fbpx
Էկո

Նախարարի հրամանով՝ հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանվել է վերահսկողության խստագույն ռեժիմ

Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ զբոսաշրջիկների և քաղաքացիների այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու և տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն հանձնարարել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանել հսկողության խստագույն ռեժիմ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։

Բացառել՝

հանգստի կազմակերպման ժամանակ խարույկների կազմակերպումը,
սննդի պատրաստման նպատակով կրակարանների (մանղալ) օգտագործումը,
տարածքներ ապօրինի մուտքի դեպքերը,
տարածքների աղտոտումը:

Ապահովել՝

տարածքների պահպանության ռեժիմների պահանջները,
կրակարանների դուրսբերումը տարածքներից,
կանոնավոր աղբահանություն,
կանոնակարգված մուտք և ելք։

Հետևողական լինել այցելուների վարքագծային կանոնների պահպանմանը և հրդեհային անվտանգության կաննոնների ապահովմանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում և հորդորում եմ պահպանել սահմանված կանոնները։ Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը», – ասվում է հաղորդագրությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ