Գարեգին Բ
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքի հայրապետական տնօրինությամբ կատարվել են մի շարք նշանակումներ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ «Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Դամասկոսի հայոց թեմում։ Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Վիրահայոց թեմում։ Արժանապատիվ…
Գարեգին Բ-ն Մայր Աթոռում միաբանների նշանակումներ է կատարել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվության բաժնի պետ ավագ քահանա Վահրամ Մելիքյանը։ «Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամապես ծառայության է կոչվել Արցախի թեմում` որպես Դադիվանքի վանահայր։ Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Եգիպտոսի…
Գարեգին Բ-ի ուղերձը՝ Մեծ Պահքի առթիվ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել, որում ասվում է․ «Սկսվել է Մեծ Պահքը։ Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում։ Արցախի և մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվեցին մեր բազում զավակներ, կորցրեցինք Արցախ աշխարհի զգալի մասը։ Այս ողբերգական իրադարձությունները որոշապես նաև…
Կաթողիկոսի՝ վթարի ենթարկվելու մասին լուրը կեղծ է․ Մայր Աթոռի խոսնակ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Որոշ տեղեկատվական միջոցներով երեկ ուշ երեկոյան տարածված այն լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկու բարձրաստիճան եկեղեցականի հետ Երևան-Էջմիածին մայրուղուն ավտովթարի է ենթարկվել և տեղափոխվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, կեղծ է և իրականությանը չի համապատասխանում»։ https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/3984704264926156?__cft__%5B0%5D=AZVnQI-VkSt17GT4jvUvHFpXU3LaIm-avxtIpF0efgPpaQnvFoqdOXyY2vTMnOckOG7KeGy4dwFkqKSzguUpcIc6fMu7Bhr9iXd5UI7sEsCL3G7f9vMfJ1l2aNebBFvWO6U&__tn__=%2CO%2CP-R
Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվել է Մասյացոտնի թեմը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայրապետական սրբատառ կոնդակով Հայաստանում՝ Արարատի մարզում, հիմնվեց Մասյացոտնի թեմը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառությունից։ Նորաստեղծ թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Գարեգին Բ-ն կատարել է աղոթք գերիների և անհայտ կորածների համար
«Հետպատերազմյան այս ծանր օրերին լինենք միաբան ու քաջ, ամուր մնանք հավատի ու հույսի մեջ»․ Գարեգին Բ Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հունվարի 10-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց մասնավոր աղոթք՝ արցախյան պատերազմի ընթացքում գերեվարվածների ու անհայտ կորածների և նրանց տունդարձի համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց…
Գարեգին Բ-ն առավոտյան այցելել է Եռաբլուր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սուրբ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որին կից գրված է․ «Այսօր առավոտյան Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Եռաբլուր՝ Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցելու այնտեղ ննջող մեր հերոս քաջորդիներին և աղոթելու նրանց հոգիների հանգստության համար»։ https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/3884670338262883?__cft__%5B0%5D=AZXt0xwMMJg7Utzl97xgn_7P2r7QuBFnhIJHVMtrMVh-jrZOtpLIp6VWn7IBFhia1Hm16Vg2bDRFaF1jr7NTzYpRe1jT84RalZ-wa-5yITq9a6NaJWUDa3QIHBEgxLuule6FuwZc8sIWXEtaZBOYhw0ttAeMm6_iWYbnwYXzFApY4w&__tn__=%2CO%2CP-R
Այսօր բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հայաստանյան բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագի ավարտին կատարվելու է հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։ Այս մասին ավելի վաղ տեղեկացրել էին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նշվում է, որ արարողությունը կատարվելու է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ։ https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/1546381345553831?__cft__%5B0%5D=AZUz87_ks7mCmfx0CaX1XC3t7WrBclE542tV8QfwXhOnffg6xF9bESSEoJB5_YjyEHjxvLBdyO8Tn0_bn2QujHLJEUOHRAdWqRpGmt3EMuHOAQH4gKmJ9A52u7UVZpe4lObaqTG8g16SIOXck715PJmu&__tn__=%2CO%2CP-R
Բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ՝ նահատակ քաջորդիների համար
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի Facebook-ի էջում գրված է․ «Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար»։ https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/1546381345553831
Գարեգին Բ-ն հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայրենիքում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին»։ https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/3822730454456872?__cft__%5B0%5D=AZXpfwN55eF-GzqQWdauaQQce_H7TX7To4tw6gK1Nd3zqg8KA7nTRsmdIvsAIDJgkojTkA9eiDwyCsihPNvG_w65s24Bn81Ig7lffmTGf9CyVLxuIK1Lcd3cr_RtICP5DSY&__tn__=%2CO*F
Գարեգին Բ-ն ԱԺ-ին կոչ է արել ընտրել նոր վարչապետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ։ Կաթողիկոսը Ազգային ժողովին կոչ է արել քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։ https://www.facebook.com/Vehapar/posts/1291743291187485?__cft__%5B0%5D=AZWBenLyxvZZ8QoNBUBNnrEK0YxbtCcmDW6JZExDnXE_EP8iR0vi9pAOcZD2Nc_RZMFuPAOeJSpdjtJC_k-vty6Mcj7W_3WNG-i5aFVm_wod9RKQBveMfSJMB7CX5_5VWG-itcEGt1rxbFtswotlZbJz6aHAuYr8-2TdKo8MQ7uSbA&__tn__=%2CO%2CP-R
Արարատ Միրզոյանը հանդիպել է Գարեգին Բ կաթողիկոսի հետ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Facebook-ում: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ»: https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3730299357008501
Գարեգին Բ-ի հորդորով՝ հացադուլավորները դադարեցրել են ակցիան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է Հանրապետության Հրապարակում հացադուլ իրականացնող Գեղամ Մանուկյանին, Գարիկ Ավետիսյանին ու Տիգրան Սուքիասյանին։ Նա հորդորել է դադարեցնել հացադուլը։ Նրանք չեն մերժել Գարեգին Բ-ի հորդորը ու հացադուլի 9-րդ օրը դադարեցրել են այն։ Մանուկյանը Կաթողիկոսին շնորհակալություն է հայտնել։
Մայր Աթոռում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Սուրբ Գեղարդը
Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը: Տոնի…












