Բրյուսել
Հունվարի 15-17-ը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Բրյուսելում: Այս հանդիպումը համախմբեց ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների ղեկավարներին՝ քննարկելու գլոբալ և տարածաշրջանային անվտանգության սպառնալիքները: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հիմնական օրակարգում ընդգրկված էին կլիմայի փոփոխության ազդեցությունը անվտանգությանը, համատարած անկայունությունը, նոր…
Սեպտեմբերի 11-ին Բրյուսելի քաղաքապետարանի համերգասրահում տեղի է ունեցել հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի կապակցությամբ համերգ, որին հաջորդել է հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։ Նշվում է, որ միջոցառմանը ներկա էին Բելգիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպական հանձնաժողովի և արտաքին գործողությունների եվրոպական ծառայության…
Փետրվարի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ…
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության նախնական տարբերակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ սխալ թիվ է հրապարակվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի մամուլի խոսնակ Բարենդ Լեյթսը։ Եվրոպական խորհրդի նախագահը եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ նշել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահստատել են…
Այսօր Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի բրյուսելյան ձևաչափի վերականգնման կապակցությամբ։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին այս ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Զրուցակիցները քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների հետ կապված վերջին զարգացումները,…
Բրյուսելում ավարտվել է Եվրորպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը, հայտնում են միջազգային լրատվամիջոցները: Ժամը 15:00-ին նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ ղեկավարի մասնակցությամբ։
Չնայած Բաքվից հնչող հայտարարություններին` Եվրամիությունը վերահաստատում է` համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու` Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: «Ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ էր ասվում, մենք ուզում ենք կրկին ընդգծել` պայմանավորվածություն կա, որ Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են Եվրոպայի…
Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Հանդիպման բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում, ըստ թուրքական կողմի՝ քննարկվել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր։ «Ինձ համար մեծ պատիվ է այսօր Բրյուսելում հանդիպել Մևլութ Չավուշօղլուի հետ»,- գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ Ջեյհուն Բայրամովը կմասնակցի «Միասին՝ Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդների համար» դոնորների միջազգային համաժողովին:
ԱՄՆ-ը հույս ունի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց տեսնել առաջիկա օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված հանդիպման ընթացքում: Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Դիվանագետն անդրադարձել է այն առաջընթացին, որ, ըստ Վաշինգտոնի, կողմերը գրանցել են վերջին ամիսների շփումների արդյունքում: «Սա (խմբ.՝ առաջընթացը) եղել է կողմերի…
Հունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի տնօրեն Աննա-Մարիա Բուրան Բրյուսելում գաղտնի հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ, հայտնում է newsbreak.gr-ը։ «Նրանք խոսել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդական Ենս Պլետների ներկայությամբ»,- նշել են լրագրողները՝ ընդգծելով, որ խոսակցությունը տեղի է ունեցել՝ չնայած երկու երկրի միջև լարվածության արագ աճին ու սպառնալիքներին։ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանն ու…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա: Haqqin.az-ը փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը: «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևը ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն…
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ Բրյուսելում: Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջևան հատվածում, իսկ երկրորդը՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում:
Երևանը Բաքվին առաջարկել է Բրյուսելում անցկացնել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ: Այդ մասին Թվիթերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ»,- իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, հոկտեմբերի 2-4-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) են գործուղվել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Վիլեն Գաբրիելյանը: Նրանք Բրյուսելում կմասնակցեն «ՆԱՏՕ-ի կողմնորոշման ծրագիր» միջոցառմանը: Օրապահիկը կվճարվի բյուջեի հաշվին, իսկ գործուղման հետ կապված գիշերավարձի եւ ճանապարհածախսի վճարումը կկտարի հրավիրող կողմը: