գեղարքունիք
Իրատեսակա՞ն է ադրբեջանցի զինծառայողներին Գեղարքունիքից ու Սյունիքից հեռացնելը․․․ Այո´․ Թաթոյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրառմամբ դիմել է ՀՀ քաղաքացիներին։ Ադրբեջանցիները հրազեն են ուղղել ՀՀ բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել դրան․ ՄԻՊ Ատելության խոսքը որևէ կապ չունի խոսքի ազատության հետ․ ՄԻՊ (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Սիրելի´ հայրենակիցներ, դիմում եմ ձեզ բոլորիդ` որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, ով սահմանադրական պարտավորություն ունի պաշտպանելու ձեր իրավունքներն…
Ադրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում կրակ են բացել․ ունենք մեկ վիրավոր
Այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ ՊՆ-ում կարդային ջարդ տեղի չի ունենում․ փոխնախարար Մենք կարողացանք կառուցել Հերոսների վերականգնողական քաղաքը․ Արծրուն Հովհաննիսյան…
Մարտունիում ընտրեցին համայնքի ղեկավարին
Մարտունի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում ընտրվեց համայնքի ղեկավարը։ Ընտրությամբ համայնքապետ դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Հովհաննես Հովեյանը։ Նա շնորհակալություն է հայտնել՝ այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար ու վստահեցրել, որ համատեղ աշխատանքով արդարացնելու են իրենց ընտրողների սպասելիքները։ Նշենք, որ համայնքապետի երդման արարողությունը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ Մարտունու մշակույթի տանը, իսկ ավագանու…
Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցիները մեծ ապաստարաններ են կառուցել․ ՄԻՊ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Այս մասին Facebook-ի իր էջում հոկտեմբերի 18-ին գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխ գյուղի և հայկական դիրքերի…
Ադրբեջանը կրակ է բացել Կութի ուղղությամբ. հայկական կողմը մեկ վիրավոր ունի
Սեպտեմբերի 28-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Կրակոցներ Մոնումենտի մոտ․ կա զոհ ու վիրավոր (ՏԵՍԱՆՅՈւԹ) ՀՀ սահմանների…
Գնել Սանոսյանը հանդիպել է Արցախի իր գործընկերոջ հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խամումյանի հետ։ Հանդիպման սկզբում Հայկ Խանումյանը շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին 44-օրյա պատերազմի օրերին՝ Գեղարքունիքի մարզպետ եղած ժամանակ, արցախահայությանը ցուցաբերած օժանդակության համար: Տաշիրը ՀՀ-ի արտադրության, տուրիզմի և գործարարության ոլորտում 130…
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին
Սեպտեմբերի 13-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը հայտնել է, որ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին։ «Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց հանդիպիպում, որի ընթացքում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների և իրավապահ մարմինների ղեկավարներին ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին, մաղթելով նրան հաջողություններ նոր աշխատանքում: Գեղարքունիքի մարզպետարանում ամփոփվել են 2021-ի ձմեռային զորակոչի արդյունքները…
Վերին Գետաշենում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվում է 4 փողոցների սալարկման և 10 թաղամասերում ոռոգման ջրատար առուների կառուցման շինարարական աշխատանքներ։ Այս մասին տեղեկացրել է համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանը։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը։ Սալարկվող փողոցների ընդհանուր մակերեսը կազմելու…
Գեղարքունիքը նոր մարզպետ ունի
Կառավարությունն այսօր նիստի ընթացքում որոշվեց Կարեն Սարգսյանին նշանակել Գեղարքունիքի մարզի ղեկավար։ Ավելի վաղ Սարգսյանն ազատվել էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից։ Նորանշանակ մարզպետը շնորհակալություն հայտնեց վստահության համար ու ասաց, որ իր համար պատիվ է հայրենի մարզը ղեկավարելը։
Հոսանքազրկումներ Երևանում և 5 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արհեստավորների փ. 3-14 սեփական տներ, Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 7-րդ փողոցի…
Հակառակորդը կրակել է Կութ գյուղի վրա
Երեկ երեկոյան՝ օգոստոսի 27-ին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ սահմանամերձ գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը: Տեղեկությունը Արմենպրեսի հետ զրույցում հաստատել է Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը՝ նշելով, որ հակառակորդը կրակել է մարդկանց տների վրա՝ վնասելով տանիքները: Կութի համայնքապետը հավելել է, որ իր տպավորությամբ՝ թշնամին դիտավորյալ հենց գյուղի ուղղությամբ էր կրակում: Չիտչյանի խոսքով՝…
Վարչապետի գավաթ․ սեպտեմբերին կանցկացվի հեծանվավազքի մրցաշար
Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 19-ին կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Telegram-յան էջից։ Այսօր Կառավարությունը 25,7 միլիոն դրամ հատկացրեց՝ մրցաշարը կազմակերպելու համար։ Այն անցկացվելու է Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում։ Նշվում է, որ նպատակը հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումն է։ Այն անցկացվելու է 2 տարիքային խմբով՝ 18-35 տարեկան…
Գեղհովիտում սուբվենցիոն երեք ծրագիր է իրականացվում
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատար, լուսավորության ցանց, ասֆալտապատվում է երկու փողոց։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Գեղհովիտի ոռոգման ներքին ցանցի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը։ Պետք է շրջադարձային քայլեր արվեն ազգային…
Զովաբերում համայնքի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանի համապատասխան որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Եսայանը։ Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների գործունեության համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը հայտնել է, որ Զովաբերում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը պայմանավորված է համայնքի ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի վաղաժամ մահվամբ։ «Խաչիկ Բաղդասարյանը Զովաբեր համայնքի ղեկավար…
Գեղհովիտում սուբվենցիոն երեք ծրագիր է իրականացվում
Օգոստոսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացել ենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատար, լուսավորության ցանց, ասֆալտապատվում երկու փողոց։ Գեղհովիտի ոռոգման ներքին ցանցի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը։ Գեղհովիտի լուսավորության ցանցի կառուցման…














