արտահերթ
ՀՌՀ-ն լրատվամիջոցներին հորդորում է նպաստել հանրային և քաղաքացիական համերաշխությանը
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունում և մեդիայում տիրում է անառողջ մթնոլորտ՝ լի փոխադարձ վիրավորանքներով, ապատեղեկատվությամբ, մանիպուլյացիաներով ու ագրեսիվ բովանդակությամբ։ Տեղեկատվությունը դարձել է միջոց, ինչը միտումնավոր խտացնում է առկա պարտվողական և խուճապային տրամադրությունները ու գրգռում հանրությանը: Մեդիա դաշտը վերածվել է առանց կանոնների և անսկզբունք «մարտարվեստի», որտեղ առաջնայինը ամեն գնով հաղթելու, մրցակցին ոչնչացնելու մոլուցքն…
Ընտրություններով պայմանավորված՝ Անձնագրային և վիզաների վարչությունում կլինի հերթապահություն
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից հայտնում են, որ 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու՝ հավանական ուշացումներով և թերություններով պայմանավորված փաստաթղթային սխալների հետ կապված հարցերը ժամանակին քննարկելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 2021 թվականի մայիսի 28-ին, 29-ին և 30-ին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային…
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ոչ թե 27, այլ 26 կուսակցություններ և դաշինքներ
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են ոչ թե 27, այլ 26 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր գումարած նիստում Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության դիմումի համաձայն հետ է վերադարձրել ընտրություններին մասնակցելու համար երեկ հանձնաժողովին ներկայացրած գրանցման փաստաթղթերը: Կուսակցության ներկայացուցիչը չի պարզաբանել, թե ինչու են նման որոշում կայացրել:
ԿԸՀ-ն հորդորում է ընտրողներին ստուգել տվյալների համապատասխանությունը և առկայությունը ցուցակներում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ԿԸՀ համացանցային կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժնում ստուգել տվյալների համապատասխանությունը և առկայությունը ընտրողների ցուցակում։ Ընտրողների ռեգիստրում որոնման արդյունքում հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները։ «Ընտրողների ցուցակներում անճշտություններ, թերություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում կարող եք այդ թերությունները վերացնելու մասին դիմում ներկայացնել տարածքային անձնագրային ծառայություն կամ…
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք է ընթանում
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս պահին ստորագրահավաք է ընթանում՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով։ Նա ասաց, որ ինքը միացել է ստորագրահավաքին, բայց արտահերթ նիստից առանձնակի մեծ սպասումներ չունի։ Զոհրաբյանը նշեց, որ ինքը առաջարկել է, որպեսզի արտահերթին գան կոնկրետ իրավիճակի պատասխանատուներ՝ պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ, կորպուսի…
Ընտրություններին ընդառաջ ոստիկանությունում օպերատիվ շտաբ է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանության և ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով, ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ օպերատիվ շտաբի գործունեությունը ղեկավարելու է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Օպերատիվ շտաբի անդամներն…
ՀԱԿ-ը հրապարակեց ամբողջ ընտրացուցակը
Առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերից մեկը՝ «Հայ ազգային կոնգրեսը», հրապարակել է ընտրական ամբողջ ցուցակը։ Այն ներկայացնում ենք ստորև․ 1. Տեր-Պետրոսյան Լևոն 2. Զուրաբյան Լևոն 3. Գաբայան Ինեսսա 4. Մաղաքելյան Հայկ 5. Ասատրյան Բագրատ 6. Գևորգյան Աննա 7. Մուսինյան Արման 8. Աբրահամյան Սամվել 9. Յարալյան Կարինե 10. Գրիգորյան Գրիգոր 11. Մանուկյան Արամ 12. Զորյան Տաթևիկ 13.…
Լուսավոր Հայաստանը ԿԸՀ է ներկայացրել նախընտրական ցուցակը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց նախընտրական ցուցակը։ 1. Էդմոն Մարուքյան 2. Արտյոմ Գեղամյան 3. Անի Սամսոնյան 4. Գևորգ Գորգիսյան 5. Դավիթ Խաժակյան 6. Կարինե Ղուկասյան 7. Սարիկ Մինասյան 8. Լևոն Մարտիրոսյան (Կանադայում ՀՀ նախկին դեսպան) 9. Սրբուհի Գրիգորյան 10. Ստեփան Ստեփանյան
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի առաջին հարյուր համարները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին հարյուր համարների թեկնածուների անունները: 1․ Փաշինյան Նիկոլ 2․ Արարատ Միրզոյան 3․ Մակունց Լիլիթ 4․ Պապիկյան Սուրեն 5․ Սուքիասյան Խաչատուր 6․ Նազարյան Լենա 7․ Սիմոնյան Ալեն 8․ Պետրոսյան Ռոմանոս 9․ Դավոյան Արփինե 10․ Թորոսյան Արսեն 11․ Հարությունյան Արայիկ 12․ Բաղդասարյան Նազելի 13․ Ռուբինյան Ռուբեն 14․ Արսենյան Գուրգեն 15․…
Հանրապետության ցուցակում 103 թեկնածու է, գլխավորում է Արամ Սարգսյանը
«Հանրապետություն» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իրենց ընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ՝ տեղեկացնելով, որ ցուցակում 103 թեկնածու է ընդգրկված: Հարցին՝ արդյո՞ք կհամագործակցեն «Իմ քայլի» հետ, Խաչատրյանը հայտնեց, որ ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքից ու հետագա ընթացքից: Կուսակցության ներկայացուցիչը նշեց՝ կան ուժեր, որոնց հետ կոալիցիան…
Արդար Հայաստան կուսակցությունը արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց ԿԸՀ
«Արդար Հայաստան» կուսակցության անդամները՝ քաղաքական ուժի ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ քիչ առաջ ԿԸՀ են ներկայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը։ Մինչ այս ժամը ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Հիշեցնենք, որ հունիսի Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերը փասատթղթերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18։00-ն։
Հրապարակվել են ՔՊ-ի ընտրական ցուցակի առաջին երեսուն համարները
Հրապարակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեսուն համարները. 1․ Նիկոլ Փաշինյան 2․ Արարատ Միրզոյան 3․ Լիլիթ Մակունց 4․ Սուրեն Պապիկյան 5․ Խաչատուր Սուքիասյան 6․ Լենա Նազարյան 7․ Ալեն Սիմոնյան 8․ Ռոմանոս Պետրոսյան 9․ Արփինե Դավոյան 10․ Արսեն Թորոսյան 11․ Արայիկ Հարությունյան 12․ Նազելի Բաղդասարյան 13․ Ռուբեն Ռուբինյան 14․ Գուրգեն Արսենյան 15․ Անահիտ Ավանեսյան…
Սամվել Բաբայանը ընտրություններին կմասնակցի Ազատական կուսակցության թիմի հետ
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ. Այսօր մենք կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ: Այդ վտանգի մասին տարիներ շարունակ ես նախազգուշացրել եմ բոլոր հնարավոր հարթակներում, բոլոր ղեկավարներին՝ բաց նամակներով և ուղիղ հաղորդագրություններով: Ասել եմ,որ քիչ ժամանակ ունենք, որ մենք փաստորեն չունենք ո’չ դաշնակիցներ, ո’չ գործընկերներ,…













