Արման Սարգսյան
Ռեստարտի անդամները պահանջում են հանդիպում ոստիկանապետի հետ
«Ռեստարտ» նախաձեռնության անդամներն բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ոստիկանության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում ՀՀ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանի հետ։ Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանն նշեց, որ չի կարող լինել նոր Հայաստան եւ հեղափոխությունը չի կարող ավարտված լինել, եթե շարունակում են ունենալ հին իրավապահ մարմիններ՝ հին մտածողությամբ ու հին վարքագծով։ Նա շեշտեց, որ…
Արման Սարգսյանը ներկայացրել է Լոռու և Գեղարքունիքի մարզային վարչությունների նորանշանակ պետերին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նոյեմբերի 12-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանին։ Տիգրան Կարապետյանը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում զբաղեցրել է պատասխանատու տարբեր պաշտոններ, իսկ մինչ այս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալն էր։ Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին…
Պարգևատրման հանդիսավոր արարողություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում տեղի ունեցած ռազմավարական զորավարժություններին պատշաճ մասնակցություն ունենալու և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով։ Շնորհավորական խոսքով հանդես եկան ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Իրենց ելույթներում Արման…
Արման Սարգսյանը կմեկնի Ռուսաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը կգործուղվի Ռուսաստան։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին 2019 թվականի նոյեմբերի 9-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների աշխատակցի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով։ 2.…
Ոստիկանության պետի ԺՊ-ն այցելել է մարտական դիրքեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանն այցելեցին հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։ Արման Սարգսյանը հանդիպեց սահմանապահ ոստիկաններին, ծանոթացավ նրանց կենցաղային պայմաններին, սպառազինությանը, հետաքրքրվեց ծառայության առանձնահատկություններով։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց դիրքապահներին հայրենանվեր ծառայության համար և նշեց, որ նրանց թիկունքն…
Կայացել է ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։ Նիստը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Մինչ օրակարգին անցնելը նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները…
Բողոքի ակցիա իրականացնող ավտոներկրողները հանդիպել են ՀՀ ոստիկանապետի հետ
Ավտոներկրողների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ ավարտվել է։ Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտնել է, որ Արման Սարգսյանը խնդրել է ավտոներկրողներին իրենց հուզող հարցերը գրավոր ներկայացնել, որը ինքն իր հերթին կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը որևէ դիրքորոշում չի հայտնել, միայն պայմանավորվել են վաղը հանդիպել ու քննարկում…
Արման Սարգսյանը ներկայացրել է Արագածոտնի ստորաբաժանման նորանշանակ պետին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Աղգաշյանին։ Վահան Աղգաշյանը երկար տարիներ ծառայում է ոստիկանության համակարգում, զբաղեցրել է տարբեր պաշտոննր, մինչ այս՝ ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնը։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկանության Արարատի բաժինը…
Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթափոխին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը։ Սահմանապահ ոստիկաններին դիրքեր ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Դիմելով ներկաներին Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկաններն այսօր հասարակական կարգը պահպահելուն զուգահեռ իրականացնում են նաև ազգանվեր մեկ այլ առաքելություն։ Նա շնորհակալություն հայտնեց ոստիկաններին՝ մաղթելով անփորձանք ծառայություն։ Ավանդույթի համաձայն ոստիկանները…
Ոստիկանության կրթահամալիրի սովորողները երդում են տվել Սարդարապատում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հոկտեմբերի 2-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի ունեցավ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բարձրաստիճան սպաներն ու պաշտոնյաները նախ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձաններին, ինչից հետո սկսվեց երդման արարողությունը: Ոստիկանության պետի…
«Սպառնում է, որ ես բողոք չներկայացեմ»․ քաղաքացին դիմել է Արման Սարգսյանին և Արթուր Դավթյանին
Քաղաքացին դիմել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին, Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. Նախկինում դիմելով ոստիկանության Արաբկիրի բաժին, հայտնել էի այն մասին, որ Արուսյակ Կարապետյանի կողմից կատարվել է խարդախություն և իմ վստահությունը չարաշահելու միջոցով ինձանից ստացել է ոսկեղեն, գումարներ, որը չի վերադարձրել և հրաժարվում է վերադարձնել,…
Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում՝ զորավարժությունից առաջ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը: Մասնակցում էին ոստիկանության ղեկավար կազմը, ինչպես և պատասխանատու ստորաբաժանումների պետեր: Օպերատիվ խորհրդակցության նպատակը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում անցկացվելիք ռազմավարական զորավարժություններից առաջ զորավարժությանը մասնակից ոստիկանական կարգախբերի վերաբերյալ վերջին ցուցումները տալն էր: «Ինչպես գիտեք` սեպտեմբերի 24-ից մեկնարկելու են ռազմավարական…
Ոստիկանության ԺՊ-ն քաղաքապետ Մարությանի ընկերն է․ «Հրապարակ»
«Երեկ Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ: Երկու նշանակումներն էլ կարծես թե պատահական չեն, եթե ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, և կան տեղեկություններ, որ հենց Մարությանն է միջնորդել, ապա ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնաթող Արթուր Վանեցյանի ընկերն է, նրան ԱԱԾ տնօրենի տեղակալ էր նշանակել հենց Վանեցյանը՝ անցած…
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել ուժայինների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ…














