արտահերթ

  • ՔԿ-ն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 18 նյութ է ստացվել

    ՔԿ-ն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 18 նյութ է ստացվել

    ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, մինչև հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրեական գործ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշված 22 դեպքերից 4-ը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացու ընտրական իրավունքի…

  • Եվս 2 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով

    Եվս 2 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով

    Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ 2021 թվականի հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված վարչական շրջանի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու…

  • ՀՀ-ում ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է արել նպաստել ընտրությունների խաղաղ անցկացմանը

    ՀՀ-ում ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է արել նպաստել ընտրությունների խաղաղ անցկացմանը

    ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից հայտնում են, որ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի նախաձեռնությամբ 2021-ի հունիսի 17-ին ՝ ՄԱԶԾ Հայաստանի, «ՕքսիՋեն» Հայաստան հիմնադրամի և երկու տեղական դիտորդական խմբերի ՝ «Ականատես» դիտորդական առաքելության և «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչները հանդիպել են՝ ընդգծելու Հայաստանում ժողովրդավարական ընտրական գործընթացների ամրապնդման գործում ԵՄ կարևոր ներդրումները: Կազմակերպությունները ԵՄ ընտրական ֆինանսավորման հիմնական շահառուներն են․ նրանք տրամադրում են տեխնիկական…

  • Ծառուկյանը ՀՀ-ի համար խիստ անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթղթի ստորագրումը

    Ծառուկյանը ՀՀ-ի համար խիստ անհրաժեշտ է համարում ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթղթի ստորագրումը

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը Լոռու մարզում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիներին առաջին հերթին անհրաժեշտ է լուծել երկրի անվտանգության հետ կապված խնդիրները, որպեսզի քաղաքացին լարված, անհանգիստ և մտահոգված չլինի: Գագիկ Ծառուկյանը երկրի անվտանգության հետ կապված խնդրի լուծումը տեսնում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնմամբ: «Դրա լուծումը միանշանական պետք է…

  • Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին հունիսի 20-ին գնալ ընտրատեղամասեր և արդարություն հաստատել

    Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին հունիսի 20-ին գնալ ընտրատեղամասեր և արդարություն հաստատել

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր ղեկավարած կառավարության համար վերջին 3 տարիների ամենամեծ նպատակը եղել է երկրում արդարություն և արդարադատություն հաստատելը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ հունիսի 20-ին հայ ժողովուրդը արդար դատ կանի: «Այսօր իշխանությունը հանձնված է…

  • Շիրինյանն ակնկալում է, որ իրենց դաշինքը ընտրությունների արդյունքում կդառնա երկրորդ ուժը

    Շիրինյանն ակնկալում է, որ իրենց դաշինքը ընտրությունների արդյունքում կդառնա երկրորդ ուժը

    Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի ցուցակի երկրորդ համար Լևոն Շիրինյանն ակնկալում է, որ իրենց դաշինքն ընտրությունների արդյունքում կդառնա երկրորդ ուժը: Շիրինյանը նման տեսակետ հայտնել է քարոզարշավի շրջանակում Սպիտակում քաղաքացիների հետ հանդիպմանը: «Ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները մեզ օժտելու են հանրապետությունում երկրորդ ուժային բաղադրիչով: Երկրորդ ուժային բաղադրիչ Ռոբերտ Քոչարյանը չի լինելու»,-ասել է Լևոն Շիրինյանն ու համոզմունք հայտնել…

  • Ով ենք մենք, ինչ ենք ուզում անել ու ինչ թիմով․ ՔՈ-ի տեսանյութը

    Ով ենք մենք, ինչ ենք ուզում անել ու ինչ թիմով․ ՔՈ-ի տեսանյութը

    «Քաղաքացու որոշում» կուսակցությունը տեսանյութ է ներկայացրել Facebook-ի էջում, որտեղ ներկայացվում է, թե ովքեր են իրենք, ինչ են ցանկանում անել և ինչ թիմով։ Հիշեցնենք, որ ՔՈ-ն նույնպես մասնակցում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

  • ԿԸՀ-ն մերժեց. Տիգրան Արզաքանցյանը չի կարող լինել պատգամավորի թեկնածու

    ԿԸՀ-ն մերժեց. Տիգրան Արզաքանցյանը չի կարող լինել պատգամավորի թեկնածու

    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ի հերթական նիստում քննարկեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը: ԿԸՀ նիստում որոշում կայացվեց մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։ Արզաքանցյանի ներկայացուցիչը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին Արզաքանցյանը մշտապես բնակվել է Հայաստանում։ Նա որոշումը կարող է բողոքարկել դատարանում:  

  • Հայոց արծիվներ. Միասնական Հայաստանը չի մասնակցի ընտրությանը

    Հայոց արծիվներ. Միասնական Հայաստանը չի մասնակցի ընտրությանը

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը: ԿԸՀ հունիսի 10-ի նիստում քարտուղար Արմեն Սմբատյանն ասել է․ «Հունիսի 10-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել գրություն՝ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահի կողմից: Գրությանը կից փակցված է կուսակցության ղեկավար մարմնի՝ նախագահության որոշումը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ»: Նա հիշեցրեց նորմը, որ կուսակցությունները, դաշինքները…

  • Զարթոնքը դիմել է ԿԸՀ Քաղաքացիական պայմանագրի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

    Զարթոնքը դիմել է ԿԸՀ Քաղաքացիական պայմանագրի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

    «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով: Դիմումի հիմքում դրվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին, 19-րդ հոդվածների, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի 2-րդ և 5-րդ հոդվածների նորմերը, իսկ դիմումի առիթ է հանդիսացել վարչապետի լիազորությունները փաստացի զբաղեցրած Նիկոլ…

  • ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

    ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

    ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը, ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու իր առաքելությանը և գործառույթներին համապատասխան, նախատեսում է վերահսկողական ներգրավվածություն ունենալ 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացին: «Մասնավորապես, ընտրության օրը՝ քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ամբողջ ժամանակահատվածում, Հասարակական խորհրդի անդամները, այդ…

  • Հայաստանն ընտրում է. վաղը մեկնարկում են Հանրայինի հեռուստաբանավեճերը

    Հայաստանն ընտրում է. վաղը մեկնարկում են Հանրայինի հեռուստաբանավեճերը

    Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շրջանակում նախաձեռնել է «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճեր, որոնց հրավիրվելու են ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր 26 ուժերի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից: Հեռուստաբանավեճերը անցկացվելու են երկու խմբով: Հունիսի 8-ի և 11-ի հեռուստաբանավեճերին հրավիրվում են ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների ցուցակների 2-10 համարներից մեկական ներկայացուցիչներ: Խմբերի…

  • Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին․ ԱԱԾ-ի հայտարարությունը

    Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին․ ԱԱԾ-ի հայտարարությունը

    Հաշվի առնելով 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների կարևորությունը և համապետական նշանակությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օրենքով իրեն վերապահված թույլատրելի ողջ գործիքակազմի կիրառմամբ գործադրելու է գործուն միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման, բացահայտման, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի կազմակերպման, ընտրությունների օրինական ընթացքն ապահովելու նպատակով…

  • Հրապարակվել են արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

    Հրապարակվել են արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

    2021 թվականի մայիսի 31-ից հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները: Այս մասին հայտնեցին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ԿԸՀ www.elections.am պաշտոնական կայքում՝ որոնման հնարավորությամբ: Ցուցակները հրապարակված են ՀՀ ոստիկանության www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: «Կոչ ենք անում բոլոր ընտրողներին ծանոթանալ…