լուրեր Հայաստան
Արամ Առաջին կաթողիկոսը կմեկնի Հալեպ
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը առաջիկա օրերին կմեկնի Հալեպ: Այս մասին տեղեկացնում եմ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Կաթողիկոսի ձեռամբ կկատարվի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցու վերաօծման արարողությունը: «Վերջին յոթ տարիներին Սիրիան տագնապի մեջ էր: Այսօր սիրիահայությունը սկսել է իր հավաքական վերականգնման ընթացքը»,-ասել է Արամ Առաջինը: Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում: Այն…
ԱՄՆ-ի պետբյուջեի պակասուրդը փետրվարին հասել է ռեկորդային ցուցանիշի
ԱՄՆ-ի պետական բյուջեի պակասուրդը փետրվարին կազմել է 233,977 միլիարդ դոլար, ինչը 8,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից (215,239 մլրդ դոլար): Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը: Դա բացասական հաշվեմնացորդի ռեկորդային ցուցանիշ է հաշվարկների վարման ժամանակաշրջանում: Նախորդ առավելագույնն արձանագրվել է 2012 թվականի փետրվարին և կազմել 231,7 միլիարդ դոլար, նշում է MarketWatch-ը: Միևնույն…
Մեկնարկել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 25-ին մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Ողջունելով հավաքի մասնակիցներին և զինված ուժերի ղեկավար կազմի գիտելիքների կատարելագործման համատեքստում կարևորելով…
Այսօր Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է․ պանթեոնում էր նաև Սերժ Սարգսյանը
Այսօր պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Պանթեոնում էին նաև Անդրանիկ Մարգարյանի որդին, Երևանի նախկին քաղաքապետը` Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանը, Վիգեն Սարգսյանը և այլք։
Նատալիա Օրեյրոն մեջքին դաջել է Երևան բառը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն մեջքին դաջել է Երևան բառը և Երևան գալու ամսաթիվը: Նա դաջվածքը ցույց է տվել ռուսական «Вечерний Ургант» հաղորդման ընթացքում: Հաղորդման ընթացքում նա ասել է, որ դաջել է բոլոր ամսաթվերը և քաղաքները, որտեղ ելույթ է ունենալու «Անմոռանալի շրջագայության» ընթացքում: Նա տեղեկացրել է, որ շրջագայության համերգներից մեկի ընթացքում՝ Հայաստանում, իր հետ…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին. «Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց և բարեկեցություն: Հայաստանը կարևորում է հայ-հունական միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված դարավոր քաղաքակրթական առնչությունների, մեր ժողովուրդների միջև առկա ջերմության,…
Արքայազն Չարլզը առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Կուբա
Ուելսի արքայազն Չարլզը տիկնոջ՝ Քոռնուոլի դքսուհի Կամիլլայի հետ պատմական այցով ժամանել է Կուբա՝ Կարիբյան ավազանի երկրներ շրջագայության շրջանակում։ «Խոսե Մարտիի անվան միջազգային օդանավակայանում ես դիմավորեցի նորին թագավորական մեծություն Ուելսի արքայազնին և Քոռնուոլի դքսուհուն, որոնց հայտնեցի մեր ուրախությունն այդ պաշտոնական այցի առթիվ, որը դարձավ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի առաջին այցը Կուբա»,- հայտարարել է Կուբայի արտաքին գործերի…
Այսօր տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ
Այսօր՝ մարտի 25-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական էջում։








