Գրավ
«Սեքյուրիթի Դրիմի» և «Էլլիպս Ջի Էյի» գործով երկու անձի նկատմամբ կիրառվել է գրավ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ նյութերի նախապատրաստման արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` Սեքյուրիթի Դրիմ» և…
Նիկա Գվարամիան գրավի դիմաց ազատ է արձակվել
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գործադիր տնօրեն Նիկա Գվարամիային ազատ են արձակել գրավի դիմաց: Որոշումը կայացրել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքային դատարանը: Այս մասին տեղեկանում ենք հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունից: Նշվում է, որ գրավի գումարը կազմում է քառասուն հազար լարի, ասվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Այն չվճարելու դեպքում դատախազությունն իրավունք ունի մեղադրյալի համար սահմանել ավելի խիստ…
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով։ Վերջինս միջնորդել էր դատարանին փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով։ Պաշտպանը որպես գրավի չափ առաջարկել էր մինչև 25 մլն դրամ։ Ավելի վաղ հայտնել…
Դատարանը հրապարակեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով որոշումը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառանալով խորհրդակցական սենյակից, մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության կողմից ներկայացրած բողոքի քննությունը: Որոշման հրապարակմանը Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա…
Քոչարյանի պաշտպանները միջնորդել են ազատ արձակել նրան գրավի դիմաց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները օրերս գրավոր միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։ Գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը։ Նա նշել է, որ դատարանը միջնորդության վերաբերյալ դեռևս դիրքորոշում…
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքի քննությունը հետձագվեց
ՀՀ վերաքննիչ դատարանում ՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագայությամբ, այսօր պետք է կայանար գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։ Նշենք, որ պաշտպանները բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջանկյալ ակտը։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը ժամանակ էր խնդրել փաստաթղթերի բնօրինակներ ներկայացնելու համար։ Արսեն…
ՀԵՀ–ի նախկին տնօրենը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից. նրա վերաբերյալ գործը դատարանում է
Փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրվող «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի վերաբերյալ գործը դատարանում է։ Նախաքննության ընթացքում նրա նկատմամաբ, որպես խափանման միջոց էր ընտրված կալանավորումը։ Տեր-Հովակիմյանի պաշտպան Արթուր Գարիգորյանը հայտնեց, որ նախաքննության ավարտին իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել է գրավը և նա 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է…
Լոնդոնի դատարանը սկսել է Ասանժի կողմից գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու գործի քննությունը
Լոնդոնի դատարանը սկսել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմից գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու վերաբերյալ գործի քննությունը: Լսումներն անցկացվում են Սաութուարք շրջանի Թագավորական դատարանում: WikiLeaks-ի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը ապրիլի 30-ին հայտնել է, որ վճիռը հրապարակվելու է մայիսի 1-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել է Ջուլիան Ասանժի փաստաբանը, ազատազրկման ժամկետը, որը կարող է որոշել դատարանը, չի…
ԱՄՆ դատարանը ազատ չի արձակել Wikileaks-ի իրազեկիչին
ԱՄՆ դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել WikiLeaks -ի իրազեկիչ Չելսի Մենինգին: Այս մասին հայտնում է CNN-ը: Ինչպես նշում է հեռուստաալիքը, նա ազատազրկվել է մարտի 8-ից: Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է WikiLeaks-ի քննության շրջանակում կազմակերպության դեմ վկայություն տալուց հրաժարվելու համար:
Դատարանը որոշեց վերադարձնել Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը
Երեկ՝ ապրիլի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացած նիստում բավարարվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը վերադարձնելու՝ վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը: Մեղադրող Աբգար Առաքելյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է։ Նա նաև հիշեցրեց այն հանգամանքը, որ մեղադրանք առաջադրելուց հետո Հայկ…
Կառլոս Գոնը գրավի դիմաց ազատ կարձակվի
Տոկիոյի դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել Nissan ընկերության նախկին ղեկավար Կառլոս Գոնին: Այս մասին հայտնում է Kyodo-ն: Նշվում է, որ գրավի գումարը կազմելու է 1 միլիարդ իեն (9 միլիոն դոլար): Կառլոս Գոնը և Nissan-ի տնօրենների խորհրդի նախկին անդամ Գրեգ Քելլին 2018 թվականի նոյեմբերի 19-ին Տոկիոյում բանտարկվել են, երբ նրանց ձերբակալել են Ճապոնիայի…
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի հունվարի 10-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը. այն կշարունակվի հունվարի 10-ին։ Հիշեցնենք՝ դատարանը քննում էր նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Նշենք, որ այս նույն միջնորդությունը պետք է քննարկվեր նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, սակայն գործով քննիչը միջնորդել էր դատարանին հետաձգել պաշտպանների միջնորդության քննարկումը,…
Վաղը կքննվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդությունը
Հունվարի 9-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը…
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը ազատ է արձակվել
Վերաքննիչ դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ազատ է արձակել Սերժ Սարգսյանին թիկնազորի նախկի պետ Վաչագան Ղազարյանին։ Այդ մասին 24News-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը։ Դատարանը բավարարել է Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին պաշտպանների հայցը։ Դեկտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը։ Վաչագան Սարգսյանի խափանման միջոցը…
Նիկոլ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչ հիմնավորումներով է դատարանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վանաձորում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ հասկանում է այն մարդկանց, ովքեր իրենց բողոքն են արտահայտում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ:…














