Ապամոնտաժում

  • Ապամոնտաժվում են ապօրինի գովազդային նյութերը․ Կարապետյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Ապամոնտաժվում են ապօրինի գովազդային նյութերը․ Կարապետյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կենտրոնում հայտնաբերվում և ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը։ Գործընթացը շարունակական է։ Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց` վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219479390961166&id=1405208089&__cft__[0]=AZX10uVUiEArL3AZHTPr6zucA7-Si21OpAAIzE9hqx-tcu0ZOdm5Lft_6Ho56_eujbij7PHaqaNmOPh1GL87J9lKZK5fDv9bNmxwlGRPTVC2HLVgiY53tsaGBIVBJczqJlA&__tn__=%2CO%2CP-R

  • Բնակիչների առաջարկների ներառմամբ մեկնարկել է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի շինարարությունը

    Բնակիչների առաջարկների ներառմամբ մեկնարկել է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի շինարարությունը

    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  Բաբաջանյան փողոցի հարակից տարածքում մեկնարկել են նոր ճանապարհահատվածի շինարարության հողային աշխատանքները: Այն մայրաքաղաքի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածն է: Հարակից շենքերի բնակիչների մի մասն անհանգստանում է դեռևս 2017թ-ից կառուցվող ճանապարհի այս հատվածի համար: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռ նախորդ…

  • Արաբկիրում 30 կրպակ է ապամոնտաժվում

    Արաբկիրում 30 կրպակ է ապամոնտաժվում

    Երևանի քաղաքապետարանը գրառում է կատարել Facebook-ում: Քաղաքապետարանից հայտնում են, որ Արաբկիրում 30 պուրակ է ապամոնտաժվել: «Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում Արաբկիրում Այս անգամ ապամոնտաժվում են մոտ երեսուն կրպակներ Կոմիտաս 49/9 հասցեի երբեմնի պուրակը պատնեշած և մայթից ու պողոտայից բաժանած հատվածից։ Տնտեսվարողը ինքն է կատարում դրանց ապամոնտաժումը, քանի որ պայմանագրային ժամկետը ավարտվել է։ Պուրակը…

  • Շիրակի մարզում ապամոնտաժել են 21 գովազդային վահանակ

    Շիրակի մարզում ապամոնտաժել են 21 գովազդային վահանակ

    ՀՀ «Գովազդի մասին» օրենքի պահանջներով, 2020 թվականին հունվար-փետրվար ամիսների ընթացքում Շիրակի մարզում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային  բաժնի  տրանսպորտային անվտանգության  մասնագետները կատարել են վերահսկողական գործառույթներ։ Եվ արդյունքում միջպետական և հանրապետական ճանապարհների վրա հայտնաբերել են 21 ապօրինի տեղակայված գովազդային վահանակ։ Ապօրինի տեղակայված վահանակների պատասխանատուներին ուղարկվել են գրավոր նախազգուշացնող ծանուցումներ։  Ծանուցումներում նշվել…

  • Աջափնյակում ապամոնտաժվում են ապօրինի կրպակները

    Աջափնյակում ապամոնտաժվում են ապօրինի կրպակները

    Աջափնյակում մեկնարկել են ապօրինի և պայմանագրային ժամկետները լրացած կրպակների ապամոնտաժման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Facebook-ի էջից։ https://www.facebook.com/AjapnyakAdministrativeDistrict/posts/2985761028125163

  • Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է Ռուսաստանի Արամավիր քաղաքում

    Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է Ռուսաստանի Արամավիր քաղաքում

    Հայաստանի ազատագրական շարժման հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Եվգենի Միխայլովի Youtube-ի ալիքից: Արմավիրի հայկական համայնքն ստիպված է եղել ենթարկվել քաղաքային իշխանությունների որոշմանն ու հանել ցուցատախտակը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված հայ…

  • Ապամոնտաժվել են կենտրոնի մի շարք ապօրինի կրպակներ ու տաղավարներ

    Ապամոնտաժվել են կենտրոնի մի շարք ապօրինի կրպակներ ու տաղավարներ

    Երևանի կենտրոնում ապամոնտաժվել է 7 ապօրինի կրպակ ու տաղավար: Մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը պահպանելու, ընդհանուր օգտագործման տարածքները բարելավելու, ինչպես նաև կենտրոնի մայթերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ու բացօթյա առևտուրը կանոնակարգելու նպատակով ապամոնտաժվել են մասնավորապես Մանկավարժական համալսարանի և Կոնսերվատորիայի հարևանությամբ, չգործող ու հակասանիտարական վիճակում գտնվող ծաղկի տաղավարները: Բացի դրանից, հետևելով քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հորդորներին,…

  • 29-ամյա տղամարդը հոսանքահարվել և մահացել է ենթակայանի ապամոնտաժման ժամանակ

    29-ամյա տղամարդը հոսանքահարվել և մահացել է ենթակայանի ապամոնտաժման ժամանակ

    ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել են Մեծ Մասրիկ գյուղի՝ 1989թ. ծնված բնակչի՝ էլեկտրահարվելու հետևանքով մահանալու դեպքի հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի պետը 2018 թվականի…

  • Ապամոնտաժվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքի մոտ գտնվող գովազդային վահանակը

    Ապամոնտաժվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքի մոտ գտնվող գովազդային վահանակը

    Ապամոնտաժվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքի տեսքը այլանդակող և այս տարածքում խաղացող երեխաների կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող գովազդային վահանակը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջից: https://www.facebook.com/Yerevanofficial/posts/2283899808325803

  • Թեքված գովազդային վահանակն ապամոնտաժվել է

    Թեքված գովազդային վահանակն ապամոնտաժվել է

    Ս.թ. հուլիսի 16-ին, ժամը 18:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Աբովյան 31 հասցեում առկա է թեքված գովազդային վահանակ: ԵՓՎ Կենտրոնի համայնքային բաժնի պետը տեղում պարզել է, որ առկա է թեքված գովազդային վահանակ և կա ընկնելու վտանգ: Հետադարձ կապ է հաստատվել քաղաքապետարանի, վարչական շրջանի բաժնի պատասխանատուների և գովազդային վահանակը սպասարկող կազմակերպության ներկայացուցիչների հետ:…

  • Փրկարարները Երևանի Բաշինջաղյան փողոցում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

    Փրկարարները Երևանի Բաշինջաղյան փողոցում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

    Հուլիսի 12-ին, ժամը 10:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 14 շենքի տանիքից մետաղյա կառուցատարր է կախված. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շենքի տանիքից ապամոնտաժել են մեկ մետաղյա թիթեղ՝ մոտ 1.5 գմ, ինչպես նաև 11 պատուհաններից հեռացրել…

  • Ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները

    Ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները

    Երևանի քաղաքապետարանը սկսել է պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդների ապամոնտաժումը: Առաջինն ապամոնտաժվում են Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասեցեներում գտնվող շենքերի վրա փակցված գովազդային միջոցները: «Պատմամշակութային շենքերի մասով առկա են հաստատված գովազդային սխեմաներ: Նշված սխեմաներում այս ապամոնտաժվող գովազդային միջոցները նախատեսված չեն եղել: Խնդրի հետ կապված մեզ դիմեցին շենքերի համատիրությունները, որի հիման վրա…

  • Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

    Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

    Հուլիսի 5-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 9 շենքի տանիքի թիթեղը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի թիթեղը՝ մոտ 2 քմ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ…

  • Փրկարարներն ապամոնտաժել են անձրևատար խողովակը

    Փրկարարներն ապամոնտաժել են անձրևատար խողովակը

    Հունիսի 24-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 9-րդ շենքի 1-ին մուտքի անձրևատար խողովակը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են անձրևատար խողովակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։