fbpx
Հասարակություն

Գեղհովիտում սուբվենցիոն երեք ծրագիր է իրականացվում

Օգոստոսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացել ենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատար, լուսավորության ցանց, ասֆալտապատվում երկու փողոց։

Գեղհովիտի ոռոգման ներքին ցանցի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը։ Գեղհովիտի լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 48 միլիոն 528 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը։ Գեղհովիտի երկու փողոցների ասֆալտապատման պայմանագրային արժեքը կազմում է 60 միլիոն 600 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը։

Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանի խոսքով՝ Օգոստոսի 18-ի դրությամբ արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների ավելի քան 50 տոկոսը։

«Ծրագրի իրականացման արդյունքում երեք թաղամասերի տնամերձ հողամասերում նվազագույնի կհասցվեն ջրի կորուստները, իսկ ճանապարհները կպաշտպանվեն հեղեղման եւ քանդման վտանգից։ Լուսավորության ցանցը կառուցվում է 5 893 գծամետր երկարությամբ, շուրջ 15 թաղամասերում։ Այս ծրագրի ավարտից հետո Գեղհովիտը գիշերային ժամերին լուսավորված կլինի մոտ 80 տոկոսով։5-րդ փողոցի 10-րդ նրբանցքի եւ դեպի մանկապարտեզ ու բուժամբուլատորիա տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կմեկնարկեն որոշակի ուշացմամբ, քանի որ այս պահին տվյալ փողոցներում պետական մեկ այլ խոշոր ծրագրով իրականացվում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ, որոնց ավարտից հետո նոր միայն կսկսվի ասֆալտապատումը։ Երեք ծրագրերն էլ ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում»,- նշել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ