Արմեն Աշոտյան
Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է. Արմեն Աշոտյան
Այստեղ է, որ պետք է ասել շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին։ Մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին «Ավելի մանրամասն ուսումնասիրելով ներկայացված մեղադրանքի իրավական հղումները կամ հղումները, որոնք…
ՀՔԾ-ն առգրավել է Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը
Հատուկ քննչական ծառայության քննիչն այցելել է ՀՀԿ գրասենյակ, որպեսզի առգրավի Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։ Այս մասին Facebook-յան գրառմամբ հայտնել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը», – գրել է Աշոտյանը:…
Պետծառայողը պետք է նորմալ վարձատրվի. Առավոտ
Արմեն Աշոտյանի վարորդ Արամ Բարսեղյանի դեմ քրեական գործ հարուցելն, ըստ ամենայնի, հիմնավորված է: Եթե նա իսկապես գրանցվել է ինչ-որ պետական հիմնարկներում, աշխատավարձ է ստացել, բայց չի աշխատել, դա, իհարկե, պետք է ունենա իրավական հետևանքներ: Հավանաբար, նա պետք է փոխհատուցի պետությանը պատճառած վնասները: Իհարկե, հարց է առաջանում, ինչու են հետապնդել հենց Աշոտյանի՛ վարորդին, երբ դա նախկինում…
Արմեն Աշոտյանի վարորդը թալանել է պետբյուջեն՝ 8.734.118 դրամի չափով. Ռոբերտ Անանյան
Լրագրող Ռոբերտ Անանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Արմեն Աշոտյանի վարորդը թալանել է պետական բյուջեն՝ 8.734.118 դրամի չափով, ինչի մասին տեղյակ է եղել նաև ՀՀԿ կարկառունը՝ մեծն Աշոտյանը։ Սա ՀՔԾ հաղորդագրությունն է փաստում։ Արամ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել, նա խոստովանել է իր կատարած հանցանքը, զղջացել կատարածի համար, ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը։ Ու էս մարդիկ…
Աշոտյանի վարորդը զղջացել է և վերականգնել պետությանը պատճառված վնասը․ ՀՔԾ
Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի վարորդն ու օգնականը հանդիսացած Արամ Բարսեղյանի և մյուսների կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներից խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վերջին օրերին սոցիալական ցանցերի առանձին օգտատերերի կողմից տարածած անհիմն հայտարարություններն Արամ Բարսեղյանի նկատմամբ իբր քաղաքական հետապնդում…
Ձերբակալվել է Արմեն Աշոտյանի վարորդը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արամ Բարսեղյանը: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման մեջ, որ 2009-2016թթ-ին, զբաղեցնելով ՀՀ կրթության…
Արմեն Աշոտյանը և Արարատ Միրզոյանը հանդիպում են ունեցել
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել են: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Աշոտյանի՝ «Ֆեյսբուքում» կատարած գրառումից: Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ՝ 1. Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: 2. Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին:…
Սերժ Սարգսյանը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր․ «Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ինչպես նաև Շուշիում…
Սերժ Սարգսյանը պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին, հետո ապրիլյան հերոսների շիրիմներին մի-մի փունջ ծաղիկ է դրել և խոնարհվել: Եռաբլուրում Սերժ Սարգսյանին ուղեկցում էին ՀՀԿ-ական նախկին պատգամավորները, այդ թվում՝ Վիգեն Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Սամվել Նիկոյանը։ Սերժ Սարգսյանին լրագրողները բազմաթիվ…
Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը Գերմանիայում են
ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը Գերմանիայում են: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Աշոտյանի Facebook-ի էջից: «Մեր այցը Գերմանիա մեկնարկեց Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) կենտրոնական գրասենյակից։ Նախատեսված օրակարգն ընդգրկում է ինչպես միջկուսակցական, այնպես էլ ներքին և արտաքին քաղաքական հարցեր»,- գրել է Աշոտյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=10217464284497161&set=a.2050363016830&type=3
«Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարություններին», – Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարություններին: Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան հայտնի զեղումներից հետո, չգիտես էլ նման դեպքերում ճիշտը նրանց լռելն է թե խոսելը: Իմ կողմից Մամեդյարովին ասեմ, որ բացառված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի ներառելու Արցախի…
«ԿԳՆ-ն որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից», – Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանն իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման հարցին։ «Նախարարությունների օպտիմալացման մասին 1. ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից: 2. Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային…
«Շնորհակալություն վստահության համար և մինչ նոր հանդիպումներ»,- Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2017 թվականի մայիս ամսին ինձ վստահվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս ընթացքում՝ որպես հանձնաժողովի նախագահ, ջանք ու եռանդ չեմ խնայել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները մեր պետական շահին առավելագույնս ծառայեցնելու համար: Առանձնակի ակտիվությամբ աշխատել եմ ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի ուղղությամբ: ՈՒժերիս չափով նպաստել եմ Հայաստան-Եվրամիություն…














