դեսպանատուն

  • Ավստրալիան կասեցրեց Կիևում իր դեսպանատան աշխատանքը

    Ավստրալիան կասեցրեց Կիևում իր դեսպանատան աշխատանքը

    Ավստրալիան կասեցրել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գտնվող Ավստրալիայի դեսպանատան աշխատանքը։ Այս մասին այսօր հայտարարել են Ավստրալիայի ԱԳՆ-ից։ Նշվում է, ոչ սա պայմանավորված է անվտանգային իրավիճակի վատթարացմամբ։ Ըստ աղբյուրի՝ Կառավարությունը հեռացրել է դեսպանատան աշխատակիցներին Կիևից, իսկ ժամանակավոր ներկայացուցչությունը տեղակայվել է Լվովում։ Այդ երկրի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին՝ անհապաղ լքել Ուկրաինան։

  • Այսօր հայտարարվելու է՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին․ AP

    Այսօր հայտարարվելու է՝ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին․ AP

    Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը նախատեսում է այսօր հայտարարել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցների տարհանման մասին։ Այս մասին գրում է Associated Press-ը: Նշվում է, որ այսպիսի հայտարարություն են անում ամերիկացի պաշտոնյաները, իսկ պատճառը՝ ռուսական ներխուժման սպառնալիքն է։ Ըստ աղբյուրի՝ փոքր թվով դիվանագետներ կարող են մեկնել Ուկրաինայի արևմուտք՝ Լեհաստանի հետ սահման, որպեսզի ԱՄՆ-ն ներկայություն պահպանի երկրում։

  • ԱՄՆ Պետդեպն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Ուկրաինա

    ԱՄՆ Պետդեպն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Ուկրաինա

    Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին հորդորել է լքել երկիրը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Նշվում է, որ սա, սակայն պարտադրանք չէ և լքելն ըստ ցանկությանը։ ԱՄՆ-ն պատրաստ է նաև դեսպանատան ոչ հիմնական աշխատակիցներին Նահանգներ վերադարձնել պետական ծախսով։ Ըստ աղբյուրի, Պետդեպը նաև իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Ուկրաինա։ Նշվում է նաև,…

  • Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակվել Ուկրաինայի վրա. Սպիտակ տուն

    Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակվել Ուկրաինայի վրա. Սպիտակ տուն

    Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակվել Ուկրաինայի վրա։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքերը փոխանցում է Meduza-ն։ Փսակին հայտարարել է, որ Պուտինն այս ճգնաժամը ստեղծել է՝ 100 հազար ռուս զինվորի Ուկրաինայի հետ սահմանին տեղակայելով, ինչպես նաև՝ Բելառուսում հավելյալ զորավարժություններ անելու նպատակով՝ Բելառուս-Ուկրաինա սահմանին զորք տեղակայելով։ Փասկին նաև…

  • Արցախի պետնախարարը ԱՄՆ-ում հանդիպել է 44-օրյա պատերազմում տեսողությունը կորցրած Շանթին

    Արցախի պետնախարարը ԱՄՆ-ում հանդիպել է 44-օրյա պատերազմում տեսողությունը կորցրած Շանթին

    Երեկ՝ նոյեմբերի 4-ին, Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն, որտեղ հանդիպել է նաև 44-օրյա պատերազմում տեսողությունը կորցրած Շանթին, ով այժմ բուժվում է Վաշինգտոնում։ Այս մասին պետնախարարը հրապարակում է կատարել Facebook-ի իր էջում։ Այս պահին Արցախում 100 հազարից ավել մարդ է ապրում․ նախարար Արցախի պետնախարարը հյուրընկալվել է ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսություն «Շանթին նվիրեցի իմ…

  • Վրաստանում ՀՀ դեսպանությունն առաջարկում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով

    Վրաստանում ՀՀ դեսպանությունն առաջարկում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով

    Սեպտեմբերի 29-ին Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։ Գավառի ԲԿ-ում կատարված զանգվածային անկարգությունների գործով ևս 2-ի մասով նախաքննությունն ավարտվել է Արցախի Ազգային ժողովում ընդունել են Արարատ Միրզոյանի…

  • Բադասյանն ընդունել է ԱՄՆ ներկայացուցչին

    Բադասյանն ընդունել է ԱՄՆ ներկայացուցչին

    ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Օրինապահ հարկ վճարողների հավաստագրերը շնորհվում են նոր չափանիշներով Տաշիրը ՀՀ-ի արտադրության, տուրիզմի և գործարարության ոլորտում 130 մլն դոլարի ներդրում կանի…

  • Իրանի ԱԳ փոխնախարարը կայցելի Ադրբեջան

    Իրանի ԱԳ փոխնախարարը կայցելի Ադրբեջան

    Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել և հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհամմադ Քազիմ Սաջապուրը սեպտեմբերի 21-ին այցելելու է Ադրբեջան։ Փոխնախարարը Ադրբեջան է այցելում մասնակցելու Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի վերլուծական կենտրոնների եռակողմ հանդիպմանը: Բաքու եռօրյա այցի շրջանակներում փոխնախարարը, ով նաև Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի…

  • ՀՀ-ում բացվել է Վատիկանի առաքելական դեսպանատունը

    ՀՀ-ում բացվել է Վատիկանի առաքելական դեսպանատունը

    Սեպտեմբերի 1-ին Հայաստանում բացվել է Վատիկանի առաքելական նվիրակությունը (դեսպանատուն), որը նախապատրաստվում է բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին ՀՀ-ում և Վրաստանում Վատիկանի առաքելական նվիրակությունը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Ջանասիրաբար պատրաստվում ենք Հայաստանում նոր առաքելական նունցիատուրայի (Վատիկանի դեսպանատուն) բացման արարողությանը»,- նշվում է գրառման մեջ: ԱՀ ԱԺ նախագահն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել…

  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նոր փոխդեսպան ունի

    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նոր փոխդեսպան ունի

    Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոր փոխդեսպան ունի։ «Սիերելի՛ հետևորդներ, ձեզ ենք ներկայացնում փոխդեսպան Չիպ Լեյթինենին, որը վերջերս է ժամանել Հայաստան։ Համալրելով Երևանում ԱՄՆ դեսպանության ղեկավար կազմը Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակահատվածում՝ նա պատրաստ է իր ներդրումն ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ գլուխը կերտելու գործում։ Բարի գալուստ Հայաստան»,-ասվում է հաղորդագրության մեջ։

  • Աֆղանստանում միայն 3 դեսպանատուն է աշխատում

    Աֆղանստանում միայն 3 դեսպանատուն է աշխատում

    «Թալիբան» ծայրահեղական շարժման կողմից Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը զավթելուց ու իշխանությունը գրավելուց հետո երկրում մնացել են ընդամենը մի քանի դեսպանություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ Քաբուլում աշխատող են մնացել միայն Ռուսաստանի, Չինաստանի ու Պակիստանի դեսպանատները։ Վերջին դեսպանատունը, որը դադարեցրեց իր աշխատանքը, Հնդկաստանինն էր։ ՌԴ-ն էլ մասամբ է տարհանել իր աշխատակիցներին, բայց դեսպանը դեռևս…

  • Ուրուգվայը դեսպանություն կբացի Հայաստանում

    Ուրուգվայը դեսպանություն կբացի Հայաստանում

    Քիչ առաջ կայացավ Հայաստանի և Ուրագվայի ԱԳՆ ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը։ Դրա ընթացքում Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոն հայտարարեց, որ Ուրուգվայը Հայաստանում դեսպանություն կբացի։ Բուստիժոն ասաց, որ երկու երկրները կապված են միմյանց հետ խոր բարեկամական հարաբերություններով։ Նա ասաց, որ կողմերը մտադիր են հարաբերությունները խորացնել գիտության, տեխնոլոգիաների, առողջապահության և մշակույթի ոլորտներում։

  • Կանադան նույնպես իր քաղաքացիներին կտարհանի Աֆղանստանից

    Կանադան նույնպես իր քաղաքացիներին կտարհանի Աֆղանստանից

    Կանադան նույնպես որոշում կայացրեց տարհանել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող իր դեսպանատան աշխատակիցներին։ Այս մասին տեղեկանում ենք միջագային մամուլից։ Նշվում է, որ Կանադան ժամանակավորապես հատուկ ուժեր կուղարկի Քաբուլ՝ մինչև կտարհանվեն աշխատակիցները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ դեսպանատան աշխատակիցներին տարհանելու մասին հայտարարել էր նաև Մեծ Բրիտանիան։ Այսպիսի որոշումները կապված են երկրում «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալների տարածման ու մայրաքաղաքին…

  • Արմեն Սարգսյանն այցելել է ՌԴ դեսպանատուն

    Արմեն Սարգսյանն այցելել է ՌԴ դեսպանատուն

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա նախօրեին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանության աշխատակիցներին և հանձինս նրանց՝ Ռուսաստանի ողջ ժողովրդին պետական տոնի առթիվ: Սարգսյանն ու դեսպան Կոպիրկինը մտքեր են փոխանակել երկկողմ…

  • Լիտվան արտաքսում է Բելառուսի դեսպանատան երկու աշխատակցի

    Լիտվան արտաքսում է Բելառուսի դեսպանատան երկու աշխատակցի

    Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Լիտվայի իշխանությունները պերսոնա նոն գրատա են ճանաչել Բելառուսի դեսպանատան երկու աշխատակիցներին: «Այսօր` մայիսի 28-ին, Լիտվայում Բելառուսի դեսպանատան ներկայացուցիչը հրավիրվել է երկրի արտաքին գործերի նախարարություն: Նրան տրվել է դիվանագիտական նոտա` դեսպանատան երկու աշխատակիցների պերսոնա նոն գրատա ճանաչվելու վերաբերյալ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: ԱԳՆ-ն նշել է, որ Բելառուսի դեսպանատան աշխատակիցները…