Եվրոպական միություն

  • ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. Սվիտալսկի

    ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. Սվիտալսկի

    Հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց. «Թույլ տվեք կրկնել նախագահ Տուսկի հայտարարությունը Երևանում. մենք գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ այս պահին: Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ: Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն ձևերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել ճանապարհային քարտեզի իրականացմանը»,- ասաց դեսպանը: Սվիտալսկին նշեց,…

  • Էրազմուս+ ծրագրերը կարևոր ազդեցություն ունեն բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության մշակման վրա. Անափիոսյան

    Էրազմուս+ ծրագրերը կարևոր ազդեցություն ունեն բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության մշակման վրա. Անափիոսյան

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` Եվրոպական միության աջակցությամբ Էրազմուս + ծրագրի C3QA նախագծի շրջանակում բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովմանը նվիրված: Մասնակիցներին ողջունել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, նշելով, որ Հայաստանում մինչ օրս իրականացված Էրազմուս + ծրագրերը կարևոր ազդեցություն ունեն բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության մշակման վրա. «Նախարարության համար…

  • «Համընդհանուր արժեքների խթանում կրթության և մշակույթի միջոցով» համաժողով` Թբիլիսիում

    «Համընդհանուր արժեքների խթանում կրթության և մշակույթի միջոցով» համաժողով` Թբիլիսիում

    Այս օրերին Թբիլիսիում տեղի է ունենում Եվրոպական Միության Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում անցկացվող «Համընդհանուր արժեքների խթանում կրթության և մշակույթի միջոցով» համաժողովը, որին Հայաստանից մասնակցում են պետական գերատեսչությունների, բուհերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Փոխնախարարը կարևորել է կրթությունը ոչ միայն գիտելիքի փոխանցման,…

  • ԵՄ-ն Հայաստանին 25 մլն եվրո լրացուցիչ օժանդակություն է հատկացրել

    ԵՄ-ն Հայաստանին 25 մլն եվրո լրացուցիչ օժանդակություն է հատկացրել

    Ժողովրդավարական բարեփոխումների ու Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդդլայնված համաձայնագրի իրագործման նպատակով ԵՄ-ն Հայաստանին 25 մլն եվրոյի լրացուցիչ օժանդակություն է հատկացրել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Որոշումը ընդգրկված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 13-ին, Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի երկրորդ նիստից անմիջապես հետո: «Որպես բարեփոխումների համաձայնեցված օրակարգի և գործընկերության…

  • Կայացավ հանրակրթական չափորոշիչների քննարկմանը նվիրված աշխատաժողովը

    Կայացավ հանրակրթական չափորոշիչների քննարկմանը նվիրված աշխատաժողովը

    Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակում և փորձարկում» ծրագրի շրջանակում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ ուսումնական ծրագրերի աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից։ Միջոցառմանը հրավիրված էին կրթության փորձագետներ, միջնակարգ դպրոցների ուսուցիչներ և ղեկավարներ, համալսարանական պրոֆեսորներ…

  • Արդարադատության նախարարությունն ու Եվրոպական միությունը խորացնում են համագործակցությունը

    Արդարադատության նախարարությունն ու Եվրոպական միությունը խորացնում են համագործակցությունը

    ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ղեկավարությամբ այսօր մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագիրը: Վերջինիս նպատակն է օժանդակել ՀՀ-ԵՄ արդարադատության ոլորտի քաղաքական երկխոսությանը և աջակցել արդարադատության ոլորտում ԵՄ հետագա աջակցության մշակմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերլուծել ոլորտում առկա բացերն ու խնդիրները և վերջիններիս հիման վրա մշակել ոլորտում աջակցության…

  • Արդարադատության նախարարությունը և Եվրոպական Միությունը մեկնարկում են նոր ծրագիր

    Արդարադատության նախարարությունը և Եվրոպական Միությունը մեկնարկում են նոր ծրագիր

    Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ղեկավարությամբ այսօր մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում նախատեսվող օրենսդրական մոտարկման գործընթացներին» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում նախատեսվում է վերլուծել ՀԸԳՀ-ում ներառված ԵՄ օրենսդրությունը, իրականացնել ՀՀ օրենսդրության հետ համեմատական վերլուծություն, հիմնվելով ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վրա՝ ներկայացնել վերջինիս իրականացման միջնաժամկետ գործողությունների ծրագիր, մշակել…

  • ԵՄ-ն կոչ է անում վերականգնել իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցությունները

    ԵՄ-ն կոչ է անում վերականգնել իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցությունները

    Եվրոպական միությունը կոչ է անում անցյալ շաբաթվա Իսրայելի ընտրություններից հետո վերականգնել իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցությունները։ ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ նա կողմերի հետ կաշխատի «այն բանի համար, որ հասնի արդար և ամուր խաղաղության ուղղությամբ առաջընթացի՝ հիմնված երկու երկրների որոշման վրա»։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը ապրիլի 9-ի ընտրություններում ստացել է խորհրդարանի ձայների մեծամասնությունը։ Ակնկալվում…

  • Սվիտալսկին անդրադարձել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման խնդրին

    Սվիտալսկին անդրադարձել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման խնդրին

    «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական առաքելությունն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և նրանք ամբողջությամբ առաջնորդում են այս գործընթացը: Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա մենք ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,-այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով Ալիև-Փաշինյան հանդիպման վերաբերյալ հարցին: Անդրադառնալով Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, դեսպանը…

  • ԵՄ-ն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը

    ԵՄ-ն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը

    Եվրոպական Միությունը հայտարարություն է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպմանը։ «Եվրոպական Միությունն անհամբերությամբ սպասում է Վիեննայի պայմանավորվածությանը՝ հումանիտար ոլորտում ձեռնարկվելիք միջոցառումներին, ինչպես նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համաձայնության ուղղությամբ քայլերի մշակմանը, ինչի մասին արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Փարիզում, 2019 թվականի հունվարի 16-ին», –…

  • Եվրոպական միությունն ամրապնդում է աջակցությունը Հայաստանի կրթական ոլորտին

    Եվրոպական միությունն ամրապնդում է աջակցությունը Հայաստանի կրթական ոլորտին

    Եվրոպական միությունը մարտի 18-ին հայտարարել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի երիտասարդներին ամրապնդելու իր պլանների մասին՝ մեկնարկ է տրվում ՀՀ կառավարության հետ երկխոսություն կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ և նոր կրթական կենտրոնի, որը նախապատրաստելու է գիտության ոլորտի ուսանողներ և երիտասարդ մասնագետներ՝ աշխատաշուկայի համար: Ինչպես հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվական բաժնից, Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) հարևանության և…

  • Երևանում կանցկացվի Եվրամիության PPRD East ծրագրի հավաքը

    Երևանում կանցկացվի Եվրամիության PPRD East ծրագրի հավաքը

    Փետրվարի 27-ին և 28-ին Երևանում կանցկացվի Եվրոպական միության «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (Prevention, Preparedness and Response to Natural and Man-made Disasters in the Eastern Partnership Countries. PPRD East-2) ծրագրի ազգային խորհրդատվական խմբի ամփոփիչ հավաքը, որի ժամանակ կներկայացվեն գրանված հաջողությունները, ծրագրի ավարտից հետո ազգային մակարդակում նախատեսված գործողությունները: Այս մասին…

  • Մադուրոն մեծ սխալ է համարել Գուայդոյին աջակցելու Եվրամիության որոշումը

    Մադուրոն մեծ սխալ է համարել Գուայդոյին աջակցելու Եվրամիության որոշումը

    Եվրոպական միությունը մեծ սխալ է կատարել՝ կանգնելով Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյի կողմը, որն իրեն նախագահ է հռչակել: Այս կարծիքը Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է փետրվարի 13-ին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ (ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ) Ֆեդերիկա Մոգերինին եւ ԵՄ-ի անդամ երկրների ներկայացուցիչները մեծ սխալ գործեցին: Նրանք…

  • ԵՄ-ն հավանություն է տվել նորածին երեխաներ ունեցող հայրերին արձակուրդ ուղարկելու մասին նախագծին

    ԵՄ-ն հավանություն է տվել նորածին երեխաներ ունեցող հայրերին արձակուրդ ուղարկելու մասին նախագծին

    Եվրախորհրդարանը և Եվրոպական Միության խորհուրդը հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկությունը՝ ԵՄ երկրներում սահմանել տասնօրյա արձակուրդ նորածին երեխաներ ունեցող հայրերի համար, հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը: Նշվում է, որ այս նախագիծը պետք է խրախուսի տղամարդկանց՝ ավելի հավասար պատասխանատվության չափ ունենալ նորածին երեխաների խնամքի հարցում: Երեխայի ծնվելուց հետո հայրերի արձակուրդը օրինականացված է ԵՄ անդամ շատ երկրներում, բացառությամբ…

  • Եվրամիությունը կհատկացնի 7,5 մլն եվրո Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացման համար

    Եվրամիությունը կհատկացնի 7,5 մլն եվրո Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացման համար

    Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության մասին որոշման նախագիծը։ Ըստ հիմնավորման, փաստաթղթի նպատակն է տնտեսական առանցքային բարեփոխումների հարցում Հայաստանի Հանրապետությանը աջակցություն ցուցաբերել մի շարք ոլորտներում։ Համաձայնագրով նախատեսված է տրամադրել տեխնիկական աջակցություն, մասնավորապես, հետևյալ ոլորտներով` տնտեսական կառավարում, պետական և մասնավոր ներդրումների ներգրավում, գործարար և…