Արման Սարգսյան
Բանակում մահվան դեպքերի նվազում կա
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է, որ բանակում մահվան դեպքերը նվազել են, ինչը հակասում է շրջանառվող լուրերին:
ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվել է նպատակային ծրագրի շահառուների վիճակահանություն
Ապրիլի 15-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվել է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների վիճակահանությունը։ Վիճակահանության միջոցով որոշվել են այն զինծառայողները, ովքեր հնարավորություն կունենան 2022 թվականի ընթացքում հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմաններով ձեռք բերել անշարժ գույք ՀՀ տարածքում։…
Ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, թե սահմանին ինչ վիճակ է․ Սարգսյան
Այսօր՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը պատասխանեց լրագրողի հարցին՝ կապված սահմանային իրավիճակի հետ։ «Ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, թե սահմանին ինչ վիճակ է», – ասաց Սարգսյանը։ Նա այլ հարցերի չպատասխանեց ու հեռացավ։
ՊՆ-ում կարդային ջարդ տեղի չի ունենում․ փոխնախարար
Սուրեն Պապիկյանի՝ Պաշտպանության նախարար նշանակվելուց հետո պարբերաբար խոսակցություններ են շրջանառվում, որ նա կադրային ջարդ է իրականացնում ՊՆ-ում։ Այս հարցին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ Նրա խոսքով՝ մի քանի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք կադրային ջարդ անվանել չի կարելի։ Սարգսյանի խոսքով՝ բոլոր պետական մարմիններում էլ ղեկավարի փոփոխությունից հետ որոշակի կադրային փոփոխություններ…
Մոսկվայից խումբ չի ժամանել սահմանազատման և սահմանագծման համար. Արման Սարգսյան
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տեղեկությունները, թե Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հատուկ ինքնաթիռը երեկ Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին։ «Մոսկվայից պարբերաբար կարող են տարբեր խմբեր գալ՝ իրենց խնդիրները քննարկելու։ Դուք մի մոռացեք, որ այստեղ իրենք ունեն ռազմաբազա և այլն։ Բայց ձեր նշած սահմանազատման և…
Շրջանավարտներին է հանձնվել վկայագրերն ու սպայական դաշույնները․ ՊՆ
Երեկ՝ նոյեմբերի 30-ին կայացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայագրերի հանձնման արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Անցկացվել են հրետանային վարժանքներ․ ՊՆ Որևէ պաշտոնատար անձ չկրակելու հրաման չի տվել․ ՊՆ փոխնախարար «Վկայագրերն ու խորհրդանշական սպայական դաշույնները ֆակուլտետի շրջանավարտներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման…
Որևէ պաշտոնատար անձ չկրակելու հրաման չի տվել․ ՊՆ փոխնախարար
Չնայած ամենաբարձր մակարդակով հերքումներին, մինչ այժմ որոշ ընդդիմադիր շրջանակներ շարունակում են տարածել թեզը, թե ՀՀ զինված ուժերին եղել է չկրակելու հրաման, երբ ռազմական միջադեպեր է գրանցվել Ադրբեջանի ԶՈւ-ի հետ։ Այս հարցը հերթական անգամ բացվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նիստի ժամանակ ՊՆ ղեկավարի տեղակալ Արման Սարգսյանին հարցրեց․ արդյո՞ք եղել…
Սպայական ուսադիրներ՝ ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում վիճակահանության սկզբունքով տեղի է ունեցել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների զինվորական պատրաստության դասընթացներում ընդգրկված և 2020/2021 ուսումնական տարում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած, ԶՈՒ զորակոչված երիտասարդների ծառայության վայրի ընտրության և համապատասխան սպայական պաշտոնների նշանակման գործընթացը։ Շնորհավորելով…
Զասը այցելել է Եռաբլուր պանթեոն
ՀԱՊԿ գլխավոր Ստանիսլավ Զասը այսօր այցելել է «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արցախում զոհված զինծառայողների հիշատակին։ Զասի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Վիճակահանության արարողություն ՊՆ վարչական համալիրում Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է նաև ՀՀ հարավ-արևմտյան սահման, տեղում ծանոթացել իրադրությանը։…
Վիճակահանության արարողություն ՊՆ վարչական համալիրում
Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարատների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ «Անխախտ եղբայրություն-2021»․ ՀԱՊԿ համատեղ զորավարժությանը կմասնակցի նաև Հայաստանը Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի. ՊՆ Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորել է…
Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։ Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված որոշման մեջ։ Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը:
Նոյեմբերի 22-ը կհայտարարվի նահատակված հերոսների հիշատակի օր
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով՝ հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, հայտարարել արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:












