Բաքու

  • Բաքվում չնախատեսված վայրէջք կատարած ինքնաթիռն այսօր թռել է Մոսկվա

    Բաքվում չնախատեսված վայրէջք կատարած ինքնաթիռն այսօր թռել է Մոսկվա

    «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը, որը երեկ չնախատեսված վայրէջք է կատարել Բաքվում ՝ ինքնաթիռում ռումբի առկայության կասկածների պատճառով, այսօր արդեն թռել է Մոսկվա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հայտարարությանը: «Այո, մի քանի րոպե առաջ թռել է»,- հայտնել է մամուլի ծառայությունը: Ավելի վաղ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր,…

  • Ռումբի հնարավոր առկայության պատճառով ռուսական ինքնաթիռը Բաքվում արտակարգ վայրէջք է կատարել

    Ռումբի հնարավոր առկայության պատճառով ռուսական ինքնաթիռը Բաքվում արտակարգ վայրէջք է կատարել

    Բաքվում արտակարգ վայրէջք է կատարել «Ուրալյան ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը: Վայրէջքի պատճառը ռումբի մասին տեղեկություններն են, հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը: Բաքվի Հեյդար Ալիև միջազգային օդանավակայանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ A321 ինքնաթիռը Բահրեյնից մեկնում էր Մոսկվա: Առաջին օդաչուի մոտ կասկածներ են առաջացել, որ ինքնաթիռում ռումբ կա: Օդաչուն օդանավում գտնվող 225 ուղևորներին և անձնակազմի անդամներին տարհանելու որոշում…

  • Բաքվում տեղի ունեցած հրդեհի պատճառով մահացել է երկու մարդ

    Բաքվում տեղի ունեցած հրդեհի պատճառով մահացել է երկու մարդ

    Գիշերը Բաքվի Նարիմանովի շրջանի հանրակացարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով մահացել է երկու մարդ՝ 66 տարեկան կին ու 68 տարեկան տղամարդ։ Այդ մասին տեղեկությունները, ըստ ադրբեջանական մամուլի, հայտնել է երկրի ԱԻ նախարարությունը։ Հրդեհված շինությունում եղած բոլոր անձինք տարհանվել են, ամբողջությամբ այրվել է միայն մեկ բնակարան։ Ընդհանուր առմամբ բժշկական հաստատություններ է դիմել 22 մարդ, որոնցից 14-ը…

  • ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում է

    ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում է

    ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակը ժամանել է Բաքու. հայտնում է Report-ը: Նա հանդիպումներ կունենա երկրի պաշտոնական անձանց հետ: ԵԱՀԿ նախագահի խոսքով` նա մտադիր է քննարկել Բաքվում Ադրբեջան-ԵԱՀԿ համագործակցությանն առնչվող հարցեր և ԼՂ հակամարտության կարգավորումը: Բաքվից հետո Լայչակը կայցելի Հայաստան:

  • Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորները հայտարարություն են հնչեցրել Սումգայիթի ջարդերի վերաբերյալ

    Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորները հայտարարություն են հնչեցրել Սումգայիթի ջարդերի վերաբերյալ

    Ռումինիայի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավորներ Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանն ու Լուչիան Սիմոնը 31 տարի առաջ Սումգայիթում հայ բնակչության նկատմամբ իրականացված սպանդի վերաբերյալ հայտարարություն են հնչեցրել: Այս մասին հայտնում է Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: «31 տարի է անցել ողբերգական իրադարձություններից, որոնք տեղի ունեցան Խորհրդային Ադրբեջանում, որտեղ շուրջ կես միլիոն հայ էր ապրում:…

  • Վրաստանի նախագահի այցն Ադրբեջան հակասական կարծիքների առիթ է դարձել

    Վրաստանի նախագահի այցն Ադրբեջան հակասական կարծիքների առիթ է դարձել

    Սալոմե Զուրաբիշվիլիի Բաքվում արած հայտարարությունները հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել Թբիլիսիում։ Տարածաշրջանային այցը սկսելով Ադրբեջանից, ոմանք նկատում են, որ Զուրաբիշվիլին կարող է արդյունքի հասնել վրաց-ադրբեջանական հարաբերությունները կրկին ակտիվացնելու հարցում, ոմանք, սակայն թերահավատ են, գրում է «Ալիք Մեդիան»: Կովկասյան հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն անդրադառնալով վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին Զուրաբիշվիլիի հայտարարությանը, վստահ է,…

  • Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի Բաքու

    Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի Բաքու

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 27-ին պաշտոնական այց կկատարի Բաքու. հայտնում է Report-ը: Երկօրյա այցի ընթացքում Զուրաբիշվիլին կհանդիպի երկի պաշտոնական անձանց հետ, որոնց հետ կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Նշենք, որ դա Զուրաբիշվիլիի առաջին տարածաշրջանային այցն է ընտրվելուց հետո:

  • Ադրբեջանում վճարովի կդարձնեն Բաքվից Իրանի սահման գնացող մայրուղին

    Ադրբեջանում վճարովի կդարձնեն Բաքվից Իրանի սահման գնացող մայրուղին

    Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալությունը որոշել է մինչև տարեվերջ վճար սահմանել «Բաքու – Ալյաթ նավահանգիստ – Աստարա – Իրանի սահման» մայրուղով ավտոմեքենաների երթևեկության համար։ Անհրաժեշտ աշխատանքները, ըստ գործակալության ղեկավարի, արդեն իրականացվել են, փոխանցում է ադրբեջանական մամուլը։ Գործակալության ղեկավարի խոսքերով՝ երկրի կառավարությունն ու նախագահն արդեն ընդունել են այս առաջարկը, քանի որ համարվել է, որ կա նաև այս…

  • ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը կայցելի Երևան

    ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը կայցելի Երևան

    Սլովակիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Երևան և Բաքու: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ Միրոսլավ Լայչակն այդ մասին խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում: Նա ծրագրում է այցի ընթացքում քննարկել ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հարցեր: «Ես պատրաստվում եմ այցելել Երևան և Բաքու, մարտի առաջին կեսին՝ այդ հարցերը քննարկելու…

  • Ադրբեջանում դարձյալ պատրաստվում են հանրահավաք իրականացնել

    Ադրբեջանում դարձյալ պատրաստվում են հանրահավաք իրականացնել

    Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը որոշում է կայացրել փետրվարի 23-ին հանրահավաք անցկացնել: Այդ նպատակով Բաքվի քաղաքային իշխանություններին արդեն ծանուցում են ուղարկել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կառույցի ղեկավար Ջամիլ Հասանլըն: Ըստ նրա` հանրահավաքի հիմնական պահանջները քաղբանտարկյալներին ազատ արձակելը, խնդրահարույց վարկերի`պետության կողմից վճարելը, մանկական վճարների տրամադրումն է և այլն: Ազգային խորհրդի վերջին հանրահավաքը անցկացվել էր…

  • Բաքվի քաղաքապետարանն արգելել է «Ղարաբաղ» հանրային կոմիտեի հանրահավաքը

    Բաքվի քաղաքապետարանն արգելել է «Ղարաբաղ» հանրային կոմիտեի հանրահավաքը

    Բաքվի քաղաքապետարանն արգելել է «Ղարաբաղ» հանրային կոմիտեի հանրահավաքը՝ պահանջելով կայացնել տրամաբանական որոշումներ օկուպացված տարածքների ազատագրման վերաբերյալ: «Ի պատասխան՝ քաղաքապետարանը հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևը կձեռնարկի միջոցներ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Այդ աշխատանքն իրականացվում է Ադրբեջանից դուրս միջազգային հետաքրքրությունների սահմաններում»,- հայտնում է ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը: Նշենք, որ վերոնշյալ կոմիտեն Ադրբեջանում ստեղծվել է 2018…

  • Բաքվում կկայանա Կասպից ծովի երկրների աշխատանքային խմբի համաժողովը

    Բաքվում կկայանա Կասպից ծովի երկրների աշխատանքային խմբի համաժողովը

    Փետրվարի 19-20-ը Բաքվում տեղի կունենա Կասպից ծովի բարձր մակարդակի աշխատանքային խմբի առաջին հանդիպումը` Կասպից ծովի երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ,- տեղեկացնում է ադրբեջանական azertag.az : Հանդիպման ընթացքում կքննարկվեն «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիայից բխող մի շարք հարցեր, ինչպես նաեւ Կասպից ծովի պետությունների ղեկավարների հինգերորդ գագաթնաժողովի արդյունքները: Ադրբեջանը կներկայացնի Կասպից ծովի բարձր մակարդակի աշխատանքային խումբը` Խալաֆ Խալաֆովի…

  • Բաքվում բողոքի ակցիաներ են

    Բաքվում բողոքի ակցիաներ են

    Բաքվում «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր ուժը, հանրահավաք է կազմակերպել ի աջակցություն քաղբանտարկյալների, որոնց թվում է նաև ընդդիմադիր բլոգեր՝ Մեհման Հուսեյնովը: Ցուցարարները կոչեր են հնչեցնում և պաստառներ պահում հետևյալ կարգախոսներով՝ «Վե՛րջ բռնապետությանը», «Սա մեր հայրենիքն է», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն Մեհման Հուսեյնովին»: «Մեր պահանջներն են՝ Մեհման Հուսեյնովին և մնացած քաղբանտարկյալներին ազատ արձակելը և բյուջեից օֆշորային հաշիվներին…

  • Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար

    Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար

    Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ  Աննա Աստվածատրյան-Տուրկոտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Թալինում Բաքվի հիշատակի անտառ» խորագրով դրամահավաք է սկսել: Դրամահավաքի նպատակն է  Հայաստանի Թալին քաղաքի մոտակայքում 2 հա մակերեսով տարածքում ծառատունկ իրականացնել: Նա նախաձեռնության մասին գրել է, որ նախագիծն իրականացվելու է «Հայաստան ծառատունկ ծրագրի» հետ միասին և նվիրված է լինելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ու վերապրածներին: Այս մասին հայտնում…