բնություն

  • Նախարարի հրամանով՝ հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանվել է վերահսկողության խստագույն ռեժիմ

    Նախարարի հրամանով՝ հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանվել է վերահսկողության խստագույն ռեժիմ

    Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ զբոսաշրջիկների և քաղաքացիների այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու և տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն հանձնարարել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանել հսկողության խստագույն ռեժիմ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։…

  • Ինչ տուգանքներ են նախատեսված բուսածածկն այրելու դեպքում

    Ինչ տուգանքներ են նախատեսված բուսածածկն այրելու դեպքում

    Հունիսի 30-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը հայտարարություն է տարածել, որում հիշեցրել է, որ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում բուսածածկն այրելու դեպքում նախատեսված տուգանքի մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով…

  • Շրջակա միջավայրին հասցվել է 3,7 միլիոն դրամի վնաս․ հաշվետվություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Շրջակա միջավայրին հասցվել է 3,7 միլիոն դրամի վնաս․ հաշվետվություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2021 թվականի մարտի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել Facebook-ի իր էջում։ Իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 12 դեպք, որից 11 դեպքով հաշվարկվել է 3,704,780 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50,000 ՀՀ դրամի չափով…

  • Ծուռթաթ քոթոթը` վայրի բնության գրկում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ծուռթաթ քոթոթը` վայրի բնության գրկում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) միշտ կարևորել է, որպեսզի վայրի կենդանին մնա վայրի բնության մեջ։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում անտառապահ Մանուկ Մանուկյանի կողմից տեղադրված թակարդ-տեսախցիկն այս ծուռթաթ քոթոթին է արձանագրել վայրի բնության գրկում։ Մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքներում շարունակում են բանտարկված մնալ ավելի քան 10 կարմիրգրքյան արջեր։ Կենդանիները պահվում են…

  • Ստեղծվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ

    Ստեղծվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ

    Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ․ հաստատվել է խորհրդի կազմը և աշխատակարգը։ Նույն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին…

  • Լուսանը՝ ազատ բնության գրկում (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Լուսանը՝ ազատ բնության գրկում (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի Facebook-ի էջում լուսանկար է հրապարակվել, որին կից գրված է․ «Ալեքսանդր Մալխասյանի կողմից արված հերթական հրաշք լուսանկարը՝ լուսանն ազատ բնության գրկում։ Հատուկ շնորհակալություն Սասուն Մանուկյանին և Լևոն Մովսիսյանին Կապանի անտառտնտեսությունից»։ https://www.facebook.com/wwfarmenia/posts/3842871809103653

  • Ամենախելացի թռչուններից մեկը՝ ատառային կաչաղակ (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Ամենախելացի թռչուններից մեկը՝ ատառային կաչաղակ (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Լուսանկարում անտառային կաչաղակ (Garrulus glandarius) է: Ինչպես և մյուս ագռավազգիները, համարվում են ամենախելացի թռչուններից մեկը: Նրանցից որոշներն ունակ են անգամ գործիքներ օգտագործել, հնարքներ կիրառել, միմյանց նոր բաներ սովորեցնել և նույնիսկ «թաղումներ» անցկացնել: Berta Photography լուսանկարներից»։ https://www.facebook.com/fpwc.arm/posts/1946602982165225?__cft__%5B0%5D=AZX-Di8l72d0OIFWKr2NLpz6oeQYQIaI66SFEGqW7_IMRElNQvCrVjmcTC7Q-4vG_wSUqPf1kgv0_Wn0Dl4DliD6OUg56hBMWpMxWdGW9lYj4jdTjlsenvo4dmJBPXdOG5ti8peO76nEfxvH0ndtHLswGB0nLuBzFZW3vHauatZEPA&__tn__=%2CO%2CP-R

  • Քննարկվել է մայր բնությանը վերաբերվող մտահոգությունները

    Քննարկվել է մայր բնությանը վերաբերվող մտահոգությունները

    ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Փետրվարի 11-ին հերթական անգամ հանդիպում ունեցա Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի հետ, ով բազմաթիվ բնապահպանական ծրագրերի հեղինակ ու նախաձեռնող է և իր մեծ ներդրումն ունի Հայաստանի բնության պահպանման գործում։ Նման մարդու գիտելիքներն ու փորձը առիթ են հանդիսանում…

  • Հայաստանում կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանում կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․ «ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ֆոտոբռնիչ սարքերի կողմից՝ «Արևիք» ազգային պարկում արձանագրվել է կովկասյան ընձառյուծը։ Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում»: https://www.facebook.com/mnparmenia/posts/2681567978758548?__cft__%5B0%5D=AZUU2D0mPj6cI-Jm9fMhSI2d1ZU3lqICiA9745pPS-YWs7KlCuxvvHgHKVVhv6-WuZtENZjyc3Cw5IsHsp5jh0Vq_Nvr_rdpSNyv4sEQIpoag6x-2zXQMpHX5gx9W7wQZvF7Kv01sggIyIZrg5Xw_C_Plo1h-LLUwS1qgIahWBO60w&__tn__=%2CO%2CP-R

  • Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ

    Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից մշտապես կարևորվել է ՀՀ-ում գիտության զարգացման բոլոր հնարավորությունների օգտագործումը։ Այսօր առավել ակնհայտ է դարձել Հայաստանում գիտության զարգացման կարևորությունը և գնահատելի է այդ ուղղությամբ իրականացվող ցանկացած գործողություն։ Դեռևս 2020թ. գարնանը FPWC-ն հյուընկալել է Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի (Institute for Ecosystem Research, Deutschland) մի խումբ գիտնականների, որոնք իրականացրել…

  • Պետությունը ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը․ ՇՄ նախարար

    Պետությունը ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը․ ՇՄ նախարար

    Առավոտյան աշխատանքային օրը սկսեցի Գեղարքունիքի մարզում Սևանի իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսություն և Կարճաղբյուրի մանրաձկան գործարան այցով, որտեղ նախատեսվում էր նաև պետական միջոցների հաշվին բուծված մանրաձկան հերթական խմբաքանակի՝ շուրջ 280,000 հատ Գեղարքունի իշխանի բացթողումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Սևանա լճի մակարդակի իջեցման, ձկնապաշարի անհետևողական, անխնա ու առանց բնական…

  • Հուշագիր՝ Կենդանաբանական այգու ու NABU-ի հայաստանյան մասնաճյուղի միջև

    Հուշագիր՝ Կենդանաբանական այգու ու NABU-ի հայաստանյան մասնաճյուղի միջև

    Երևանի կենդանաբանական այգու և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը և NABU կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը։ Հուշագրի հիմքում դրվել են այն հիմնական ուղղությունները, որոնցով երկու կառույցները կընդլայնեն համագործակցության շրջանակը։ Նախանշվել են համատեղ էկոկրթական ծրագրերի իրականացումը, մասնագիտական վերապատրաստումները, վայրի…

  • Հայաստանում անտառածածկ տարածքը կազմում է 332332 հեկտար․ նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանում անտառածածկ տարածքը կազմում է 332332 հեկտար․ նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարկել, որին կից գրել է․ «Անտառների կայուն կառավարումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, անտառապատման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը շրջակա միջավայրի նախարարության գործառույթների գերակա ուղղություններն են և չափազանց կարևոր մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացման և զարգացման առումով։ Անտառը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչն է, որն առանձնահատուկ…

  • Փարիզում կկայան Արտավազդ Փելեշյանի նոր՝ Բնություն ֆիլմի համաշխարային պրեմիերան

    Փարիզում կկայան Արտավազդ Փելեշյանի նոր՝ Բնություն ֆիլմի համաշխարային պրեմիերան

    Ֆրանսիական «Fondation Cartier» հիմնադրամից տեղեկանում ենք, որ հոկտեմբերին Փարիզում կկայանա համաշխարհային հռչակ վայելող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի նոր՝ «Բնություն» ֆիլմի համաշխարային պրեմիերան։ Նշվում է, որ ֆիլմի պրեմիերային հաջորդելու է Փելեշյանի անհատական ցուցահանդեսը, որը կմեկնարկի հոկտեմբերի 24-ին և կտևի մինչ 2021 մարտի 7-ը։ Հայտնենք, որ «Բնություն»-ը Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն…