գերիներ
Կարմիր խաչը այցելել է Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց
Հայկական միասնական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ այժմ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական համակարգը։ Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով Արցախի սահմանային բոլոր ուղղությունները։ Գերիների վերադարձը և զոհվածների մարմինների…
Կուզեի գերիների մասով մի քանի կետ պարզաբանել․ Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քանի որ գերիների մասով հարցումները շատ են, կուզեի մի քանի կետ պարզաբանել. 1. Միանշանակ, նրանց վերադարձը պետք է լինի պետական մարմինների առաջնահերթություններից մեկը, սակայն պետք է տարանջատել լիազոր մարմինները աջակից մարմիններից, ինչպես նաև՝ սուբյեկտիվ խնդիրները՝ օբյեկտիվ դժվարություններից: Լիազոր մարմինն այդ հարցում կառավարությունն է՝ ի…
ԱԱԾ-ի հորդորը հանրությանը
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում և, ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ: Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ…
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը հայտարարություն է արել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Նոյեմբերի 13-ից սկսած՝ մեր ներկայությամբ և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ Ղարաբաղյան հակամարտության կողմերը շարունակաբար իրականացնում են անհայտ կորածների որոնում և հայտնաբերում, աճյունների դուրսբերում և արտահանձնում մարտական գործողությունների տարածքներում։ Ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք…
1 օրում Արցախ է վերադարձել 2334 փախստական
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ մեկ օրում 2334 փախստական է վերադարձել. ընդհանուր առմամբ, խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել նախկինում տեղահանված ավելի քան 11 000 քաղաքացի: «Ռուս խաղապահների միջոցով ապահովվում է փախստականների անվտանգ վերադարձը: Հայաստանի տարածքից մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական, որոնք ավելի վաղ մարտական գործողությունների…
ՄԻԵԴ-ում վարույթներ հարուցելու իրավասություն ունեն ՀՀ կառավարությունը և նրա մարմինները. ՄԻՊ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների գրասենյակը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով: Հայտարարությունում նաև ասվում է. «Կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական արդյունքին միտված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքների իրականացումը՝ ապահովելով անհրաժեշտ…
Որոշ հատվածներից ողջ զինծառայողների ենք գտել. ՊՆ ներկայացուցիչ
ՊՆ-ի մոտ զոհված ու գերի ընկած զինծառայողների ծնողների ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը ասաց` բոլորդ գիտեք, որ գործողություններ են գնում, զոհվածների մարմիններ են հանում. երեկ մենք Մատաղիսից, Մարտունիից և դեպի աջ գնացող կետերից հանել ենք մարմիններ: Ոսկանյանը շարունակեց, որ նոյեմբերի 12-ից սկսած իրենց…
Ադրբեջանում հայ գերիների թիվը գերազանցում է 100-ը. իրավապաշտպան
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնում է, որ մինչ այս պահը ՀՀ կառավարության և իրավապաշտպանների կողմից հայ ռազմագերիների ընտանիքի անդամների անունից շուրջ 50 դիմում է ներկայացվել (կամ նախապատրաստական փուլում է) Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով: Միայն 29 ռազմագերու վերաբերյալ գանգատ ներկայացվել է իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ…
ՄԻԵԴ-ը բավարարել է գերության մեջ հայտնված գերիների հարցով մեր դիմումները
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Facebook-ի իր էջում գրառում է արել Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին: «Մամլո հաղորդագրություն – 4 Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները…
Այսպիսի արարքները նույնիսկ մարդկային երևակայության մեջ չեն տեղավորվում. ՄԻՊ-ը` գերի ընկած քաղաքացու մասին
Սա հերթական ապացույցն է, որ հաստատում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության համակարգված ադրբեջանական քաղաքականությունն Արցախում: Այս մասին իր Facebook-ի էջում գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և հրապարակել գերի ընկած հայ տարեց քաղաքացու մասին տեսանյութը: «Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները նվաստացնում են տարեց մարդու, էթնիկ հայի, նրան բացառիկ ցինիզմով ենթարկում են բացահայտ անմարդկային…
Պատերազմի ընթացքում զոհվածների դիակների հայտնաբերման աշխատանքները շարունակվում են
ԱՀ ոստիկանության ծառայողները՝ ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայողների և Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում են զոհվածների դիակների փնտրողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ ռազմական գործողություններ են իրականացվել: Այս մասին տեղեկացրին ԱՀ ոստիկանությունից։
ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Facebook-ի էջում գրված է․ «Այսօր ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից»: https://www.facebook.com/ECHRARM/posts/200723754894495?__cft__%5B0%5D=AZUW-gADKePzCOlmJbK-Vt1uf8KZ2lp10H2glpOrvCBsycqsHfz4cJtxMcZmkosGBIpVTsMkhCgBcVS6UDFbUaPIiGU3dirIv3X4pg3a3rmnXS7tH_5HF2IXPzn4v13hnX2P4QOjreIiaGd7rtGhRRFy&__tn__=%2CO%2CP-R
Արցախա-ադրբեջանական կողմերը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների փոխանակումը
Արցախա-ադրբեջանական կողմերը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և երկուստեք փոխանակման աշխատանքները: ԱԻ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով ծառայությունում ստեղծվել են որոնողափրկարական հումանիտար առաքելություն իրականացնող ջոկատներ՝ Փրկարար ուժերի վարչության պետ գնդապետ Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ: Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության պատասխանատուների ներկայությամբ, Արցախի ու Ադրբեջանի…
Զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների մասին տեղեկագրերը ԿԽՄԿ միջոցով փոխանցվում է կողմերին
ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներին: Քննարկվել են ստեղծված իրավիճակում զոհված զինծառայողների մարմինների և գերիների փոխանակման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև այդ գործընթացի օպերատիվ կազմակերպմանն ուղղված աշխատանքներին: Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծառայությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգում և հավաքագրում է զինծառայողների մասին տվյալներ և փոխանցում…













