Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար

Ամենադիտվածներ

george-h-w-bush-flag-portrait-gty-jc-180416_hpMain_1_16x9_992

Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ  Աննա Աստվածատրյան-Տուրկոտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Թալինում Բաքվի հիշատակի անտառ» խորագրով դրամահավաք է սկսել: Դրամահավաքի նպատակն է  Հայաստանի Թալին քաղաքի մոտակայքում 2 հա մակերեսով տարածքում ծառատունկ իրականացնել: Նա նախաձեռնության մասին գրել է, որ նախագիծն իրականացվելու է «Հայաստան ծառատունկ ծրագրի» հետ միասին և նվիրված է լինելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ու վերապրածներին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Դրահամաքի նկարագրության մեջ ամերիկահայ գրողը նշել է, որ Արցախի հայության ինքնորոշման պայքարին Ադրբեջանը պատասխանեց 1988թ. Սումգայիթում և Կիրովաբադում հայերի կոտորածներով: Ըստ Աստվածատրյան-Տուրկոտի՝ չնայած այդ քաղաքաներում հայերի ջարդեր կազմակերպվեցին, սակայն ոչ ոք չէր սպասում, որ նույն բանը տեղի կունենա արդյունաբերական, զարգացած և քաղաքակիրթ Բաքվում: Սակայն 1990թ հունվարի 12-ին Բաքվում սկսվեց հայերի կոտորածը, որ տևեց 7 օր:

«Այդ ընթացքում հարյուրավոր, որոշ հաշվարկներով հազարավոր հայերի ծեծեցին, խոշտանգեցին, բռնաբարեցին և սպանեցին: Նրանց բնակարանները թալանեցին և այրեցին»,- ասել է նա:

Աստվածատրյան-Տուրկոտը նշել է, որ այդ ամենի հետևանքով Բաքուն հայաթափվեց, իսկ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները համակարգված կերպով ջնջում են Ադրբեջանի հայ համայնքի հետքերը և այդ երկրի պատմության և մշակույթի մեջ նրա հսկայական ներդրման մասին վկայությունները:

Անդարադառնալով ծառատունկի գաղափարին և տարածքի ընտրության հարցին՝ Աստվածատրյան-Տուրկոտը տեղեկացրել է, որ ժամանակին այդ տարածքն անտառածածկ է եղել, սակայն ծառերը կտրվել են 1990-ականներին էներգետիկ ճգնաժամի ժամանակ:

Նա նշել է, որ հույս ունի նախագիծը կյանքի կոչել մինչև 2020թ՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը:

Գրում է shantnews.am-ը։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();