Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել և հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհամմադ Քազիմ Սաջապուրը սեպտեմբերի 21-ին այցելելու է Ադրբեջան։
Փոխնախարարը Ադրբեջան է այցելում մասնակցելու Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի վերլուծական կենտրոնների եռակողմ հանդիպմանը:
Բաքու եռօրյա այցի շրջանակներում փոխնախարարը, ով նաև Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: