բնակչություն
Գազամատակարարման դիտավորյալ խափանումները բնակչությանը զրկում են գազով ջեռուցման և տաք ջրի հնարավորություններից․ Արցախի ՄԻՊ-ի զեկույցը
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Զեկույցում փաստեր են ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի կենսական ենթակառուցվածքների՝ գազամատակար խողովակի, էլեկտրական լարերի, հեռահաղորդակցության և համացանցի լարերի բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանումների պատճառով Արցախի ժողովրդի իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումների վերաբերյալ,…
Հնդկաստանը կարող է բնակչության թվով գերազանցել Չինաստանին 2023 թ.-ին
Հնդկաստանը կարող Է ընթացիկ տարում բնակչության թվաքանակով առաջ անցնել Չինաստանից։ Այս մասին հայտնում է World Population Review վիճակագրական կազմակերպության հետազոտությունը: Կազմակերպության տեղեկատվական հարթակում իրական ժամանակի ռեժիմով ներկայացված տվյալների համաձայն՝ Չինաստանն այժմ հանդիսանում է աշխարհի ամենամեծ թվով բնակչությունն ունեցող երկիրը, որի բնակչության թիվը կազմում է 1 425 831 172: Հնդկաստանի ներկայիս բնակչությունը կազմում է 1 422…
Մեկ ամիս շարունակվող շրջափակումը 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120.000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա, նշված է Արցախի ԱԳՆ հայտարարությունում: Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել պետություններին, որոնք գործում են և՛ անհատապես, և՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր…
Գեղարքունիքից տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է. մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Մարզպետը facebook-ում գրառում է կատարել, որում նշել է. «Ինչպես հանդիպման սկզբում նշեց ՄԱԿ ՓԳՀ-ի պատվիրակության ղեկավարը, հանդիպման հիմնական նպատակը ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի և գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն էր և Գեղարքունիքի մարզպետարանի…
Ռուսաստանը տարհանում է Խերսոնի շրջանի Դնեպրի աջափնյա բնակչությանը
Ռուսաստանի իշխանություններն սկսել են տարհանել Ուկրաինայի գրավյալ Խերսոնի մարզի՝ Դնեպրի աջ ափի բնակչությանը։ Ընդհանուր տարհանվելու է 70 հազար մարդ։ Մասնավորապես, հեռացվելու է աջ ափից 15 կմ խորության վրա գտնվող բնակավայրերի բնակչությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տարհանվել էր Դնեպրի ձախ ափի բնակչությունը։
Գեղարքունիքում ըստ անհրաժեշտության, բնակչությունը տարհանվել կամ էլ պատսպարվել է. մարզպետ
Գեղարքունիքի մարզում ըստ անհրաժեշտության, բնակչությունը տարհանվել կամ էլ պատսպարվել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Որտեղ գնահատվել է, որ տարհանման անհրաժեշտություն կա, ժողովուրդը տարհանվել է, իսկ որտեղ գնահատվել է, որ ժողովրդին ապաստարաններ տեղափոխելու խնդիր կա, տեղափոխել ենք ապաստարաններ»,– ասաց մարզպետը։
Կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ավարտին հանդես է եկել հայտարարությամբ։ Միշելը նշել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ նախագահը խոստացել է, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այդ հարցով։ Քննարկված հարցերից Միշելն առանձնացրել է սահմանազատման ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներում…
Հոնկոնգում երբևէ ամենամեծ արտագաղթն է
Հոնկոնգում գրանցվել է բնակչության թվաքանակի ամենակարկառուն տարեկան կրճատումը, և փորձագետները դրանում մեղադրում են Covid-ի դեմ պայքարի խիստ միջոցների կրճատմանը և քաղաքական հալածանքներին, որոնք զրկել են ֆինանսական կենտրոնը, որը վաղուց գովազդվում է որպես Ասիայի համաշխարհային քաղաք: Քաղաքի բնակչության ընդհանուր թվաքանակը կրճատվել է 7,41 մլն-ից մինչեւ 7,29 մլն, ինչը 1,6 տոկոսով պակաս է: Այդ մասին հաղորդել Է…
Ճապոնիայի բնակչությունը մեկ տարում ռեկորդային չափով կրճատվել է
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին Ճապոնիայի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունը հայտնել է, որ Ճապոնիայի բնակչությունը, ներառյալ մշտական հիման վրա երկրում բնակվող օտարերկրացիները, 2020 թվականի հոկտեմբերից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում կրճատվել Է 644 հազարով (0,51 տոկոսով)՝ մինչեւ 125,5 միլիոն: Գերատեսչության վիճակագրության համաձայն՝ դա անկման ամենամեծ մակարդակն Է XX դարի կեսեից ի վեր: Ըստ…
Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Շուշիի հայերի ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Շուշիի հայ բնակչության ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ։ Մարտունիում առատ ձյան հետևանքով փլուզումներ են եղել․ վնասվել են մեքենաներ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ) ԱԺ-ն հրատապ նիստում կքննարկվի Արցախում տիրող իրավիճակը «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Շուշի քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակի առջև։ Ջարդերն իրականացվել են նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության…
ԵԽԽՎ հատուկ զեկուցողը օգտագործել է Արցախի ՄԻՊ-ի զեկույցները
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ողջունում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցողի զեկույցը։ «Թեև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցողը իր փաստահավաք աշխատանքների ընթացքում չի այցելել Արցախ, այնուամենայնիվ ողջունելի է, որ նրա կողմից պատրաստված զեկույցում տարբեր հարցերի, մասնավորապես՝ մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ հարցերի ներկայացման համար որպես առաջնային աղբյուր օգտագործվել է Արցախի մարդու իրավունքների…
Ավանեսյանը հորդորում է զերծ մնալ մարդկանց՝ բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ հրապարակելուց
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է զերծ մնալ մարդկանց՝ բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ հրապարակելուց: «Հարգելի քաղաքացիներ, բժշկակական կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչներ նորից ու նորից հորդորում եմ զերծ մնալ մարդկանց՝ բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ հրապարակելուց։ Հիշեցնում եմ, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով անձի բժշկական գաղտնիք պարունակող տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց…
ՀՀ-ում իրականացվում է շենքերի ջերմաարդիականացման ծրագիր
Պետություն-համայնք-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում Հայաստանում առաջին անգամ իրականացվում է շենքերի ջերմաարդիականացմանն ուղղված ծրագիր, որի շնորհիվ բազմաթիվ համայնքներում բնակիչների համար նվազել են ջեռուցման ծախսերը, կրճատվել է էներգասպառումը և դրա հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները։ Այս ամենն իրականացվում է պետական սուբվենցիոն ծրագրի միջոցով, որի շրջանակում պետությունը 55-70 տոկոս համամասնությամբ համաֆինանսավորում է իրականացնում։ ՄԱԶԾ և ՀՀ տարածքային կառավարման և…
Տավուշից բնակչության տարհանում նախատեսված չէ․ մարզպետարանի պարզաբանումը
Տավուշի մարզի սահմանագոտու բնակչության տարհանման վերաբեյալ մամուլում տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։ Նշվում է, որ ընդամենը փոփոխություն է կատարվել տարհաման պլանի նոր խմբագրության մեջ՝ պաշտոնատար անձանց անունները պաշտոնների անվանումներով փոխարինելու տեսքով, իսկ այլ փոփոխություններ չեն կատարվել։ Նշվում է նաև, որ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանը գործում է 2011…
Կանադան հայտնել է աֆղանցի փախստականներին ընդունելու պատրաստակամության մասին
Կանադան, թալիբանների հետ կապված զարգացումների ֆոնին, հայտարարել է, որ պատրաստ է իր երկրում ընդունել Աֆղանստանի բնակչության խոցելի հատվածից 20 հազար անձի։ Այս մասին տեղեկանում ենք Կանադայի պատասխանատու գերատեսչության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ փախստականների համար օժանդակության հատուկ ծրագրեր են գործելու։ Հիշեցնենք, որ Աֆղանտսանում վերջին շրջանում գլուխ է բարձրացրել «Թալիբան» ծայրահեղական շարժումը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ թալիբների…