գերիներ
ՄԻԵԴ-ը բավարարել է Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը
ՄԻԵԴ-ը բավարարել է Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը: «Դեկտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների ազգականների հետ Գյումրիում կայացած հանդիպումից անմիջապես հետո ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կողմից նախապատրաստվել է զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի…
Շիրակի մարզի 72 հոգուց բաղկացած գերեվարված կամավորականների խումբը ճանապարհվել է դեպի տուն
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Շիրակի մարզի 72 հոգուց բաղկացած գերեվարված կամավորականների խումբը ճանապարհվել է դեպի տուն։ Նրանց հետ ամեն ինչ կարգին է»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/babajanyana/posts/3922647551099276
Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից զինծառայողների դուրս բերման տեսանյութը իրականությանը համապատասխան է
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերից հայ զինծառայողների դուրս բերման տեսանյութի վերաբերյալ հայտարարություն է տարածել․ «Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։ Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող…
Հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների արտահանձնման որոշման շարժառիթները. ԱՀ նախագահ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջւմ գրել է․ «Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և քաղաքական շրջանակներում տեղ գտած մտահոգությունները՝ հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման շարժառիթները: Այն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում նրանց համաձայնությունն ստանալուց հետո: Պատասխանատու այս որոշումը նպաստել է…
ՀՀ ՔԿ-ի ծառայողները կատարել են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ տեղափոխված ռազմագերիների մասնակցությամբ
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեի ծառայողները կատարել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասնակցությամբ: «ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական…
ԱՆ նախարարի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած քաղաքացիական անձանց բուժօգնությունը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 14 քաղաքացիական անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը: Վերջիններս քաղաքացիական բժշկական հաստատություններում կենթարկվեն բժշկական զննության, կարվեն հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև կկատարվեն բժշկական միջամտություններ: Ադրբեջանից վերադարձած քաղաքացիական անձինք որոշ ժամանակ կգտվեն բժիշկների հսկողության տակ: Գործընթացը գտնվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անմիջական վերհասկողության ներքո: Պահպանելով Ադրբեջանից վերադարձածների…
Գոնե հիմա «աղմկոտ» դրոշն իջեցրեք ու աչքալուսանք տվեք միմյանց․ Սանասարյան
ՀՀ ՊՎԾ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Աղմուկը մի օր հանդարտվելու է. նոր աղմուկները կխլացնեն նախորդներին ու էդպես շարունակ, բայց աղմուկների արանքում միշտ լռություն կա, և եթե մի փոքր ջանք գործադրեք ու լռեք, միայն այդ ժամանակ կհասկանաք, որ մարդ մնալն այլընտրանք չունի։ Հիմա, գոնե այս կարևոր պահին, երբ մեր ողջ…
Վերադարձած գերիների շարքում կան նաև տավուշցիներ․ մարզպետ
Տավուշի մարզի ղեկավար Հայկ Չոբանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, Անցած գիշեր, հայրենիք վերադարձած 44 տղաների շարքում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը, ով գերության մեջ էր գտնվում 2018 թ.-ից։ Շնորհավորում եմ տղաներին, իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։ Հուսանք, որ մնացածները ևս շուտ կվերադառնան իրենց ընտանիքներ»։ https://www.facebook.com/governor.of.Tavush/posts/823231868469792
Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարեց 44 հայ գերիներին տեղափոխող օդանավը
«Էրեբունի» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը: Հայ գերիներին դիմավորում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ․ Ավինյան
Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։ Այս մասին գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց…
Մեր գերիներից 44 հոգի ռուսական օդանավով շուտով կվերադառնան Հայաստան․ Փաշինյան
Մեր գերիներից 44 հոգի ռուսական օդանավով շուտով կվերադառնան Հայաստան։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2840356109618099
Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են Ադրբեջանին
Вестник Кавказа պարբերականը հայտնում է, որ Արցախում քաղաքացու սպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են Ադրբեջանին։ Ըստ լրատվամիջոցի՝ նրանց վերադարձը տեղի է ունեցել գերիների փոխանակման շրջանակներում։ Հրապարակվել են Ասկերովի և Գուլիևի լուսանկարները Բաքվի օդանավակայանում։ Նրանց վերադարձի մասին լուրերը հաստատել է նաև Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական կոմիտեն,…
Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը
Այս ծանր օրերին, երբ ահեղ պատերազմի հետևանքով ունեցած կորստի ցավից ու դառնությունից մեր ժողովուրդը փորձում է կրկին ուղղել իր մեջքը, երբեմն նաև լուսավոր կետեր են նշմարվում, որոնք մեզ ապրելու, նորից ամեն ինչ կառուցելու հույս ու հավատ են ներշնչում: Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Նրանց կդիմավորեմ անձամբ՝…
Շատ շուտով սպասում ենք գերիների վերադարձի մեկնարկին․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսել է նաև գերիների վերադարձի խնդրի մասին։ Նա ասաց, որ սպասում են շուտով մեկնարկելիք գերիների փոխանակման ու վերադարձի գործընթացին։ խոսքն այն գերիների մասին է, որոնք պաշտոնապես հաստատվել են։ Փաշինյանի խոսքով՝ այս գործընթացից հետո կենտրոնանալու են անհայտ կորածների փնտրտուքների վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված են։













