Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով։

Վերջինս միջնորդել էր դատարանին փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով։ Պաշտպանը որպես գրավի չափ առաջարկել էր մինչև 25 մլն դրամ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող ընկերության գույքի վրա դրված կալանքը վերացվեց. գույքը կհանվի աճուրդի:

Ամենաթարմ