Արման Սարգսյան
Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց պետի ժամանակավոր պաշտոնակատարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին: Տեսախցիկների առաջ ելույթում Փաշինյանը նշեց, որ եթե արդյունքները գոհացուցիչ լինեն, ապա դա կունենա իր տրամաբանական շարունակությունը։ Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Փաշինյանին՝ վերջին 1,5 տարիների ընթացքում վարչապետի հոգածության համար, որը, ըստ պաշտոնակատարի, զգացել էր ողջ համակարգը։…
Ոստիկանությունում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ․ պաշտոնակատար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ողջունելով ներկաներին` Արման Սարգսյանը նշեց. «Ոստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սպասողական մթնոլորտում ծառայենք` թուլացնելով աշխատանքային ռիթմը, ընդհակառակը` անհրաժեշտ է ձեռքբերումներն ամրապնդել, վերացնել առկա թերությունները, և հարկ է, որ կարճ…
Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ոստիկանության մի շարք ծառայողների
Օգոստոսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին և ոստիկանության ստորաբաժանումների մի շարք ծառայողների։ Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու կառույցների միջև սերտ համագործակցությունը: Քննչական կոմիտեի նախագահը շեշտեց, որ բարձր է գնահատում երկու կառույցների փոխգործակցությունը: Նա վստահեցրեց, որ Քննչական կոմիտեն ջանք չի խնայելու երկու կառույցների միջև համագործակցությունն էլ…
Կարգապահական հանձնաժողովը 7 ոստիկանի ծառայությունից ազատելու առաջարկով դիմել է Օսիպյանին
Հուլիսի 18-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը: Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օրակարգում ոստիկանության տասը աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի և եզրակացությունների քննարկումն էր: Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը…
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Իրանի անվտանգության և ոստիկանության պատվիրակությունը
Երևանում է Իրանի անվտանգության և ոստիկանության պատվիրակությունը, որին ընդունել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը: Նա կարևորել է երկու պետությունների միջև ամուր բարեկամական հարաբերությունները: Դրա շնորհիվ է նաև, որ սերտ համագործակցություն կա Հայաստանի և Իրանի իրավապահների միջև: ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին ամփոփել է Հայաստան կատարած երկօրյա…





