Բրյուսել

  • Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը

    Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը

    Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: Այս մասին «Լուրերին» հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

  • Ճապոնիան ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչությունը կառանձնացնի Բրյուսելի դեսպանատնից

    Ճապոնիան ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչությունը կառանձնացնի Բրյուսելի դեսպանատնից

    Ճապոնիան ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչությունը կառանձնացնի Բրյուսելի դեսպանատնից՝ բարձրացնելով հաստատության կարգավիճակը, հայտնում է ճապոնական Sankei թերթը։ Ըատ հրատակության՝ դրա համար կհատկացվի մոտ 5,8 մլն դոլար։ Ճապոնիան այս որոշումը կայացրել է աշխարհում անվտանգության անկայուն իրավիճակի հետեւանքով։ ՆԱՏՕ-ում Ճապոնիայի առաքելությունը բացվել է 2018թվականին եւ մշտական ​​ներկայացուցչի գործառույթները կատարում է Բելգիայում Ճապոնիայի դեսպանը, իսկ ներկայացուցչությունը Բրյուսելում դեսպանատան մաս է…

  • Atomium-iconic-ը համարվում է Եվրոպայի ամենատարօրինակ կառույցը

    Atomium-iconic-ը համարվում է Եվրոպայի ամենատարօրինակ կառույցը

    Atomium-iconic-ը խորհրդանշական շենք է Բրյուսելում, որն ի սկզբանե կառուցվել է Expo ’58-ի՝ 1958 թվականի Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսի համար: Այն ոչ աշտարակ է, ոչ բուրգ, մի քիչ խորանարդ, մի քիչ գնդաձև, քանդակագործության և ճարտարապետության համատեղ աշխատանք է, թանգարան և ցուցահանդեսային կենտրոն: Ատոմիումը միաժամանակ օբյեկտ է, վայր, տարածություն, ուտոպիա և իր տեսակի մեջ միակ խորհրդանիշն է աշխարհում,…

  • Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպում կունենան

    Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպում կունենան

    Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարարը, ի թիվս այլ հանդիպումների, կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: ՆԱՏՕ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով:

  • Միշելը և Ալիևը քննարկվել են Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը Հայաստան-Ադրբեջան երկխոսության համար։

    Միշելը և Ալիևը քննարկվել են Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը Հայաստան-Ադրբեջան երկխոսության համար։

    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այս մասին Շառլ Միշելը գրել է Twitter-ի իր էջում՝ նշելով, որ քննարկվել են Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը Հայաստան-Ադրբեջան երկխոսության համար։ «Ընդգծվել է ԵՄ-ի համար կայուն, անվտանգ և խաղաղ Հարավային Կովկասի կարևորությունը։ Մենք կշարունակենք աջակցությունը մարդասիրական, հաղորդակցության և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև…

  • Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ. Շառլ Միշել

    Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ. Շառլ Միշել

    Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ հանդիպումը։ «Մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասում իրադրության և երկու երկրների, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանի հետ Եվրամիության հարաբերությունների զարգացման վրա»,- նշված է հանդիպումից հետո Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ։ Նրա գնահատականով` քննարկումները եղել են անկեղծ և արդյունավետ։ Կողմերը քննարկել են հարցերի ողջ…

  • Բրյուսելում տեղի է ունենում Փաշինյանի, Շառլ Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
  • Կառավարության այսօրվա նիստը կսկսվի նախատեսվածից ուշ

    Կառավարության այսօրվա նիստը կսկսվի նախատեսվածից ուշ

    Այսօր՝ ապրիլի 7-ին, նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը։ Այն նախատեսված ժամը 11:00-ի փոխարեն կկայանա 15:00-ին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից վերադառնալու է այսօր։

  • Ալիևը ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել

    Ալիևը ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։ Այնտեղ է նաև ՀՀ վարչապետը և այսօր նախատեսված է Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։

  • Նախատեսվում է Փաշինյանի, Միշելի ու Ալիևի եռակողմ հանդիպումը

    Նախատեսվում է Փաշինյանի, Միշելի ու Ալիևի եռակողմ հանդիպումը

    Ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Այս մասին ասվում է ԵԽ-ի պաշտոնական կայքում։ Նշենք, որ հանդիպման մասին հիշատակություն կար նաև՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան ու Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին ԵՄ-ի հայտարարության մեջ։ Գրիգորյանն…

  • Բրյուսելում հանդիպել են ԱԽ քարտուղար Գրիգորյանն ու Ալիևի խորհրդական Հաջիևը

    Բրյուսելում հանդիպել են ԱԽ քարտուղար Գրիգորյանն ու Ալիևի խորհրդական Հաջիևը

    Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական Միության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կողմերի միջև հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Ըստ աղբյուրի՝ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած հարցերի ամբողջ շրջանակը, այդ…

  • Մարուքյանը Բրույսելում է․ օրակարգում են Արցախյան հակամարտության նոր դրսևորումները

    Մարուքյանը Բրույսելում է․ օրակարգում են Արցախյան հակամարտության նոր դրսևորումները

    Այսօր Բրյուսելում անցկացվում է ԵՄ անդամ պետությունների առաջնորդների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Այս միջոցառմանը զուգահեռ՝ Բրյուսելում հավաքվել են Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի («ALDE») քաղաքական ուժերի ղեկավարները, որտեղ ներկա եմ…

  • Բրյուսելում հանդիպել են Մակրոնն ու Էրդողանը

    Բրյուսելում հանդիպել են Մակրոնն ու Էրդողանը

    Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Նա արդեն հասցրել է հանդիպում ունենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպումը եղել է փակ ֆորմատով ու տևել է շուրջ 50 րոպե։ Նախատեսված է նաև Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը։

  • Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման սպառնալիքը իրական է․ Բայդեն

    Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման սպառնալիքը իրական է․ Բայդեն

    Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը իրական է համարում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման սպառնալիքը։ Այս մասին Բայդենն ասել է Բրյուսելում։ Թեմային անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա նշել է, որ այդպիսի զենքի կիրառումը լիովին կփոխի հակամարտության բնույթը, քանի որ դա միջազգային իրավունքի բացահայտ խախտում կլինի, ինչը կունենա հեռուն գնացող հետևանքներ։