Լուգանսկ
Պուտինի հայտարարությունները Դոնեցկի և Լուգանսկի մասին
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի տարածքները կազատագրվեն ցանկացած դեպքում՝ զենքի ուժով կամ ուկրաինական զորքերի հեռանալով։
Ռուսաստանը հաստատել է ազգային քաղաքականության նոր ռազմավարություն
Ռուսաստանը հաստատել է ազգային քաղաքականության նոր ռազմավարություն, որը կգործի մինչև 2036 թվականը՝ ընդգրկելով 61 կետ և նոր թիրախային ցուցանիշներ:
Ռուսաստանի նոր տարածքներում ռազմական դրություն է մտցվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրի նոր չորս շրջաններում ռազմական դրություն է մտցվում։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է։ Խոսքը ՌԴ կազմի մեջ մտած Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Զապորոժյեի և Խերսոնի մարզերի մասին է: Ըստ համաձայն՝ ՌԴ նախագահը պետք է ռազմական դրություն մտցնելու մասին անհապաղ տեղեկացնի Դաշնության խորհրդին և Պետդումային:
Անկարան չի ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի, Խերոսնի և Զապորոժիեի միացումը Ռուսաստանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Անկարան չի կարող ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միացումը Ռուսաստանի Դաշնությանը։ «Այս որոշումը միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպիտ խախտում է, և չի կարող ընդունվել մեր կողմից»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Թուրքիայի ԱԳՆ-ն վերահաստատել է իր աջակցությունը հակամարտության կարգավորմանը և բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու ջանքերին:…
Դոնբասի համար մարտերը սկսվել են. Զելենսկի
Ռուսաստանը սկսել է մարտերը Դոնբասի համար, որին պատրաստվում էին երկար ժամանակ։ Այս մասին գիշերվա իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ըստ Ուկրաինայի զինվորականների տվյալների՝ ռուսական ԶՈւ-ն փորձում է ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, որպեսզի լիակատար վերահսկողություն սահմանի տարածաշրջանում։
Կարմիր խաչի նախագահը կհանդիպի Լավրովին․ անդրադարձ կլինի ԼՂ իրավիճակին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Մաթիաս Մաուրերը երկօրյա այցով Մոսկվայում է ու այսօր հանդիպում կունենա Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կողմերն առարկայական քննարկում կունենա Ուկրաինայում, Դոնեցկում և Լուգանսկում ապրողներին օգնություն ցուցաբերելու առումով, ինչպես նաև հումանիտար միջանցքների կազմակերպման ու անխափան աշխատանքի վերաբերյալ։ Նշվում է…
ԵԱՀԿ առաքելության անդամները հեռանում են Դոնբասից
ԵԱՀԿ ներկայացուցիչները հեռանում են Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետություններին։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ նրանք շարժվել են Ռուսաստանի ուղղությամբ, որտեղից էլ արդեն կիրականացվի տարհանումը։ Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտն ասել էր, որ ցանկանում է հնարավորինս շուտ դուրս բերել ԵԱՀԿ ներկայացուցիչներին Ուկրաինայից։
Ճապոնիան նույնպես պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտնել է՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, երբ ճանաչել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը։ Ըստ աղբյուրի՝ պատժամիջոցներով նախատեսվում է ռուսական նոր պարտատոմսերի արգելք, ինչպես նաև՝ արգելք Դոնեցկից ու Լուգանսկից արտահանման։
Հայաստանի օրակարգում Դոնեցկն ու Լուգանսկը ճանաչելու հարց չկա․ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը պատասխանել է Armenpress-ի հարցերին՝ կապված ռուս-ուկրաինական ճգնաժամի շուրջ ՀՀ դիրքորոշման հետ։ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը գերակա խնդիր է․ Պուտին ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է՝ Ադրբեջանի կողմից Արցախի նախագահի և ՀՀ 2 նախագահների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը «Հարց. Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող…
Ռուսաստան է ժամանած փախստականների թիվն անցել է 61 հազարից
Դոնբասից և Լուգանսկից մինչ օրս Ռուսաստանի հետ սահմանն անցել է 61 հազարից ավել փախստական։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին տարհանվում են տարեցները, կանայք ու երեխան։ Նա նշել է, որ Դոնբասի ԱԻՆ-ը մտադիր է 700 հազար մարդու դուրս բերել ինքնահռչակ Հանրապետությունից։
Լուգանսկում և Դոնեցկում ընդհանուր զորահավաքներ են հայտարարվել
Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկն ու Դենիս Պուշիլինը համընդհանուր զորահավաքի մասին հրամանագիր են ստորագրել։ Պուշիլինը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահեստազորում գտնվողներին կոչ է արել գնալ զինկոմիսարիատներ։ Ավելի վաղ Դոնեցկի ղեկավարն ասել էր, թե Ուկրաինայի զինված ուժեր մարտական վիճակի են բերված և պատրաստ են գրավել Դոնբասը։ Հավելենք նաև, որ երեկ գիշերվանից իրականացվում…
Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը երկարաձգվել է
Ուկրաինայի Գերագույն ռադան մինչև 2020 թվականի վերջը երկարաձգել է «Դոնբասի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը: Որոշման օգտին քվեարկել է ուկրաինական խորհրդարանի 320 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի պարագայում։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի դրա հրապարակման օրվանից: «Ժողովրդի ծառա» խմբակցությունը, դեկտեմբերի 12-ին մեկնաբանելով օրենքի երկարաձգման անհրաժեշտությունը, հայտարարել է, որ դրա ընդունումը նշանակում է Դոնբասի…
ՄԱԿ-ի տվյալները ՝ Դոնեցկում և Լուգանսկում զոհվածների թվի վերաբերյալ
ՄԱԿ-ի փորձագետները հաշվել են ուկրաինական Դոնեցկ և Լուգանսկ շրջաններում ռազմական գործողությունների արդյունքում զոհված մարդկանց թիվը: Ըստ ՄԱԿ-ի Twitter-ի էջի՝ ավելի քան 3,3 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ 9 հազարը վիրավորվել են: 1,3 միլիոն և ավել բնակիչ ստիպված լքել է Դոնբասը: 3,5 միլիոն մարդ օգնության կարիք ունի: «Ամեն ինչից առավել մարդիկ խաղաղություն են ուզում»,- գրված…
Լուգանսկի հանքահորում 13 հանքագործների մարմիններ են հայտնաբերվել
Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության Յուրևկա գյուղում՝ «Սխիդկարբոն» հանքահորում, փրկարարները երեկոյան և գիշերը փլատակների տակ հայտանբերել են ևս 8 հանքագործների մարմիններ, հաղորդում է ԼԺՀ ԱԻՆ-ը: Այսպիսով հայտնաբերվածների ընդհանուր թիվը հասել է 13-ի: Հինգշաբթի ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի տվյալներով՝ «Սխիդկարբոն» հանքահորում մեթան էր պայթել: Երկրի ԱԻՆ-ը հայտնել էր, որ երեք հանքագործներ մահացել են, ևս 15-ը անհետ կորել…














