Արտյոմ Սիմոնյան
Արտյոմ Սիմոնյանը Հռոմում հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը Հռոմում հանդիպել է հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Մխիթարյանի հետ անցկացրած ընթրիքից: «Հրաշալի երեկո եղբայրներիս հետ»,- Արտյոմ Սիմոնյանն այսպես է գլխագրել Ինստագրամում հրապարակած լուսանկարը:
Արտյոմ Սիմոնյանը և ռուսական ակումբը չեն երկարաձգել պայմանագիրը
26-ամյա հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի և ռուսական «Տոմ» ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվել է ու կողմերը որոշել են այն չերկարաձգել։ Սիմոնյանը հունվարին «Նոայից» էր տեղափոխվել «Տոմ»՝ թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կերժակովի հրավերով։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։
Հենրիխ Մխիթարյանը քայլում է հենակների օգնությամբ
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի ոսկորի կոտրվածքից հետո քայլում է հենակների օգնությամբ: Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանն Instagram-ի էջում Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ Մխիթարյանի ոտքի գիպսի մեջ է ու քայլում է հենակներով։ Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է. լիարժեք ապաքինման համար Հայաստանի հավաքականի ավագից կպահանջվի 6…