fbpx
Արցախ
15:20 05/08/2019

Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր Facebook-յան էջում է գրել է․

«Համահայկական խաղերի հազարավոր մասնակիցներն ու երկրպագուները Ստեփանակերտը լցրել են աննկարագրելի աշխուժությամբ և կյանքով այնպես, որ կարծես մոռանում ես, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ սահմանին, վտանգն ամեն վայրկյան է:

Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները և վերածվում դեպի նոր հաղթանակներ և վերելքներ տանող հնարավորությունների:

Արցախի շուրջ կենտրոնացող ներուժը ի զորու է ամրապնդելու մեր ընտրած ճանապարհի նկատմամբ վստահությունն ու միասնական հայրենիքի հզորացման ու զարգացման վճռականությունը: Մեզ մնում է միայն ճիշտ օգտագործել այդ անպարտելի ուժը»:

Գրառմանը կից Ղուլյանը լուսանկար է հհարապարակել՝

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ