Բավրա
Ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ հավատարիմ կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հերթական դեպքը: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։ Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության…
ՊԵԿ-ը հորդորում է՝ հերթերից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել Բավրայի անցակետով
Պետական եկամուտների կոմիտեն ամանորյա տոներին ընդառաջ հորդորում է Թուրքիայից ՀՀ ապրանքներ փոխադրող անձանց ուղևորատար ավտոբուսներով կամ բեռնատարներով փոխադրվող բեռների սահմանահատման համար ընտրել անհրաժեշտ թողունակություն ունեցող Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետը: Հաշվի առնելով նախատոնական շրջանում տուրիստական ավտոբուսներով երրորդ երկրներից Հայաստան ժամանող ուղևորների և նրանց ուղեբեռների ավելացող հոսքը և Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավանի անցումային կետի սահմանափակ թողունակությունը՝ Պետական…
Երկրաշարժ Շիրակի մարզում
Սեպտեմբերի 19-ին, տեղական ժամանակով ժամը 22:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:42-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.040 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի…
Վաղն Աշոցքում ու Բավրայում երկրաշարժի պատճառով ընդհատված դասապրոցեսը կվերսկսվի․ Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ երեկ գրանցված երկրաշարժից հետո այսօր ընդհատված դասերը վաղը կվերսկսեն: «Քիչ առաջ զրուցեցի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի: Երեկվա երկրաշարժից հետո այսօր դասեր չեն անցկացվել, քանի որ համապատասխան ծառայությունները պետք է ստուգեին` արդյո՞ք կան վնասված…
Գյումրի – Բավրա ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ 6 հոգի հոսպիտալացվել է
Սեպտեմբերի 6-ին, ժամը 02:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի – Բավրա հատվածի 12-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան…
Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել
Սույն թվականի օգոստոսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ. ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժին…
Հերթերից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով: Արդյունքում զգալիորեն կթեթևանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը և հնարավոր կլինի ապահովել արագ և որակյալ սպասարկում: Մասնավորապես,…
Բագրատաշենի անցումային կետում կարող են դժվարություններ առաջանալ
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՊԵԿ–ը կոչ է անում մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ժամանակաշրջանում օգտվել Բավրայի և Գոգավանի անցումային կետերից Բագրատաշենի անցումային կետում կարող են դժվարություններ առաջանալ Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում…
Հետախուզվողը հայտնաբերվել է Բավրայի սահմանային անցակետում
«Նայոմնիկ» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 9-ին, ժամը 03.45-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Լուսինե Ս.-ն, որը 2007թ. փետրվարի 13-ից հետախուզվում է ՌԴ Մոսկվայի Դաշնային անվտանգության ծառայության կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասի, 327 հոդվածի 3-րդ մասի և 30 հոդվածի…
Գրադարանային ոլորտը ձախողված է․ հարյուրավոր գրադարաններ փակվել են
«Հետք»-ը գրում է՝ Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանն իր ֆեյսբուքյան էջում մի այսպիսի գրառում է արել․ «225 գրադարան փակվել է միայն վերջին 3 տարում։ Ամփոփելով համայնքներում գործող գրադարանների մասին մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը եւ այն համադրելով Մշակույթի նախարարության տվյալների հետ՝ արձանագրել ենք, որ այժմ գործում է 472 համայնքապատկան գրադարան, երբ 2015-ին այդ թիվը 697 էր։ Հաշվարկում ներառվել…









