Ճապոնիայի բնակչությունը մեկ տարում ռեկորդային չափով կրճատվել է

Ամենադիտվածներ

Ճապոնիայի բնակչությունը մեկ տարում ռեկորդային չափով կրճատվել է

 Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին  Ճապոնիայի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունը հայտնել է, որ Ճապոնիայի բնակչությունը, ներառյալ մշտական հիման վրա երկրում բնակվող օտարերկրացիները, 2020 թվականի հոկտեմբերից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում կրճատվել Է 644 հազարով (0,51 տոկոսով)՝ մինչեւ 125,5 միլիոն:

Գերատեսչության վիճակագրության համաձայն՝ դա անկման ամենամեծ մակարդակն Է XX դարի կեսեից ի վեր: Ըստ որում սկսած 2011 թվականից բնակչության նազումը կազմել Է 2,3 միլիոն: Այսպիսով, նկատվում Է այդ հասարակական գործընթացի աստիճանական արագացման միտումը:

Բնակչության կրճատում Է տեղի ունեցել Ճապոնիայի բոլոր պրեֆեկտուրաներում, բացառությամբ հարավային Օկինավայի: Այնտեղ բնակիչների թիվն աճել Է 0,07 տոկոսով: 1995 թվականից առաջին անգամ բնակչության նվազում Է արձանագրվել Տոկիոյում:

Նախարարությունը նշում Է բոլոր տարիքային կատեգորիաների մարդկանց թվի կրճատման միտումը, բացի տարեցներից: Այսպես, 65 տարեկանից բարձր տղամարդկանց եւ կանանց թիվը մեկ տարում ավելացել Է 190 հազարով՝ մինչեւ 36,2 միլիոն: Տոկոսային հարաբերությամբ դա կազմում Է Ճապոնիայի բնակչության ընդհանուր թվաքանակի շուրջ 29 տոկոսը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ Մինչեւ 2053 թվականը Ճապոնիայի բնակչությունը, կանխատեսումների համաձայն՝ կկրճատվի մինչեւ 100 միլիոն, իսկ մինչեւ 2065 թվականը՝ մինչեւ 88 միլիոն, նրանց 38 տոկոսը կկազմեն 60 տարեկանից բարձր մարդիկ: Ազգի այդ սրընթաց ծերացումը ցածր ծնելիության հետ մեկտեղ մոտ ապագայում բազմաթիվ խնդիրներ Է խոստանում պետությանը: Օրինակի համար, այժմ աշխատող ճապոնացիները ծեության ժամանակ կաող են զրկվել արժանի վճարումներից, որոնք ստանում են այժմյան թոշակառուները։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();