fbpx
Քաղաքականություն

Եվրամիությունը կհատկացնի 7,5 մլն եվրո Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացման համար

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության մասին որոշման նախագիծը։

Ըստ հիմնավորման, փաստաթղթի նպատակն է տնտեսական առանցքային բարեփոխումների հարցում Հայաստանի Հանրապետությանը աջակցություն ցուցաբերել մի շարք ոլորտներում։

Համաձայնագրով նախատեսված է տրամադրել տեխնիկական աջակցություն, մասնավորապես, հետևյալ ոլորտներով` տնտեսական կառավարում, պետական և մասնավոր ներդրումների ներգրավում, գործարար և ներդրումային միջավայր, առևտրի և շուկայի հնարավորություններ, հաղորդակցություն և էներգետիկա: Համաձայնագրով նախատեսված տեխնիկական աջակցությունը նախատեսվում է տրամադրել, այդ թվում Թվինինգ ծրագրերի միջոցով, որոնք կարող են նաև կիրառվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Հայաստանի հետ գործընկերության առաջնահերթությունների իրականացման համար կարևոր համարվող այլ ոլորտներում։

Համաձայնագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 7,5 մլն եվրո: Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 66 ամիս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ