Դավիթ Բաբայան

  • Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպել է երիտասարդների հետ

    Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպել է երիտասարդների հետ

    Հունիսի 5-ին Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի երիտասարդական թևերի, Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների հետ և հանդես եկել «Արցախը՝ աշխարհաքաղաքական սուբյեկտ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով բանախոսությամբ։ Հանդիպմանը քննարկվել է Արցախի արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կարևորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը…

  • Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Արցախի ԱԳ նախարարը քննարկել են Արցախի ապագային առնչվող հարցեր

    Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Արցախի ԱԳ նախարարը քննարկել են Արցախի ապագային առնչվող հարցեր

    Արցախի ԱԳՆ-ն հայտնում է, որ հունիսի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ։ Հանդիպման ընթացքում արծարծվել են եկեղեցի-հասարակություն և հայրենիք-Սփյուռք կապերին, Արցախի ապագային, տարածաշրջանային գործընթացներին և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։ Երկուստեք ընդգծվել է Արցախի կարևորագույն դերակատարությունը համայն հայության կյանքում։ Արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել Ամենայն…

  • Արցախի ԱԳ նախարարը Մոսկվայում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր

    Արցախի ԱԳ նախարարը Մոսկվայում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր

    ԱՀ ԱԳՆ-ից հայտնում նե, որ մայիսի 23-28-ը Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտվում էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման…

  • Դավիթ Բաբայանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

    Դավիթ Բաբայանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

    Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստվել է: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ես պատվաստվել եմ կորոնավիրուսի դեմ՝ «SPUTNIK-V» տեսակի պատվաստանյութով։ Ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ ուժեղ իմունային համակարգը կարևոր է»,- գրել է նա։ https://www.facebook.com/dvtbabayan/posts/1142219339631244

  • Արցախը չի լինելու Ադրբեջանի ենթակայության տակ. Դավիթ Բաբայանը` Տոյվո Կլաարին

    Արցախը չի լինելու Ադրբեջանի ենթակայության տակ. Դավիթ Բաբայանը` Տոյվո Կլաարին

    Արցախի ԱԳՆ-ն հայտնում է, որ աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ապրիլի 15-ին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Անդրադառնալով 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ ԱՀ արտգործնախարարը ներկայացրել է պատերազմի հետևանքով…

  • Մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, իսկ որոշ մարդիկ հայտարարում են՝ Քարվաճառը մերը չէ

    Մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, իսկ որոշ մարդիկ հայտարարում են՝ Քարվաճառը մերը չէ

    Այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ասաց՝ պետք է հասկանանք, որ Թուրքիան և Ադրբեջանը շատ նպատակասլաց աշխատանքներ են տանում. դրա համար մի քանի տեխնոլոգիաներ կան, ռազմի դաշտից բացի նաև ներքին պառակտություններ են սերմանում և Կարմիր շուկայի հանձնման հարցը այդ տեխնոլոգիաների բաղադրիչներից է, սակայն որևէ մեկը Կարմիր…

  • Վաղարշակ Հարությունյանը ընդունել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին

    Վաղարշակ Հարությունյանը ընդունել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին

    Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում անվտանգության ապահովմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղապահ առաքելության գործընթացին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարներն անդրադարձել են նաև մարդասիրական ոլորտի խնդիրներին, ընդգծել զոհված զինծառայողների աճյունների դուրսբերման, բոլոր ռազմագերիների և պատանդների ազատ արձակման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը:

  • Դավիթ Բաբայանը հանդիպել է Զարեհ Սինանյանի հետ

    Դավիթ Բաբայանը հանդիպել է Զարեհ Սինանյանի հետ

    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 23-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: Կողմերը նշել են հայրենիք-սփյուռք համագործակցության հետագա ամրապնդման նպատակով ջանքերի ակտիվացման կարևորությունը և քննարկել այս ուղղությամբ երկու գերատեսչությունների համատեղ քայլերը։ Երկուստեք կարևորվել են Արցախի տեղն ու դերը…

  • Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին

    Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին

    Հունվարի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մասնագիտացված մարմիններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հետ կապված իրավիճակի վերաբերյալ, հայտնում են Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքից։ Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը,…

  • ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ԱՀ ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանի հետ

    ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ԱՀ ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանի հետ

    Հունվարի 5-ին մեկնարկեց ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն. նախարարը հանդիպեց Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորեց Դավիթ Բաբայանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արգասաբեր գործունեություն իր նոր կարգավիճակում։   Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, նախարարներ Այվազյանը և Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ավանդական համագործակցության…

  • Բաբայանը հաստատել է Ստեփանակերտի օդանավակայանի բացվելու լուրը

    Բաբայանը հաստատել է Ստեփանակերտի օդանավակայանի բացվելու լուրը

    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանը հաստատել է այն լուրը, որ շուտով բացվելու է Արցախի օդանավակայանը։ Այս մասին Բաբայանը հայտնել է РИА Новости-ի հետ զրույցում։ Նշենք, որ օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին, 90-ականներին ծառայել է ռազմական նպատականերով, իսկ հետո դադարել է շահագործվել։

  • Ըստ պայմանագրի՝ Բերձորը պիտի մնա հայկական. Դավիթ Բաբայան

    Ըստ պայմանագրի՝ Բերձորը պիտի մնա հայկական. Դավիթ Բաբայան

    Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Բերձորը նոյեմբերի 30-ից անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնեց, որ ըստ պայմանագրի՝ Բերձորն, իհարկե, կմնա հայկական։ «Այդ պայմանագրում գրած է, որ Բերձորը հայկական է։ Մենք պետք է այնպես անենք, որ շահարկումների, պրովոկացիաների չենթարկվենք։ Ես հասկանում եմ, որ իրավիճակն այնտեղ սրվել էր։ Պայմանագիրը բաց է, կարող…

  • Բերձոր քաղաքը մնում է հայկական, իսկ Քարվաճառի ճանապարհը նոյեմբերի 15-ին չի փակվի․ Դավիթ Բաբայան

    Բերձոր քաղաքը մնում է հայկական, իսկ Քարվաճառի ճանապարհը նոյեմբերի 15-ին չի փակվի․ Դավիթ Բաբայան

    «Քարվաճառ -Վարդենիս ավտոճանապարհը դեռ բաց կմնա. նոյեմբերի 15-ին չի փակվի, ինչպես ենթադրվում էր՝ ելնելով Պուտին-Ալիև-Փաշինյան համատեղ համաձայնությունից»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Դավիթ Բաբայանը հայտնել է նաև, որ Բերձոր քաղաքը մնալու է Արցախի կազմում․ «Քարվաճառի ճանապարհը դեռևս ամսի 15-ին չի փակվելու և կաշխատի դեռևս որոշ ժամանակ։ Իսկ Բերձոր քաղաքը մնում է…

  • Հրադադարը չհարգելը մեծ հարված կլինի Թրամփին ընտրությունների նախաշեմին. Դավիթ Բաբայան

    Հրադադարը չհարգելը մեծ հարված կլինի Թրամփին ընտրությունների նախաշեմին. Դավիթ Բաբայան

    «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը նշել է, որ Ստեփանակերտում ակնկալում են, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը քաղաքական գործընթացի վերսկսման հնարավորություն կստեղծի: Դավիթ Բաբայանը ընդգծել է՝ թեև անկախության ճանաչումն այդքան էլ հեշտ լուծելի խնդիր չէ, սակայն մի բան պարզ է՝ Արցախը երբևէ Ադրբեջանի…