Գարեգին Բ

  • Գարեգին Բ-ն ընդունել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենին

    Գարեգին Բ-ն ընդունել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենին

    Կաթողիկոս Գարեգին Բ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեցինք Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին։ Մեր շնորհավորանքները բերեցինք նրան պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ կարևոր առաքելության մեջ։ Հանդիպմանը նաև մեր գոհունակությունը հայտնեցինք Ազգային գրադարանի և Մայր Աթոռի Մատենադարանի միջև ձևավորված տարիների սերտ գործակցության առիթով»։ https://www.facebook.com/Vehapar/posts/1222990824729399?__cft__[0]=AZXH81vdl7PKOdv375b6f2bqY3Ml5UR2GOCpWINvwpWKvQgWaS0YxdNMlVe92s8WV3lqJ5d5JtzhEtYMo8PbtRD5__3cSi_SMQ7_saOqpC2iy-iHLBofU5f89LlvdUvXUVoSNJqOs_ggzQo7dDxY3xstAfXp8B5ymAsjsQkOFmXavQ&__tn__=%2CO%2CP-R

  • Արարատ Միրզոյանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ

    Արարատ Միրզոյանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսի հետ

    ՀՀ Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ ԱԺ նախագահը նշել է, որ եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերություններին վերաբերող մի շարք հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են այժմ քննարկվում եւ հավելել՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դարերի ընթացքում եղել է հայ ազգի…

  • Արցախի նախագահի շնորհավորանքը Գարեգին Բ-ին

    Արցախի նախագահի շնորհավորանքը Գարեգին Բ-ին

    Արցախի նախագահը Facebook-ի իր էջում գրել է․ «Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր որդիական խոնարհումն ու սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Թող ամենազոր Աստված երկար տարիների կյանք պարգևի Ձեզ, ուժ ու եռանդ՝ հաջողությամբ իրականացնելու Ձեր հայրենանվեր առաքելությունը։ Արցախում քաջ գիտեն և բարձր են գնահատում Ձեր ազգանպաստ ու աստվածահաճո գործերը,…

  • Վարչապետի շնորհավորել է Գարեգին Բ-ին

    Վարչապետի շնորհավորել է Գարեգին Բ-ին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Ուղերձում ասված է. «Նորին Ս. Օծություն Տ.Տ. Գարեգին Բ, Կաթողիկոս Ամենայն Հայոց Վեհափառ Տեր, Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առիթով: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր կյանք…

  • Գարեգին Բ-ն այցելել է ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ

    Գարեգին Բ-ն այցելել է ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ

    Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը գրառում է կատարել Facebook-ում: Համակրգը տեղեկացնում է, որ Ամենայան Հայոց Կաթողիկոսը այցելել է ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ: «Այսօր յուրաքանչյուրն իր հերթին զինվորագրված է մեր երկրի մղած արդար պայքարին»․ Գարեգին Բ Կաթողիկոս _______ Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ`…

  • Հայրենիքի խաղաղությունը սրբազան առաքելություն է մեզ համար․ Գարեգին Բ

    Հայրենիքի խաղաղությունը սրբազան առաքելություն է մեզ համար․ Գարեգին Բ

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական Facebook-ի էջում գրառում է կատարվել։ Գրառման մեջ նշվում է, որ թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների հիմնական զսպիչ ուժը, արդարև, մեր բանակի հզոր պաշտպանությունն է: «Թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների հիմնական զսպիչ ուժը, արդարև, մեր բանակի հզոր պաշտպանությունն է․․․։ Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, հետևորդ աստվածապատվեր խաղաղության ու համերաշխության,…

  • Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռում

    Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռում

    Հունիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հայտարարության մեջ ասվում է․ «Ժողովի օրակարգում ընդգրկված էին համավարակի կանխարգելմանն ուղղված քայլերին, հոգևոր կրթական հաստատություններին, Մայր տաճարի հիմնանորոգության ընթացքին և ազգային-եկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Համավարակի ընթացքում Մայր…

  • Մայր Աթոռում կկատարվի բժիշկների օրհնության արարողություն

    Մայր Աթոռում կկատարվի բժիշկների օրհնության արարողություն

    Հունիսի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի բժիշկների օրհնության կարգ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նշվում է, որ այս առիթով դուրս կբերվի Մայր Աթոռում պահվող Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքակիր Աջը։ Օրհնության արարողությունը կարող եք դիտել ժամը 19:00-ին՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝ Այս կամ այս…

  • Հայոց Ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն Մայր Աթոռում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Հայոց Ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն Մայր Աթոռում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Facebook-ում գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել: Մայր Աթոռը հայտնում է, որ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Պատարագի սրբազան արարողություն է տեղի ունեցել Սուրբ Գայանե վանքում: Նրանք մասնավորապես գրել են. «Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի…

  • Քրիստոսի Հարությունը մարդկային գոյության նորոգումն է․ Կաթողիկոսի պատգամը

    Քրիստոսի Հարությունը մարդկային գոյության նորոգումն է․ Կաթողիկոսի պատգամը

    Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ներկայացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով։ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի և փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»։…

  • Գարեգին Բ-ն շնորհավորել է Արմեն Սարգսյանին

    Գարեգին Բ-ն շնորհավորել է Արմեն Սարգսյանին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով: Փրկչի Սուրբ Հարության հավատքն ապավեն է քրիստոնյաներիս՝…

  • Կաթողիկոսը մարտի 18-ը հայտարարել է համազգային աղոթքի օր

    Կաթողիկոսը մարտի 18-ը հայտարարել է համազգային աղոթքի օր

    Մարտի 18-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայտարարվել է համազգային աղոթքի օր: Ժամը 19:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքի արարողության հեռարձակմանը կարող եք հետևել՝ — Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, — Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական էջում Facebook սոցիալական ցանցում. https://www.facebook.com/Vehapar/, — Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝…

  • Եկեղեցական արարողությունները կիրականացվեն առանց հավատացյալների ներկայության

    Եկեղեցական արարողությունները կիրականացվեն առանց հավատացյալների ներկայության

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եպիսկոպոսական ժողովը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացրել եկեղեցական արարողությունները դեռևս անորոշ ժամկետով իրականացնել առանց հավատացյալների:

  • Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել

    Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Արժանապատիվ Տ․ Սիմեոն քահանա Հովհաննիսյանը իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Գեղարքունյաց թեմում, իսկ Արժանապատիվ Տ․Համազասպ քահանա Հագեյանը՝ Կոտայքի թեմում։ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը, ով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ  է ազատվելով Ռումինիայի հայոց թեմում ստանձնած իր հոգևոր պարտականություններից, ծառայության…