեստան մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ է սահմանվել
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ԱՀ ոստիկանության պետն այցելել է Այգեստան համայնքի տարածքում տեղադրված անցակետեր: ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի 2020թ.հուլիսի 25-ի ստորագած նոր որոշման համաձայն սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ: Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով¸ ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում…
Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները Սադախլոյի անցակետով կարող են գալ Հայաստան
Վրաստանում ՀՀ դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունից հայտնում են, որ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով: «Ուշադրություն Այսօրվանից՝ մայիսի 18-ից, չեղարկվել է Մառնեուլիի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող…
Ապրիլի 22-ից կարգելվի ԱՀ քաղաքացիներին լքել Արցախը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր հրապարակվել է Արցախի Պարետի համար 8 որոշումը՝ հանրապետությունից ելքը սահմանափակելու մասին: Որոշման մեջ նաև հստակեցվում են դեպքերը, որոնք կարող են այդ արգելքը շրջանցել՝ համապատասխան ընթացակարգերը պահպանելու պայմանով: Որոշումն ուժի մեջ է մտնելու ապրիլի 22-ից:
ԱՀ ոստիկանությունը պարտավորեցնում է, որ Արցախ մուտք գործած անձիք 14 օր ինքնամեկուսանան
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ», «Կապան-Կովսական» անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել: «Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ», «Կապան-Կովսական» անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել: ԱՀ ոստիկանության…
Մարտակերտում տեղադրվել են 4 անցակետեր
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջից տեղեկացնում են, որ Մարտակերտի շրջանի վարչական տարածքի հատուկ տեղամասերում տեղակայել են թվով 4 հատուկ անցակետ, որտեղ իրականացվում է պարեկային շուրջօրյա ծառայություն։ «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագիրը և դրա հիման վրա Պարետի կողմից ընդունված արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված՝…
ՌԴ սահմանային անցակետում հայ վարորրդների նկատմաբ իրականացվում են անօրինություններ
Տրանսպորտային և լոգիստիկայի մասնագետ, ինժիներ-շինարար Նորայր Գևորգյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Մարդու իրավունքների պաշտպանին հայ վարորդների անունից․ «Ինչու՞ չի արձագանքում ՀՀ ՄԻՊ-ը Իրացնելով Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ՀՀ քաղաքացու իրավունքը, հայ վարորդների անունից դիմում եմ ՀՀ ՄԻ պաշտպանին. Արդյո՞ք Դուք, որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, չեք նկատում, որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ոչինչ…
Աշխատանքներ են տարվում մեքենաների կուտակումները նվազեցնելու ուղղությամբ․ ՊԵԿ
ՊԵԿ. Բագրատաշենի անցումային կետում աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում մեքենաների առկա կուտակումները նվազեցնելու ուղղությամբ. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտ ամսվա ընթացքում եղանակային պայմաններով պայմանավորված՝ Վերին Լարսի անցակետը հիմնականում եղել է փակ: Արդյունքում առաջացել են Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կամ երրորդ երկրներ փոխադրվող ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների զգալի կուտակումներ:…
Վրաստանի քաղաքացիների համար կգործի երկու անցակետ
Այսօր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ հրավիրված միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել Հայաստանում և Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիները երկիր կկարողանան մուտք գործել միայն «Սադախլո» և «Կարմիր կամուրջ» հսկիչ անցակետերով: Երկրում համաճարակային իրավիճակի գնահատականից և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդատվություններից հետո կայացվել է հետևյալ որոշումը։ «Տվյալ փուլում որոշում է կայացվել, որ Հայաստանի հետ…
Լարսի անցակետում օրեր շարունակ գտնվող ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան
Վրացական իշխանությունների հետ բանակցելու արդյունքում հնարավոր է եղել Վերին Լարսի ռուսական հատվածում մի քանի օր գտնվող 140 ՀՀ քաղաքացու տեղափոխել Հայաստան: Հայտնենք, որ քաղաքացինները Հայաստան են տեղափողխվել Վրաստանի տարածքով: Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջը: «Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր դարձավ Վերին Լարսի ռուսական հատվածում օրեր շարունակ գտնվող ՀՀ 140 քաղաքացիների՝…
ՀՀ քաղաքացիները չեն կարող մուտք գործել Վրաստան. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարություն է տարածել Վերին Լարսի անցակետում իրավիճակի վերաբերյալ. Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների, ինչպես նաև ՌԴ և Վրաստանի տարածքից հայրենիք վերադարձող Ռուսաստանի և Վրաստանի…















