fbpx
Հասարակություն

Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են Ադրբեջանին

Вестник Кавказа պարբերականը հայտնում է, որ Արցախում քաղաքացու սպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են Ադրբեջանին։

Ըստ լրատվամիջոցի՝ նրանց վերադարձը տեղի է ունեցել գերիների փոխանակման շրջանակներում։

Հրապարակվել են Ասկերովի և Գուլիևի լուսանկարները Բաքվի օդանավակայանում։ Նրանց վերադարձի մասին լուրերը հաստատել է նաև Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական կոմիտեն, ըստ որի, վարվել են բանակցություններ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՌԴ խաղաղապահ ուժերի և այլ միջազգային կազմակերպությունների հետ։

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Երևանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գերիների և պատանդների փոխանակում իրականացնել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Նրանց վերադարձը սկսվել է այսօր։ Կեսօրին ադրբեջանցի գերիները և պատանդները, այդ թվում՝ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինքնաթիռով տեղափոխվել են Բաքու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ