լրահոս

  • Պետք է վախենալ ոչ թե միջուկային պատերազմից, այլ կլիմայի փոփոխությունից. Բայդեն

    Պետք է վախենալ ոչ թե միջուկային պատերազմից, այլ կլիմայի փոփոխությունից. Բայդեն

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունն ավելի վտանգավոր է մարդկության համար, քան միջուկային պատերազմը։ «Սա գլխավոր էքզիստենցիալ սպառնալիքն է մարդկության համար, որին երբեւէ բախվել ենք, ներառյալ միջուկային զենքը»,- ասել է Բայդենը։ Ավելի վաղ Բրիտանական անտարկտիդյան ծառայությունը (BAS) հայտարարել էր նոր սառցաբեկորի առաջացման մասին, որը չափերով գրեթե մոտ է Լոնդոնին։ 1 550 քառակուսի…

  • Սևան քաղաքում մառախուղ է

    Սևան քաղաքում մառախուղ է

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Չարենցավան, Աբովյան, Եղվարդ, Վայք, Եղեգնաձոր, Ապարան քաղաքներում, Աշոցքի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։…

  • Ադրբեջանը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության չայցելել Իրան

    Ադրբեջանը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության չայցելել Իրան

    Ադրբեջանի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության չայցելել Իրան, իսկ այցելողներին՝ չափազանց զգույշ լինել: Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր կատարվել հունվարի 27-ի առավոտյան։ Միջադեպի հետևանքով զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետը, երկու մարդ վիրավորվել է: Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը:

  • Ուսումնական արձակուրդ. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նոր հնարավորություններ կտա

    Ուսումնական արձակուրդ. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նոր հնարավորություններ կտա

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝  աշխատանքային օրենսգրքում կսահմանվի նոր հասկացություն՝ ուսումնական արձակուրդ:  Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ աշխատողին հնարավորություն է տրվում աշխատատեղը պահպանելով, ուսումնական արձակուրդ ձևակերպել: «Շատ դեպքերում գործատուները դեմ չեն, որ իրենց աշխատողները գնան սովորելու, վերապատրաստվելու, մասնագիտական հմտությունները զարգացնելու: Գործող օրենսդրությամբ, նման…

  • Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

    Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

    Ամերիկացի հայտնի ռեժիսոր և դերասան Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցի։ Հայկական համայնքի ներկայացուցիչները լուսանկարներ են հրապարակել արտիստի հետ։

  • Բրայթոնը երրորդ առաջարկը կստանա Արսենալի կողմից

    Բրայթոնը երրորդ առաջարկը կստանա Արսենալի կողմից

    «Արսենալը» կարող է երրորդ առաջարկն անել «Բրայթոնից» Մոյսես Կայսեդոյի համար: Ըստ The Times-ի՝ լոնդոնյան ակումբը դիտարկում է կիսապաշտպանի համար մոտ 75 մլն ֆունտ (մոտ 85 մլն եվրո) առաջարկելու հնարավորությունը: Եթե ​​«Արսենալն» անի այս առաջարկը, ապա դա կլինի երրորդը Կայսեդոյի բանակցություններում: Ավելի վաղ «Բրայթոնը» հրաժարվել էր վաճառել նրան 60 միլիոն ֆունտով (մոտ 68 միլիոն եվրո) և…

  • ՃՈ 3 տեսուչ ձերբակալվել է կաշառք ստանալու համար

    ՃՈ 3 տեսուչ ձերբակալվել է կաշառք ստանալու համար

    Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ: Քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Կ.Հ.-ն,…

  • Հայտնի է Եվրատեսիլի այս տարվա կարգախոսը

    Հայտնի է Եվրատեսիլի այս տարվա կարգախոսը

    «Եվրատեսիլի» այս տարվա կարգախոսը՝ «Միավորված երաժշտությամբ», արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի, և մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը: Երանգները ևս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները: Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների և միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը: «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները…

  • Գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ.  կան տուժածներ

    Գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ

    Լոռիի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 31-ին ժամը 09։17-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ներքին գործերի նախարարությունից հայնտնում են, որ գազալցակայանի կոմպրեսորային հատվածում (մոտ 150 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. վնասվել են տանիքի կառուցատարրերը և գազատար խողովակները։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 10։33-ին։…

  • Շիֆը դատապարտել է Բևեռլի Հիլզում հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառների տարածումը

    Շիֆը դատապարտել է Բևեռլի Հիլզում հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառների տարածումը

    Ցնցված եմ՝ տեսնելով հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառներ՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Մենք բոլորս պետք է վճռականորեն դատապարտենք այս մոլեռանդությունը: Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առաջ։ Համայնքին աջակցություն է պետք, ոչ թե ատելություն»,- նշել է Շիֆը: Ավելի վաղ՝ հունվարի 29-ին, Լոս Անջելեսում Արցախի շարունակական շրջափակման…

  • Արցախի շրջափակման 51-րդ օրը 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

    Արցախի շրջափակման 51-րդ օրը 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

    Արցախի կառավարությանը հրապարակել է շրջափակման 51-րդ օրվա վիճակագրական տվյալները. 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 188 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 540 քաղաքացի զրկվել է…

  • ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ Լաչինի միջանցքում ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար. Բորել

    ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ Լաչինի միջանցքում ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար. Բորել

    2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ Այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի պաշտոնական հարցմանը ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզոպ Բորելի պատասխանում: «ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ միջանցքով տեղաշարժվելու…

  • ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը

    ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պայմանավորվել են ընդլայնել ռազմական համագործակցությունը

    ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պայմանավորվել են 2023 թ. ընդլայնել համատեղ զորավարժությունները՝ ասված է այդ երկրների պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Լի Չոն Սոպի համատեղ հայտարարության մեջ: «Նրանք համաձայնել են հաշվի առնել անվտանգության իրադրության փոփոխությունները, ներառյալ՝ ԿԺԴՀ-ի վերջին գործողությունները միջուկային և հրթիռային ծրագրերի առնչությամբ»,- նշված է Պենտագոնի հրապարակած փաստաթղթում: Կողմերը քննարկել են նաև անվտանգության ոլորտում տարածաշրջանային…

  • Աշտարակի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող ընկերությունը թերացել է մաքրման և մշակման աշխատանքներում

    Աշտարակի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող ընկերությունը թերացել է մաքրման և մշակման աշխատանքներում

    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող «Մ-բուատ» ընկերությունը ձյան տեղումների ժամանակ թերացել է ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներում, ինչի հետևանքով որոշ ճանապարհահատվածներում խաթարվել է երթևեկությունը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման…

  • ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից ևս 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բուժհաստատություններ

    ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից ևս 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բուժհաստատություններ

    Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ, որոնցից երկուսը ուռուցքային հիվանդություններով և մեկը՝ վիրահատություն պահանջող ախտաբանությամբ, այսօր՝ հունվարի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային…