fbpx
Կառավարություն

Գեղհովիտում սուբվենցիոն երեք ծրագիր է իրականացվում

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատար, լուսավորության ցանց, ասֆալտապատվում է երկու փողոց։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Գեղհովիտի ոռոգման ներքին ցանցի պայմանագրային արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը։

Գեղհովիտի լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 48 միլիոն 528 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը։ Գեղհովիտի երկու փողոցների ասֆալտապատման պայմանագրային արժեքը կազմում է 60 միլիոն 600 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գեղհովիտի համայնքապետարանը։ Ոռոգման ներքին ցանցը կառուցվում է 1181 գծամետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով կամ խողովակներով։

Երեք ծրագրերն էլ նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ընթացքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ