Աշոտ Ղուլյան
Աշոտ Ղուլյանը Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախ է հրավիրել Ալեքսիս Օհանյանին։ Այս մասին Ղուլյանը գրել է թվիթերյան իր էջում: Հիշեցնենք, որ Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հոկտեբերին կայցելի Երևան՝ որպես մոդերատոր մասակցելու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին։ Dear @alexisohanian, I cordially invite you to visit #Artsakh during your trip to #Armenia…
Ստեփանակերտում բացվել է Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն սեպտեմբերի 11-ին Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների պուրակում բացել են Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը։ Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ շատ կարճ ժամանակում ցուցանակը կլրացնեն Արցախի հետ Ֆրանսիայի մյուս քույր քաղաքները:…
Ֆրանսիայի խորհրդարանականներին ընդունել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Արցախում գտնվող Ֆրանսիացի խորհրդարանականներին: Ազգային ժողովի նախագահը, ողջունելով հյուրերին և խոսելով ընդլայնված կազմով խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման մասին, նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս թարմացնելու օրակարգերը և աշխատելու համագործակցության նոր ծրագրերի շուրջ: Աշոտ Ղուլյանը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ…
Տեղի է ունեցել «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստը
Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում, Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են բարեկամության շրջանակի առաջիկա ծրագրերին և համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակությանը
Սեպտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ: Խորհրդարանականներն Արցախ են ժամանել սեպտեմբերի 8-ին հանրապետությունում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանի պատգամավորների՝ Արցախի…
Արցախում մեկնարկում են խորհրդարանի նոր նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները
Սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 6-րդ գումարման Ազգային ժողովի նոր՝ 10-րդ նստաշրջանում խորհրդարանի աշխատանքներին վերաբերող հարցեր թե՛ օրենսդրական գործունեության ուղղությամբ, թե՛ արտաքին կապերի ընդլայնման և միջխորհրդարանական համագործակցության բնագավառում: Անդրադարձ է կատարվել սեպտեմբեր ամսվա ընթացքում սպասվող…
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումը, ով Արցախ է ժամանել ԱՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Աշոտ Ղուլյանը ապահովում է իր շուրջ համախմբվածությունը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես տեղեկացրել ենք, քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել, որի նպատակն իր շուրջ համախմբվածության ապահովումն է: Միաժամանակ Ղուլյանը շրջանային այցերի մեջ է, տեղերում կուսակցական տոմսեր է բաժանում, խոսում երիտասարդների ակտիվացման ու դերի մասին: Մեր տեղեկություններով՝ Ղուլյանը, լավ հարաբերություններ պահպանելով ՀՀ Ազգային ժողովի իր գործընկերների հետ, դրական ազդակներ է…
Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին
Օգոստոսի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Կարին Մարկիդեսին, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին և Արցախի ծրագրի ղեկավար Նոնա Պողոսյանին: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ՀԱՀ նորանշանակ նախագահին պաշտոնը ստանձնելու կապացությամբ և վստահություն հայտնել, որ համալսարանի և Արցախի իշխանությունների միջև նախորդ տարիներին ձևավորված համագործակցությունը շարունակաբար զարգանալու…
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է բուլղարացի պատգամավորներին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավորներ Վալերի Սիմեոնովին, Իորդան Ապոստոլովին: Հանդիպման ընթացքում հյուրերը խոսել են նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողության մասին և պատրաստակամություն հայտնել՝ աջակցել եղբայրական հայ ազգին՝ իրենց բոլոր…
Աշոտ Ղուլյանն ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 6-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի տնտեսությանը, համահայկական նշանակության ծրագրերին և Սփյուռքի՝ մասնավորապես Գլենդելի հայկական համայնքի հետ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:…
Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Աշոտ Ղուլյանի առաձնազրույցը
Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների՝ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպում-առանձնազրույցը: Ողջունելով Արարատ Միրզոյանի այցը Արցախ Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է միջոցառման՝ Ստեփանակերտում անցկացնելու գաղափարի կարևորությունը: Խորհրդարանի ղեկավարը նաև անդրադարձել է Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ մասնավորապես խոսելով ԱՀ…
Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները․ Արցախի ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր Facebook-յան էջում է գրել է․ «Համահայկական խաղերի հազարավոր մասնակիցներն ու երկրպագուները Ստեփանակերտը լցրել են աննկարագրելի աշխուժությամբ և կյանքով այնպես, որ կարծես մոռանում ես, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ սահմանին, վտանգն ամեն վայրկյան է: Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները և վերածվում դեպի նոր…
Բակո Սահակյանը և Աշոտ Ղուլյանը մասնակցել են Վարդավառին նվիրված միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառ տոնին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը: Այնուհետև Նախագահը ներկա է գտնվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի վերահրատարակության շնորհանդեսին: Բակո Սահակյանը կարևորել է ազգային մշակութային արժեքների պահպանման և մատաղ սերնդի…
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» սկսում է գործել Արցախում. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորոմը» սկսում է գործել Արցախում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը: «Վերադարձանք Ստեփանակերտի երկօրյա այցից, որի ժամանակ հանդիպումներ ունեցանք Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի, ՄԻՊ Արտակ Բեգլարյնի,Հանրային TV-ի նախագահ Արսեն Առուստամյանի, ինչպես նաև Ոստիկանության ու ԿԸՀ-ի ներկայացուցիչների և քաղաքացիական ակտիվիստների հետ: Փորձեցինք հասկանալ, թե…















