ընկերություն
Twitter-ը դատի է տվել Իլոն Մասկին՝ ընկերությունը չգնելու համար
Twitter-ը հայց է ներկայացրել Դելավերի դատարան՝ ընդդեմ ձեռնարկատեր Իլոն Մասկի, որը հրաժարվել է ընկերության 44 միլիարդ դոլարի գնման գործարքից, տեղեկացնում է The New York Times-ը։ Հայցով Twitter-ը ցանկանում է ստիպել գործարարին ավարտին հասցնել ընկերության գնումը։ Մասկը Twitter-ը գնելուց հրաժարվելու մասին հայտարարել է հուլիսի 8-ին։ Գործարարը չի ցանկանում գնել ընկերությունն այն պատճառով, որ Twitter-ն իրենից թաքցնում…
Քարդաշյանը ցանկանում է իրավաբանական ընկերություն հիմնել
Ամերիկաբնակ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցանկանում է հիմնել հաջող իրավաբանական ընկերություն։ Նա այս մասին ասել է Vogue Hong Kong-ին տված հարցազրույցում։ Քարդաշյանը նշել է, որ ինքը տարված է քրեական արդարադատության բարեփոխումներով ու ցանկանում է պաշտպանել նրանց շահերը, ում, իր կարծիքով, դատապարտել են սխալ։ Նրա խոսքով՝ երբ իրեն հարցնում են, թե ինչով կզբաղվեր, եթե չնկարահանվեր շոուներում,…
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին։ Շնորհակալություն հայտնելով Արցախում իրականացված հումանիտար ծրագրերի համար՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հետպատերազմյան ժամանակահատվածի խնդիրներն արագ և արդյունավետ հաղթահարելու համար շատ կարևոր է սփյուռքահայության կողմից գործնական ու շարունակական քայլերի իրականացումը։ Վարչապետ հարգանքի տուրք է մատուցել հանուն…
Apple-ը պաշտոնապես ներկայացրել է iPhone 13 սմարթֆոնը
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Apple-ը ներկայացրել է iPhone 13, 13 mini, 13 Pro և 13 Pro Max մոդելները: Սմարթֆոնները ցուցադրվել են ընկերության սեպտեմբերյան շնորհանդեսին։ Սմարթֆոնների դիզայնի հիմնական նորամուծություններից մեկը փոքրացված էկրանն է՝ FaceID համակարգի գործարկումից ի վեր առաջին անգամ: IPhone 13-ը և 13 mini-ն ստացել են տեսախցիկի այլ դասավորություն. այժմ դրանք շարված են անկյունագծով: Մնացած ամեն բանով…
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Wabtec ընկերության վաճառքի գծով գործադիր տնօրենին
Սեպտեմբերի 15-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդարություն է տարածել, որում հայտնել է, որ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է ամերիկյան Wabtec ընկերության վաճառքի և ծրագրի ֆինանսավորման գծով գործադիր տնօրեն Լարս Հիկին։ «Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կոմերցիոն հարցերով օգնական Տիգրան Տանանյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի ներդրումների խթանման և արտաքին կապերի…
Հրդեհ է բռնկվել Արտաշատի խճուղում
Սեպտեմբերի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 4-ին Երևանի Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի պահեստների մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 10:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղում՝ «Սպայկա»…
Աշխատանքների զարգացում՝ Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկական վազքուղում
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը հայտնում է, որ նոր զարգացումներ կան Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկական վազքուղու կառուցման աշխատանքներում։ Արտաշատի քաղաքային մարզադաշտում այս տարի կիրականացվեն տարածքի բարեկարգման, բետոնային աշխատանքներ, կլուծվեն ջրահեռացման հետ կապված խնդիրները, իսկ հաջորդ տարվա գարնանը կտեղադրվի Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված աթլետիկական վազքուղի: Նման որոշում կայացվել է ՀՀ կրթության,…
Amazon-ը ամբողջ աշխարհում 55 հազար նոր աշխատատեղ կբացի
Reuters-ի հաղորդմամբ՝ Ամերիկյան Amazon ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկա ամիսների ընթացքում ողջ աշխարհում 55 հազար նոր աշխատակիցների ընդունել: Ընկերության գլխավոր տնօրեն Էնդի Ջեսին շեշտել է, որ ընկերությունը նոր հզորությունների կարիք ունի, որպեսզի կարողանա բավարարել պահանջարկը առևտրի, ամպային տեխնոլոգիաների ու գովազդի ոլորտներում: Նա տեղեկացրել է նաև, որ իրենք մտադիր են նոր արբանյակներ ուղարկել ուղեծիր: Ենթադրվում է,…
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետոմսերի մի մասի վրա կալանք է դրվել
Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասի վրա կալանք է դրվել։ Այդ մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից։ Նշվում է, որ օգոստոսի 4-ից արգելանք է դրվել կոմբինատի 2061253 հատ բաժնետոմսերի վրա։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է կիրառվել բաժնետոմսերի կալանքը, չի նշվում։ Բացի այս, կալանք է դրվել պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոսի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության՝…
Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել
Օգոստոսի 9-ին մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Աշտարակ Ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ վարչական վարույթի շրջանակում հաստատվել է «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» եւ «Աշտարակ Ձու» ընկերությունների…
Քննչական կոմիտեում անցկացվել է դասընթաց
Օգոստոսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ քննչական կոմիտեում տեղի է ունեցել դասընթացներ։ «ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների քննիչների համար վերապատրաստման դասընթաց-սեմինարների կազմակերպումն ուանցկացումը՝ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև՝ այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում…
ՀՌԱՀ 2 անդամների քվեարկությունը խոսում է նրանց ոչ օբյեկտիվության մասին
Իրազեկ քաղաքացիների միավորումը հայտնում է, որ ՀՌԱՀ 2 անդամները բավականին տարօրինակ են քվեարկել հեռարձակողների մրցույթի ժամանակ։ «Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում հանրապետության ամբողջ տարածքում հեռարձակվելու իրավունք էին ստացել «Արմենիա թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «A TV», «Կենտրոն թիվի» հեռուստաալիքները: Իսկ մայրաքաղաքում հեռարձակվելու են «5-րդ ալիքը», «Արմնյուզը», «Առփի մեդիան», Freenews-ը, «Դար 21»-ը և «Նոր Հայաստանը»:…
Սարգսյանը հանդիպել է արհեստական բանականության ոլորտում հանրահայտ ընկերության ներկայացուցիչներին
Հուլիսի 25-ին ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանը արհեստական բանականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել ճապոնական YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ։ «Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ։ Արմեն Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Ճապոնիայի կայսրի հետ Արմեն Սարգսյանն այցելել է ճապոնացի հայտնի գործարար…
Հայկ Չոբանյանը քննարկում է ունեցել DISQO ընկերության ղեկավարների հետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է DISQO ընկերության հայաստանյան գրասենյակ, ծանոթացել աշխատանքային առօրյային, կրթական և վերապատրաստման ծրագրերին, ընկերությունում փորձաշրջանի հնարավորություններին: «Հանրության առջև հարկավոր է փոփոխության պարտադրանք դնել՝ հետպատերազմյան ճգնաժամն արագորեն հաղթահարելու համար: Հայկական տեխնոլոգիական էկոհամակարգ ձևավորելու նպատակով՝ նոր գաղափարներ, մարտահրավերներ և մտահաղացումներ գեներացնելու պահանջն այսօրեական է»,- նշել է Հայկ Չոբանյանը DISQO…














